Արժանթինահայ Երաժշտութիւն
Արժանթինի սփիւռքահայ երաժշտութիւն։ Արժանթինի մէջ հայ արուեստագէտները մեծ ներդրում ունին ազգային երաժշտութեան եւ պարարուեստի պահպանման ու զարգացման մէջ։
«Միջացգային հանդիպումներու փառատօն»
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճանչցուած երաժիշտ Ալիսիա Թէրզեանը 1968 թուականին կազմակերպած է «Միջազգային հանդիպումներու փառատօն»ը, աւելի ուշ՝ նուագախումբ։
Երգիչներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պուէնոս Այրէսի «Կոլոն» օփերային թատրոնի ճանչցուած երգիչներ են Մանուկ Հալպէրեանը, Շամիրամ Թորոսեանը, Նուրիձա Գասապեանը։
Դաշնակահարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յայտնի դաշնակահարներ են Անթառամ Ահարոնեանը, Իզապէլ Միսակեանը։
Ջութակահարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ջութակահարներ՝ Ռաֆֆի Զմրուխտեանը, Ռոման Ափրիկեանը, դիրիժորներ Վահագն Մինասեանը, Զարուհի էլմեսեգեանը, ժան Ալմուխեանը եւ ուրիշներ։
Երգչախումբեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հիմնադրուած են «Կոմիտաս» (1929), «Արաքս» (1957), «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» (1958), «Շնորհալի» (1980) եւ այլ երգչախումբեր։
Պարարուեստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարարուեստի զարգացման նպաստած են պարուհիներ էմէ Աբրահամեանը, Նանի Մորեանը, Լիա Սիրույեանը (նաեւ պարուսոյց) եւ ուրիշներ։
Պարախումբեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յայտնի են «Գայանէ» (1960), «Նայիրի» (1978), «Մասիս» (1993) պարախումբերը։