Աւետիք (անձնանուն)
Արտաքին տեսք
| Աւետիք | |
|---|---|
| Տեսակ | արական |
| Սեռ | Արական |
| Նշանակութիւն | Լաւ լուր |
| Ծագում | |
| Ծագման լեզու | Հայերէն |
| Գիր | Հայերէնի Այբուբեն |
| Անուան այլ ձեւեր | |
| Փաղաքշական ձեւեր | Աւետիս, Աւետ, Աւօ |
| Չշփոթեցնել | Avetik? |
| Կապուած յօդուածներ | «Աւետիք» սկսող էջեր |
Աւետիք, հայկական արական անուն։ Առաջացած է հայերէն աւետիք «բարի լուր» բառէն։ Անուան Աւետիս տարբերակը լայնօրէն կը գործածուի արեւմտահայերու մօտ։ Կաrճ ձեւերն են՝ Աւտիս, Վիտիս, Վիտի, Աւիս, Աւետ, Աւօ։ Կը գործածուի 12-րդ դարէն։[1]
Գործածութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Աւետիս, քառասուն վկաներէն մէկը, որ նահատակուեցաւ Սեբաստիոյ մէջ։[2]
- Աւետ քահանայ, որ Միջագետքի մէջ սովի ժամանակ, վաճառեց իր ունեցուածքը եւ բաժնեց սովահարներուն ու սկսաւ ճգնական կեանք վարել։[3]
- Աւետիս երէց, որ 1171 թուականին Մանազկերտի Խազղունք գիւղի Ստեփանոս քահանայէն գնեց հին Աւետարան մը ու նուիրեց եկեղեցւոյ։[4]
- Աւետիս, գրիչ, 1176 թուականին Կամրջաձորի վանքին մէջ՝ առաջնորդ Քրիստափորի հրամանով, ընդօրինակեց Սամուէլ Անեցիի ժամանակագրութիւնը։