Jump to content

Ասի Ալ Հալլանի

Ասի Ալ Հալլանի
արաբերէն՝ عاصي الحلاني
Ծննդեան անուն արաբերէն՝ محمد مزين الحلاني
Ծնած է 28 Նոյեմբեր 1970(1970-11-28) (55 տարեկան)
Ծննդավայր Պաալպէք
Քաղաքացիութիւն  Լիբանան
Մայրենի լեզու Արաբերէն
Կրօնք Իսլամութիւն[1]
Տեսակ Արաբական Երաժշտութիւն, Khaliji? և Լիբանանեան Երաժշտութիւն
Մասնագիտութիւն դերասան, երգահան և երգիչ
Անդամութիւն Պրոֆեսիոնալ նկարիչների սինդիկատ Լիբանանում?
Ամուսին Colette Boulos?[2][3]
Երեխաներ Maritta Hallani, Dana Hallani, Alwalid Hallani?

Մուհամմատ Մուզէյէն Ալ Հալլանի (արաբերէն՝ عاصي الحلاني, 28 Նոյեմբեր 1970(1970-11-28), Պաալպէք), լիբանանցի երգիչ, ճանչցուած է Ասի Ալ Հալլանի անունով։ Անոր ասպարէզը սկսած է «Սթիւտիօ ալ ֆան» երգի մրցումը յաղթելէն ետք 17 տարեկանին։

Ան հրապարակած է աւելի քան 12 ձայնասկաւառակ։ Անոր լաւագոյն երգերէն է. Wani Mareq Mareet, Amshi Lihali, Mali Saber, Ahebbak Gedan, Ahla Al Oyoun, Shoag El Sahara, Lubnani , Bel Arabi եւ Kayed Ozzalak։

Նախնական շրջան

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ասին ծնած է ժտէյտէ շրջանը, բայց եղած է Հարպադա շրջանէն։ Ասին ունի 13 եղբայր եւ քոյր, ան երրորդ ամէնափոքրն է։ Անոր մայրը եղած է քիւրտ արմատներէ։ Հայրը եղած է Մալեքշահի ցեղախումբէն։ Անոր ընտանիքը եղած է աղքատ։ Ան ուսանեցաւ լիբանանեան երաժշտանոցի մը մէջ, կեդրոնանալով ուտի եւ արաբական վոքալին վրայ։

Ասի Ալ Հալլանին մասնակցած է զանազան երգահանդէսներու, ինչպէս Պաալպաքի համաշխարհային Ճարաշի եւ Քարթաժի փառատօներուն, ինչպէս նաեւ ելոյթներ ունեցած է Եւրոպայի, արաբական աշխարհի եւ Ամերիկայի մէջ։

Ան իր մասնակցութիւնը բերած է մարկայինական գործերու մէջ։

Օգոստոս 2005-ին, Հալլանին իր մասնակցութիւնը բերաւ WFP-ին մէջ որպէս գործիչ ուշադրութիւն տարածելու աշխարհի անօթութեան վրայ, որ 25,000 մարդ կը մահանայ ամէն օր, որոնցմէ 18,000-ը երեխաներն են[4][5]։

Ձայնասկաւառակներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • 1991 ։ Mahlana Sawa.
  • 1992 ։ Ya Hala.
  • 1993 ։ Mahr El Zina.
  • 1994 ։ Wani Mareg Mareit
  • 1995 ։ Ahebek Jedan.
  • 1996 ։ Ya Maima.
  • 1998 ։ Ahla El Oyoun.
  • 1999 ։ Shog El Sahara.
  • 2000 ։ Kid Ozzalak.
  • 2001 ։ Ater El Mahabah.
  • 2002 ։ E Qarar.
  • 2003 ։ Forsat Omor.
  • 2004 ։ Zghiri El Dinney.
  • 2006 ։ Dagat Galbi.
  • 2007 ։ Ouwetna Bi Wehdetna.
  • 2008 ։ Yemkin
  • 2010 ։ 010
  • 2011 ։ Rouhi Ana (12-07-2011)

Փառատօներ, որոնց մասնակցած է.[6]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Արաբական երաժշտութեան փառատօն (Եգիպտոս)
  • Թիմկատի փառատօն (Ալճերիա)
  • Գազիֆի գիշերներ (Ալճերիա)
  • Մաուազին փառատօն (Մարոք)
  • Քարթաժի փառատօն (Թունուզ)
  • Հեռուստատեսութեան գիշերներու փառատօն (Եգիպտոս)
  • Ճարաշի մշակոյթի եւ արուեստի փառատօն (Յորդանան)
  • Սիրոյ եւ խաղաղութեան փառատօն (Սուրիա)
  • Տուպայի գիշերներու փառատօն (Արաբական Միացեալ Էմիրութիւններ)
  • Մարինայի ամառնային փառատօններ (Եգիպտոս)
  • Յորդանանի փառատօն (Յորդանան)
  • Համաշխարհային գիւղ (Յորդանան)
  • Արեւելեան գիշերներ (Յորդանան)
  • Ռիատի մրցաշրջանի համերգներ (Սաուտական Արաբիա)
  • «Մեր տօնը Պաղտատեան է» փառատօն (Իրաք)

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. AA.VV. Encyclopaedia of Islam, Encyclopédie de l’Islam — 1913.
  2. Arab Celeb Couples Who Held Their Vows for all Valentines
  3. Assi El Helani
  4. «Assi Hillani, "Arab knight" | WFP - Latest news - WFPeople»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2006-10-10-ին։ արտագրուած է՝ 2015-08-20
  5. «albawaba.com middle east news information::LEBANESE SINGER ASSI HELANI SINGS FOR THE WORLD’S HUNGRY CHILDREN»։ արտագրուած է՝ 2010-04-30
  6. (արաբերեն) عاصي الحلاني, 2025-08-10, https://ar.wikipedia.org/w/index.php?title=%D8%B9%D8%A7%D8%B5%D9%8A_%D8%A7%D9%84%D8%AD%D9%84%D8%A7%D9%86%D9%8A&oldid=71679885, վերցված է 2026-03-10