Աշոտ Ալեքսանեան (ազատամարտիկ)
Աշոտ Ալեքսանեան | |
---|---|
Ծնած է | 14 Յուլիս 1974 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 4 Նոյեմբեր 1992 (18 տարեկանին) |
Մասնագիտութիւն | զինուորական |
Աշոտ Ալեքսանեան (14 Յուլիս 1974, Ստեփանակերտ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 4 Նոյեմբեր 1992), հայ ազատամարտիկ, Արցախեան Ազատամարտի մասնակից։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Աշոտ Ալեքսանեան ծնած է 1974 14 Յուլիսին Ստեփանակերտ քաղաքին մէջ։ 1989 թուականին աւարտելով թիւ 3 միջնակարգ դպրոցի ութներորդ դասարանը՝ մասնագիտութիւն ձեռք բերելու նպատակով աշխատանքի անցած է ինքնաշարժի ծառայութեան հիմնարկութեան մէջ։ Արցախի մէջ սկսած ազգային-ազատագրական շարժումը շուտով կլանած է նաեւ անոր, կամաւորագրուած է չորրորդ գումարտակին մէջ, մասնակցած է շարք մը մարտերու։ Զոհուած է 4 նոյեմբեր 1992-ին «Ճիլոտի» բարձունքի համար մղուած մարտին ընթացքին։ Հետմահու պարգեւատրուած է ՀՀ «Արիութեան համար» մետալով։ Ամուսնացած չէր։
Կը հանգչի Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը մէջ[1]։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- All articles with dead external links
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from February 2024
- Articles with invalid date parameter in template
- Articles with permanently dead external links
- 14 Յուլիսի ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ստեփանակերտ ծնածներ
- 4 Նոյեմբերի մահեր
- 1992 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ազատամարտիկներ