Բէբ Կուարտիոլա

Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Ֆութպոլիստ

Ժուզէփ (Փէփ) Կուարտիոլա ի Սալա (կատալաներեն` Josep "Pep" Guardiola i Sala, ծնած է 18 Յունուար, 1971, Սանպեդոր, Քաթալոնիա, Սպանիա), Սպանացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ, որպէս խաղցող` Սպանիոյ վեցակի չեմպիոն: 2009 եւ 2011 թուականներուն ճանաչուած է աշխարհի լաւագոյն ֆուտբոլային մարզիչը: Պարշելոնայի հետ նուաճած է Սպանիայի չեմպիոնի երեք տիտղոս, երկու անգամ յաղթած է Չէմբյնզ լիկը:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Իր ասպարէզի մեծ մասը Բէբը անցուցած է Սպանական «բարսելոնա»-ի հետ, որուն կազմին հետ նուաճած է սպանիայի չեմպիոնի 6 տիտղոս եւ 2 անգամ դարձած է Սպանիայի գաւաթակիր: Կուարտիոլան Պարշայի հետ խաղացած է 4 համարի մարզաշապիքով:

«Պարշա»յի կազմին մէջ Կուարտիոլան 1992 թ. դարձած է նաեւ Չէմբյնզ լիկի գաւաթակիր, այդ «Պարշէլոնա»յի եւրագաւաթային առաջին տիտղոսն էր: 1997-ին նուաճած է Ուիֆա-ի գաւաթակիրներու գաւաթը, 2 անգամ ալ դարձած է ուիֆա-ի սուպեր գաւաթի յաղթող:

2001-ին Կուարտիոլան կը ձգէ «Պարշան» տեղափոխուելով Իտալիա, յետոյ ան խաղցած է նաեւ Քաթարի մէջ եւ Մեքսիկաի մէջ, որտեղ եւ 2006-ին աւարտած է ասպարէզը, յետոյ ալ սկսած է մարզչական ասպարէզին:

Մարզչական ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2007-ի ամռանը Կուարտիոլան ստանձնեց «Պարշէլոնա Բ»-ի մարզչական ղեկը, որ հանդէս կու գար Սպանիայի 4-րդ դիվիզիոնի մէջ (Tercera Divisiցn): 2007-2008 մրցաշրջանին ակումբը Բէբի գլխաւորութեամբ յաղթեց այդ մրցաշարումը եւ տեղափոխուեց Սպանիայի 3-րդ դիվիզիոն (Segunda Divisiցn B): Բէբի յաջողութիւնները աննկատ չմնացին, եւ 2008 թ. ամռանը ան «Պարշէլոնա»-յի գլխաւոր մարզչի դերը փոխարինեց Ֆրենկ Ռայկարդին: 2012 թ. ապրիլ 27-ին պաշտօնապէս յայտարարեց, որ պիտի ձգէ «Պարշէլոնա»-ն: Մէկ տարի հանգստանալուց յետոյ ստանձնեց միւնխենի «բավարիայի» ղեկը: Իսկ 2016 ամռան ան հայտարարէց որ ինք Մանչէսթըր Սիթիի մարզիչն է:

Նուաճումները որպէս ֆութպոլիստ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Լա Լիկա (6)` 1990/91, 1991/92, 1993/94, 1997/98, 1998/99
  • Կոպայ դել Ռէյ (2)` 1996/97, 1997/98
  • Սպանիոյ Սուփըրգաւաթ]] (4)` 1992, 1993, 1995, 1997
  • Չեմպիոնների Լիկա (1)` 1991/92
  • Եւրոպայի գաւաթակիրների գաւաթ` 1996/97
  • ՈՒԵՖԱՅ Սուպեր գաւաթ (2)` 1992, 1997