Ամերիկեան Ձիթենի

Ամերիկեան Ձիթենի

Ամերիկեան Օսմանթուս, որ յաճախ Ամերիկեան ձիթենի [1], կամ վայրի ձիթենի կ'անուանուի [1] ՝ մշտադալար թուփ մըն է կամ փոքրահասակ ծառ մը, Հիւսիսային Ամերիկայի հարաւ-արեւելեան կողմը: Անգլերենով յայտնի է devilwood անունով[1]: Հիւսիսային Ամերիկայի մէջ տարածուած է Վըրճինիա նահանգէն մինչեւ Թեքսաս նահանգը, եւ Մեքսիքոյի՝ Նուեվօ Լիոնի մէջ (Nuevo Leon), հարաւը՝ Օախաքա (Oaxaca) եւ Վերաքրուզ (Veracruz) քաղաքներուն մէջ[2][3]:

Ամերիկեան Օսմանթուսը կ'աճի 4-7 մ. բարձրութեամբ, հազուադէպօրէն կրնայ հասնիլ մինչեւ 11 մ.: Տերեւներուն երկայնքը՝ 5-14 սմ. է, իսկ լայնքը՝ 2-4 սմ.: Ծաղիկները կը բացուին գարնան սկիզբը, փոքր են (1 սմ. երկայնքով), ճերմակ եւ անուշ բոյր մը ունին: Պտուղը գնդաձեւ է, ունի գոց կապոյտ 6-15 մմ. տրամագիծով կորիզ մը, որ մէկ սերմ կը պարունակէ[4][5][6]:

Համակարգումը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 1767-ին Քարլ Լիննէյն (Carl Linney)Ամերիկեան ձիթենին Olea americana կ'անուանէ՝, Mantissa plantarum գիրքին մէջ:
  • Ճորճ Պենթ (George Bent) եւ Ժոզեֆ Տալթըն Հուքըր (Joseph Dalton Hooker) , Synoptical Flora of North America գիրքին մէջ, որ հրատարակուած է 1878-ին կ'անուանէին Osmanthus americanus :

Այլ հոմանիշներ.

  • Amarolea americana (L.) փոքր,
  • Osmanthus americanus (L.) A. Gray,
  • Osmanthus americanus,
  • Osmanthus americanus var. P. S. microphyllus կանաչ,
  • Osmanthus mexicanus Lundell,
  • Osmanthus floridanus:


Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 Bailey, L.H.; Bailey, E.Z.; the staff of the Liberty Hyde Bailey Hortorium (1976)։ Hortus third: A concise dictionary of plants cultivated in the United States and Canada։ New York: Macmillan։ ISBN 978-0-02-505470-7 
  2. Germplasm Resources Information Network: Osmanthus americanus
  3. Kew World Checklist of Selected Plant Families, Osmanthus americanus
  4. Weaver, R. E. (2003). Botany Section. Tri-ology 42 (6): 1-16 pdf file Archived 2007-09-24 at the Wayback Machine.
  5. Centenary College Virtual Arboretum, Louisiana: Osmanthus americanus Archived 2006-09-14 at the Wayback Machine.
  6. Huxley, A., ed. (1992). New RHS Dictionary of Gardening. Macmillan 0-333-47494-5.