Անդրանիկ Օզանեանի Յուշարձան (Երեւան, Կեդրոն)
Արտաքին տեսք
Անդրանիկ Օզանեանի յուշարձանը կը գտնուի Երեւանի կենտրոնի՝ Տիգրան Մեծի փողոցին մէջ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարին մօտ, տեղադրուած է 2002-ին։
Հեղինակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազ
- Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան
Տուեալներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յուշարձանը կառուցուած է պրոնզէ ու պազալտէ, բարձրութիւնը պատվանդանի հետ 9,5 մեթր է։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2001-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարին մօտ տեղադրուեցաւ Զօրավար Անդրանիկի երկրորդ արձանը տեղադրելու մասին յուշաքար։
Յուշարձանին հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ Դեկտեմբեր 25 2002-ին։
Ասիկայ Անդրանիկ Օզանեանի երկրորդ արձանն է Երեւնի մէջ։
Երեւանի մէջ Զօրավարի առաջին արձանը տեղադրուեցաւ 1999-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկեանի անուան այգիին մէջ։
Զօրավար Անդրանիկին նուիրուած յուշարձաններ կան նաեւ Ուջանի մէջ, Ոսկեվանի մէջ, Նավուրի մէջ, Կյումրիի մէջ, Արտենիի եւ Անգեղակոթի մէջ։