Գէորգ Այվազեան
Արտաքին տեսք
Գէորգ Այվազեան | |
---|---|
Ծնած է | անհայտ |
Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1895 |
Մասնագիտութիւն | հրապարակախօս, Խմբագիր |
Գէորգ Այվազեան (անհայտ, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 1895), հայ խմբագիր, հրապարակախօս։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կ. Պոլիս։ Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրը։ 1860-ականներէն երեւցած է պոլսահայ մամուլի մէջ, յատկապէս հայատառ թուրքերէն «Մանզումէի էֆքեար» եւ այլ թերթերու մէջ։
1869 թուականին հիմնած է «Մամուլ» երգիծաթերթը, որ շարունակուած է մինչեւ 1883 թուական, սուր պայքարի մէջ ըլլալով Յակոբ Պարոնեանի «Մեղու»ի եւ ապա «Թատրոն»ի հետ[1][2][3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Գառնիկ Ստեփանեան (1973)։ Կենսագրական բառարան, Ա․ հատոր։ Երեւան: «Հայաստան»։ էջ 87։
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԱՄՈՒԼ»։ արտագրուած է՝ 2023-01-12
- ↑ «Համահայկական թուանշային գրադարան»