Jump to content

Նուսենթիզմ

Նուսենթիսթա մշակութային շարժում, քաթալոնիական մշակութային շարժում, սկսած է Ի. դարուն սկիզբը[1], ընդդէմ արդիականութեան, եւ դասականութեան վերադառնալու սկզբունքով[2]:

Շարժման ներկայացուցիչները

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անոր առաջին ներկայացուցիչները եղան Խոսէփ եպիսկոպոս Թորրաս (1846-1916, գրագէտ), Խուան Ալքովէր (1854-1926, գրագէտ), Ռաֆայէլ Մասօ ի Վալենթի (1880-1935, ճարտարապետ), Խոաքիմ Սունիէր (1874-1956, նկարիչ) եւ Մանուէլ Մարթինէս Հուկուէ (1872-1945, քանդակագործ):

Նուսենթիսթայի հետեւորդները կը գտնէին, որ իբրեւ Սպանիոյ ամէնէն ճարտարարուեստականացած եւ հարուստ շրջանը, Քաթալոնիա սպանական պետութեան կազմին մէջ պէտք է աւելի բարգաւաճի, քաղաքականութեան մէջ աւելի ազդեցիկ պէտք է ըլլայ եւ իր որոշումներուն մէջ` անկախ:

Շարժման սկզբունքները

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նուսենթիսթա առաջադրած է քաթալան աւանդական հաստատութիւններու եւ իրաւունքներու վերականգնում: Շարժման սկզբունքները եղած են` պահպանողականութիւն, կաթոլիկութիւն եւ քաթալանականութիւն:

Քաթալոնիա սպանական պետութեան եւ ընկերութեան առաջնորդող ուժը պէտք է ըլլար: «Իտէալ Քաթալոնիան» պէտք էր վերականգնել իբրեւ «իրական Քաթալոնիա»:

Շարժման հետեւորդներուն առաջադրանքները

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Սպանիան բարեկարգել իրենց սկզբունքներուն համաձայն,
  2. քաթալաներէն լեզուն զարգացնել,
  3. նեցուկ հանդիսանալ քաթալան լեզուի եւ մշակոյթի զարգացման:

Շարժման հետեւորդները

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նուսենթիսթայի հետեւորդներէն եղած են Էօկենի՝ տ՛Օրս (1881-1954, գրագէտ)[3], Խոսէփ Քարնէր (1884-1970, բանաստեղծ եւ թարգմանիչ), Փոմփէու Ֆապրա (1868-1948, ճարտարագէտ եւ քերականագէտ),  Խոսէփ Փուիկ (1867-1956, ճարտարապետ) եւ Խոսէ Օրթեկա (1883-1955, փիլիսոփայ):

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Gies David T. (2004)։ The Cambridge History of Spanish Literature (Անգլերէն)։ Cambridge University Press։ ISBN 978-0-521-80618-3 
  2. «Noucentisme and the avant-garde | Cultural Heritage. Goverment of Catalonia.»։ patrimoni.gencat.cat։ արտագրուած է՝ 2020-05-27 
  3. «Eugenio d'Ors y Rovira | Catalan author and philosopher»։ Encyclopedia Britannica (Անգլերէն)։ արտագրուած է՝ 2020-05-27