Գէորգ Վիշապեան
Գէորգ Վիշապեան | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | Սարգիս Քէչեան |
Ծնած է | 1884 |
Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա |
Մահացած է | 1915 |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
Գէորգ Վիշապեան (բուն անուն՝ Սարգիս Քէչեան, 1884, Կեսարիա, Թուրքիա - 1915, Մեծ Եղեռնի զոհ), հայ ազգային-ազատագրական շարժումի գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ։ Նախնական ուսումը ստացած է իր ծննդավայրին մէջ։ Առեւտրական գործով կը մեկնի Իզմիր եւ կը մտնէ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերուն մէջ։ 1906-ին ռումբի պայթումի մը հետեւանքով փախուստ կու տայ եւ կ’ապաստանի Եգիպտոս։ Իր բացակայութեան ընթացքին, կը դատապարտուի ցկեանս բանտարկութեան եւ տաժանակիր աշխատանքներու։ Սահմանադրութեան հռչակումէն ետք, Եգիպտոսէն կը վերադառնայ Կեսարիա, ուր կը շարունակէ յեղափոխական գործը, իբրեւեւ հասարակական գործիչ։ Իր ընկերները փրկելու համար, կը վերցնէ անոնց դէմ բանաձեւուած բոլոր մեղադրանքները եւ կը դատապարտուի մահուան։ 2 Յունիս 1915-ին բանտին մէջ կ’ենթարկուի բազմատեսակ դժուարութիւններու ու ապա կախաղան կը բարձրանայ։
Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Յուշարձան ապրիլ տասնմէկ, Թէոդիկ, Կ․ Պոլիս, 1919, «Արզուման» հրատարակչատուն Archived 2020-07-04 at the Wayback Machine.
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- 1884 ծնունդներ
- Կեսարիա ծնածներ
- 1915 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Webarchive template wayback links
- All articles with dead external links
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- Articles with invalid date parameter in template
- Articles with permanently dead external links
- 2 Յունիսի մահացածներ
- Հայոց Ցեղասպանութեան զոհեր