Ալվարօ Արպելոա

Jump to navigation Jump to search
Ալվարօ Արպելոա
իսպ.՝ Álvaro Arbeloa
Arbeloa2012.jpg
Ծննդեան անուն իսպ.՝ Álvaro Arbeloa Coca
Նաեւ հայտնի է որպես El Espartano, El Cono
Ծնած է 17 Յունուար 1983(1983-01-17)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Սպանիա
Քաղաքացիութիւն Flag of Spain.svg Սպանիա
Մայրենի լեզու Սպաներէն
Մասնագիտութիւն ֆուտբոլիստ
Պարգեւներ և
մրցանակներ
World Rugby Player of the Year
Կայքէջ arbeloa.com

Ալվարօ Արպելոա Քոքա[2] (իսպ.՝ Álvaro Arbeloa, ծ. 17 Յունուար 1983(1983-01-17)[1], Սալամանկա, Կաստիլիա և Լեոն), սպանացի ֆութպոլիստ, պաշտպան։ Սպանիոյ ֆութպոլի ազգային հաւաքականի եւ Ռէալ Մատրիտի ֆութպոլիստ։

Ակումբային Ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ալվարոն Ռէալի հետ ունի պայմանագիր դեռ վաղ տարիքէն եւ սկսաւ խաղալը Ռէալի երիտասարդական ակումբին մէջ, որ կը գլխաւորէր Ռաֆայէլ Պենիթեսը։ Ժամանակի ընթացքին Արպելոան իր տեղը չգտաւ հիմնական կազմին մէջ եւ չկարողանալով հաստատուիլ ակումբին մէջ տեղափոխուեցաւ «Տեփորթիվօ»։

«Տեփորթիվօ»[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2006 թուականի Յուլիս 24-ին Արպելոան տեղափոխուեցաւ «Տեփորթիվօ» այն ձգտումով, որ իր տեղը ունենայ կազմին մէջ եւ ունենայ շատ խաղային ժամանակ։

Լիվըրփուլ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Շուտով Լիվըրփուլ ցանկութիւն ունեցաւ ձեռք բերելու սպանացի ֆութպոլիստին։ 2007 թուականի Յունուար 31-ին տեղափոխուեցաւ Լիվըրփուլ։ Գործարքի արժէքը կազմեց 2,5 միլիոն փաունտ, որմէ 50%-ը ստացաւ Ռէալը։ Անոր առաջին խաղը տեղի ունեցաւ Փետրուար 10-ին Նիւքասըլի դէմ խաղին, ուր Լիվըրփուլը պարտուեցաւ։ Բայց անոր ամբողջական նորամուտը կը համարուէր Պարսելոնայի դէմ հանդիպումը Քամփ Նոուի մէջ Փետրուար 21-ին ախոյեաններու Լիկայի 1/8 եզրափակիչին։ Այդ խաղին Արպելոան հիմնական կազմին մէջ էր ձախ պաշտպանի դիրքին։ Անոր հիմնական պարտականութիւնը Լիոնէլ Մեսսիին փակելն էր։ Չնայած, որ Պարսելոնան աչքի ինկաւ առաջին (կոլը տեղի ունեցաւ Արպելոայի սխալէն յետոյ), բայց արդիւնքին Լիւերբուլը կրցաւ յաղթել այդ խաղը։ Արպելոան իր առաջին կոլը Լիվըրփուլի կազմին մէջ հարուածեց 2007 թուականի Ապրիլ 7-ին Ռետինկի դեմ խաղին մէջ։

Ասպարէզը հաւաքականին մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2008 թուականի Մարտ 27-ին առաջին անգամ խաղցաւ հաւաքականին մէջ։ Իտալիոյ դէմ ընկերական խաղին մէջ Արպելոան 73-րդ վայրկեանին փոխարինեց Սերճիօ Ռամոսին։ Հաւաքականի կազմին մէջ Արպելոան խաղցաւ 56 խաղ եւ յաղթեց Եւրոպայի 2008, Աշխարհի 2010 եւ Եւրոպայի 2012 թուականներուն ախոյեանութիւնը։

Անձնական կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ամուսնացած է Քարլոթէ Ռուիսի հետ, ունի 2 զաւակ՝ Ալպան (ծնած՝ 26 Ապլիլ 2010) եւ Ռաուլը (ծնած՝ 16 Մայիս 2013):

Նուաճումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 2012 թուականի Եւրոպայի ախոյեան
  2. 2008 թուականի Եւրոպայի ախոյեան
  3. Սպանիոյ բաժակի բաժակակիր (2): Սպանիոյ բաժակի եզրափակիչ 2010/2011, Սպանիոյ բաժակի եզրափակիչ 2013/2014
  4. Սպանիոյ ախոյեան։ 2011/2012 Սպանիոյ ֆութպոլի առաջնութիւն
  5. Սպանիոյ «Սուփըր» բաժակի բաժակակիր։ Սպանիոյ «Սուփըր» բաժակի առաջնութիւն 2012
  6. ՈՒԵՖԱ ախոյեաններու լիկայի յաղթող, ՈՒԵՖԱ ախոյեաններու լիկա 2013/2014
  7. ՈՒԵՖԱ «Սուփըր» բաժակի բաժակակիր։ ՈՒԵՖԱ «Սուփըր» բաժակ 2014
  8. Աշխարհի ակումբային առաջնութեան յաղթող (1):

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 http://www.realmadrid.com/en/football/squad/alvaro-arbeloa-coca
  2. «FIFA World Cup South Africa 2010: List of players» (PDF)։ FIFA.com։ 4 June 2010։ էջ 29։ արտագրուած է՝ 13 September 2013 

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Անյնական էջ LiverpoolFC.tv կայքին մէջ (անգլ.)
  2. ֆութպոլիստի անձնական էջը LFCHistory.net կայքին մէջ (անգլ.)
  3. ֆութպոլիստի անձնական էջը LiverpoolFC.ru կայքին մէջ (ռուս.)
  4. ֆութպոլիստի անձնական էջը Liverbird.ru կայքին մէջ (ռուս.)
  5. Ալւարօ Արբելոա։ Բոլոր նորութիւնները եւ յոդուածները Real-Madrid.ru կայքին մէջ (ռուս.)