Բիւրակն Հախվէրտեան
Արտաքին տեսք
Բիւրակն Հախվէրտեան (4 Հոկտեմբեր, 1985, Լէյտըն), Նիտըրլենտի (Հոլանտայի) հաւաքականի կազմին մէջ, 2008-ի Բեքինի ամառնային ողիմպիական խաղերու ախոյեան։ Կենսագրութիւն ծնած է Հոլանտայի Լեյտըն քաղաքը Պարսկաստանէն գաղթած հայ ընտանիքի մէջ: Ջրագնդակի առաջին քայլերը առած է ծննդավայրին մէջ, ուր խաղացած է «ZVL» (Zwem Vereniging Leiden) խումբին մէջ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բիւրակն Հախվէրտեան (4 Հոկտեմբեր, 1985, Լէյտըն), Նիտըրլենտի (Հոլանտայի) հաւաքականի կազմին մէջ, 2008-ի Բեքինի ամառնային ողիմպիական խաղերու ախոյեան։
- 2000-ին առաջին անգամ կը հրաւիրուի Նիտըրլենտի երիտասարդական հաւաքականին եւ երկու տարի ետք կը դառնայ այդ խումբին խմբապետը։
- 2004-ին պարբերաբար կը հրաւիրուի երկրի հիմնական հաւաքականին։
- 2005-ին կը տեղափոխուի յունական «Էթնիկոս» ակումբը, սակայն երեք ամիս ետք, կը վերադառնայ Հոլանտա, ուր պայմանագիր կը կնքէ «Սպիտակ արջեր» ակումբին հետ։
- 2008-ին Հոլանտայի հաւաքականի կազմին մէջ կը դառնայ Բեքինի ամառնային ողիմպիական խաղերու ախոյեան։
- 2012-ին կը վերադառնայ իր ծննդավայրը:
- 2013-ին ջրագնդորդուհիի իր ճանապարհը վերջ կը գտնէ Պարսելոնայի Համաշխարհային ախոյեանութեան մրցաշարքէն ետք
:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]http://www.hayary.org/wph/?p=5727 Archived 2020-09-24 at the Wayback Machine. :