Սօնա Կարապետեան
Սօնա Կարապետեան | |
---|---|
Ծնած է | 14 Մայիս |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Առաքելական |
Կարողութիւն | բանաստեղծ |
Մասնագիտութիւն | ԵՊՀ Բանասիրական |
Աշխատավայր | լրագրող |
Ամուսին | Նորայր Թեւոսեան |
Ծնողներ | Հեկտոր Կարապետեան եւ Էմմա Յովհաննիսեան֊Կարապետեան |
Երեխաներ | Սեւակ, Լիլիթ, Նարեկ եւ 8 թոռնիկներ |
Սօնա Կարապետեան:Բանասէր, բանաստեղծ, լրագրող:
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Սօնա Կարապետեան ծնած է ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղէգնաձոր շրջանի սահմանամերձ Խաչիկ գիւղին մէջ։ 1984֊ին աւարտած է Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական կաճառը: Ան դասաւանդեր է Եղէգնաձորի թիւ 1 միջնակարգ դպրոցին մէջ: Սօնա Կարապետեանի ամուսինը՝ պրն. Նորայր Մուրատ Թեւոսեան երկար տարիներ պաշտօնավարած է որպէս դպրոցի տնօրէն, հմուտ մանկավարժ եւ մաթեմաթիկայի վարպետ իմացութեամբ օգնած շատերուն, որպէսզի ընդունուին համալսարան: 1993-ի Ապրիլ ամսուն եւ շարունակաբար մինչեւ իր տեղափոխուիլը, ան որպէս տնօրէն կը մտնէր դասարաները եւ կը սորվեցնէր հայրենասիրական-ֆիտայական երգեր եւ կը բեմակացնէր գրելով թատերական ծրագիրներ:
2001 թուականէն ի վեր Սօնա Կարապետեան կը բնակի Ռուսաստանի Դաշնութեան, Ռոսթով քաղաքը։ Երկար տարիներ դասաւանդեր է Ռոսթովի թիւ 83 դպրոցին մէջ՝ դասաւանդելով հայոց լեզու հայ մանուկներուն:
Սօնա Կարապետեան ունի մէկ վերջին փափագ՝ վերջնականապէս վերադառնալ Հայաստան:
Մամուլի աշխատակից[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Սօնա Կարապետեան հրապարակախօսական բազմաթիւ յօդուածներու հեղինակ է: Աշխատակից էր նախ "ՎԵՐԵԼՔ", "Գլաձոր ", ապա "Վայոց Ձոր "թերթին։ Թղթակցեր է "Աւանկարտին "֊ին եւ "Գրական թերթ"֊ին։ Ռոսթովի մէջ աշխատակցեր է "ՆՈՐ ԴԱՐ", ապա "ՏՈՆԻ ՆԱԽԻՋեւԱՆ " համայնքի օրգան թերթին, եւ կը շարունակէ աշխատակցիլ՝ մինչեւ օրս, գրելով հայերէն։
Երկեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
«Վայրի ծաղիկը» [1] բանաստեղծուհի Սօնա Կարապետեանի առաջին ժողովածուն է: Սօնա Կարապետեանի հերոսը սիրոյ, հայրենիքի, բնութեան երգիչն է, անանձնական երջանկութիւն որոնող, ինքնայրումի կապոյտ բոցով: մարդկանց ջերմացնել ցանկացող անհատը, որուն ներքին տրաման նոյնքան ապրուած է, հակասական, անկեղծ ու կանացի: «Վայրի ծաղիկը» բանաստեղծութիւններ եւ ակնարկներ գիրքը հրատարակուած է Տոնի Ռոսփով, 2002 թուականին - 80 էջ:
Սօնա Կարապետեան հրատարակած է երկու գիրք՝«Վայրի ծաղիկը» եւ "ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՏԱՃԱՐԸ ԴՈՆԻ ԱՓԻՆ": Իսկ երրորդը՝ "ԵՍ ԱԿԱՄԱՅ ՃԱՄՓՈՐԴ" խորագրուած գիրքը կը պատրաստէ տպագրութեան:
Լրագրողներու միութեան անդամ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1982֊էն ի վեր Սօնա Կարապետեան ՀՀ լրագրողներու միութեան անդամ է:
2018֊էն ի վեր ան ՌԴ լրագրողներու միութեան անդամ է: