Արա Երնջակեան
| Արա Երնջակեան | |
|---|---|
| Ծնած է | 2 Մարտ 1951 |
| Ծննդավայր | Երեւան, ՀԽՍՀ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն |
|
| Կրօնք | Քրիստոնեայ |
| Ուսումնավայր | Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան և Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
| Մասնագիտութիւն | բեմադրիչ, դրամատուրգ |
Արա Երնջակեան (2 Մարտ 1951, Երեւան, ՀԽՍՀ), հայ բեմադրիչ, թատերագիր, ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ, «Երեւանի Կամերային Թատրոն»ի գեղարուեստական ղեկավար:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արա Երնջակեան, ծնած է 1951 թուականին Երեւանի մէջ։ 1974 թուաականին աւարտած է Երեւանի Ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի , իսկ 1982 թուականին՝ Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկը՝ ստանալով բեմադրիչի որակաւորում։
1971-1972 թուականներուն Երնջակեանի կողմէն ստեղծուած ՈՒՀԱ-ի թիմը առաջին անգամ ներկայացուեցաւ Հայաստանը Մոսկուայի մէջ՝ ՈՒՀԱ-ի Համախորհրդային խաղերուն։ 1982 թուականին հիմնեց Երեւանի Քամերային թատրոնը եւ կը հանդիսանայ անոր գեղարուեստական ղեկավարը։
Երնջակեանը աւելի քան 20 փիեսի, 5 կինոսցենարներու, շարք մը գիտական աշխատանքներու հեղինակ է, որոնց մէկ մասը ընդգրկած է անոր ստեղծագործութիւններու 4 հատորեակին մէջ։ Բեմադրած է աւելի քան 50 ներկայացում, տասնեակ մեծածաւալ միջոցառումներ, նկարահանած է 2 լիամետրաժ ֆիլմ։
1996 թուականէն Երնջակեանը առաջին անգամ Հայաստանի մէջ կազմակերպեց «Միսս Հայաստան» գեղեցկութեան ազգային մրցոյթը։ 1998 թուականին հիմնած է Երկաթ TV - Փրոտաքշն (Եան ԹիՎի) հեռուստաընկերութիւնը։ 1998-2001 թուականներուն Երնջակեանը եղած է Երեւան քաղաքի քաղաքապետարանի Մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան գծով ղեկավարը։[1]
Թատրերգութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Պիես |
|---|---|
| 1973 | Եոթ կատակ Հայաստանէն |
| 1976 | Պարոնա՛յք, ամէն ինչ կը կործանուի,
բայց դեռ կարելի է ապրիլ եւ զուարճանալ |
| 1982 | Ալքիմիկոս
(Հեքիաթ Արքաեազնի եւ Աղջկայ մասին, որ չէր հաւատար հեքիաթներու) |
| 1982 | Սովորական համերգ |
| 1982 | Նկարներ ցուցահանդեսէն |
| 1983 | Գայլը եւ եօթ ուլիկները, կամ կրկին այծերու մասին |
| 1984 | Էտիւդ կանանց մասին |
| 1985 | Երեւանեան օրերու քրոնիկա |
| 1985 | Քաւարան |
| 1988 | Հայք |
| 1990 | Հայր մեր |
| 1993 | Ես իմ անուշ Հայաստանի... |
| 1997 | Կապարէ |
| 1998 | Անտէր Ground |
| 1999 | Տիտանիկ, made in Armenia |
| 2001 | Սասունցի Դաւիթ Կոպերֆիլտ |
| 2001 | Միսս Դժոխք, անաստուածային կատակերգութիւն |
| 2002 | Լինսի show ծրագիր |
| 2004 | Կառավարական համերգ |
| 2004 | Սոնատ թաւջութակի համար |
| 2006 | Ի զէ՛ն |
| 2007 | Արմմակետոն |
| 2008 | Աշխարհի շուրջը՝ սիրով |
| 2008 | Ուզպէկական փլավի բաղադրատոմսը
(Յոբելեանական յաճախորդ) |
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆիլմեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Ֆիլմեմ |
|---|---|
| 1990 | Ժամկէտը՝ 7 օր |
| 1999 | Արմենիկի մէջ ուպսա |
| 2012 | Յոբելեանական յաճախորդ |
Սենարիստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Ֆիլմեր |
|---|---|
| 1987 | 1968-ի շոգ օգոստոսը |
| 1990 | Ծննդեան վկայական |
| 1990 | Ժամկէտը՝ 7 օր |
| 2001 | Երեք յանցագործութիւններու պատմութիւն |
| 2012 | Յոբելեանական յաճախորդ |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արա Երնջակեան Archived 2015-07-01 at the Wayback Machine.