Արսէն Մինասեան

Արսէն Մինասեան
Ծնած է 1916
Ծննդավայր Ռաշթ, Իրան
Մահացած է 1977
Մահուան վայր Ռաշթ, Իրան
Քաղաքացիութիւն  Իրան[1]
Մասնագիտութիւն դեղագործ, գիտնական, գիւտարար, մեկենաս, բարեգործ

Արսէն Մինասեան (պարս․՝ آرسن میناسیان, 1916, Ռաշթ, Իրան - 1977, Ռաշթ, Իրան[2][3]), իրանահայ բարերար, դեղագէտ, գիտնական, գիւտարար։ Դեղագործութեան դոկտոր։ 1954 թուակին Կիլանի մէջ հիմնադրած է Իրանի առաջին ժամանակակից առողջարանը[4][5]։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Իրանի Ռաշթ քաղաքը։ Սորված է տեղի միջնակարգ դպրոցը։ Մասնագիտական գործունէութիւնը սկսած է իբրեւ բուսաբոյժ, պատրաստած է բուսական դեղեր, որոնք անվճար բաժնած է աղքատներուն[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներուն Կիլանի մէջ օգնած է Ռաշթի եւ շրջակայ գիւղերու բնակչութեան։ Ապրած է Ղազուին։ Ռաշթի մէջ հիմնադրած է Իրանի առաջին 24 ժամ գործող դեղատունը։ Ռաշթի մէջ հիմնադրած եւ ղեկավարած է ծերանոց[6]։

Անդամակցութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Կիլանի դեղագործներու միութեան անդամ
  • Ռաշթի հայկական առաջնորդարանի եկեղեցւոյ խորհուրդի անդամ

Յիշատակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Իւրաքանչիւր տարի, դեղագործութեան օրուան կապակցութեամբ, Կիլանի քաղաքներու դեղագործները յարգանքի տուրք կը մատուցեն Արսէն Մինասեանի յիշատակին եւ համախմբուելով, դեղեր կ'ուղարկեն նահանգի կեդրոնը` Ռաշթ քաղաքի հաշմանդամներու թոշակատունը։

Ծանոթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. http://minasian.library.ucla.edu/minasianaboutCollection.html
  2. «آرسن میناسیان، نیکوکاری که برای انسانیت مرز قائل نبود | گیلان مصور»։ gilanmosavar.com (fa-IR)։ արտագրուած է՝ 2017-06-17 [permanent dead link]
  3. User Super։ «آیین بزرگداشت آرسن میناسیان نیکوکار برجسته گیلانی در رشت برگزار شد - آلیک آنلاین»։ alikonline.ir (fa-ir)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-06-05-ին։ արտագրուած է՝ 2017-06-17 
  4. Janet D. Lazarian (2003)։ Encyclopedia of Iranian Armenians։ Tehran: Hirmand Publisher։ էջեր 301–302։ ISBN 964-6974-50-3 
  5. آرسن خاچاطوریان میناسیان։ رسانه مجازی نگاه - استان گيلان։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-05-02-ին։ արտագրուած է՝ 2017-06-17 
  6. 6,0 6,1 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]