Ս․ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի (Անի)
Արտաքին տեսք
(Վերայղուած է Գագկաշէն-էն)
Գագկաշէն կամ Անիի Ս․ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, հայկական ճարտարապետական յուշարձան։ Եկեղեցին կառուցած է ճարտարապետ Տրդատ, 1001-1010 թուականներուն: Եկեղեցւոյ կառուցման գաղափարը յղացած է Գագիկ Ա․ Բագրատունի թագաւորը, որ ուզած է վերակերտել Զուարթնոցի տաճարը[1][2]։
Հնագէտ Նիքոլա Մարր եկեղեցւոյ պեղումները սկսած է 1905-1906 թուականներուն, որոնց ընթացքին յայտնաբերուած է Գագիկ Ա․ թագաւորի բոլորաքանդակը, մեծադիր արձանը՝ եկեղեցւոյ մանրակերտը ձեռքին։ Ներկայիս եկեղեցին ամբողջովին աւերակ վիճակի մէջ կը գտնուի:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Պատմաբան Երուանդ Փամպուքեան` Տեկորի Եւ Խձկոնքի Եկեղեցիներուն Մասին»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2015-09-24։ արտագրուած է՝ 2021-05-10
- ↑ Անին Հպարտօրէն Դիմանում Է Թուրքական Բարբարոսութեանը. Հազար Ու Մի Եկեղեցիների Քաղաքը
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |