Մոսկուայի Գեղարուեստական Ակադեմական Թատրոն

Մոսկուայի Գեղարուեստական Ակադեմական Թատրոն
Московский Художественный театр-МХТ
Պատկեր:MHAT Logo.gif
Հիմնադիրներ Կ.Ս.Ստանիսլավսկի եւ Վլ.Ի.Նեմիրովիչ-Դաչենկօ
Գտնվելու վայրը Մոսկվա,
Հիմնադրման թուական 1898
Նախկին անոանումներ Գեղարուեստական Հանրային թատրոն
Գեղարուեստական ղեկավար Կ.Ս.Ստանիսլավսկի, Վլ.Ի.Նեմիրովիչ-Դաչենկօ, Օ.Ն. Եֆրեմով
Կայք
Moscow Art Theatre Վիքիպահեստում

Մոսկուայի Գեղարուեստական Ակադեմական թատրոնը թատերական թատրոն է, որ ստեղծուած է 1898-ին Կ. Ստանիսլավսկիի եւ Վլ.Ի.Նեմիրովիչ-Դանչենկոյի կողմէն։

Սկզբնականին անուանուած է իբրեւ Գեղարուեստական Հանրային թատրոն։ 1901-էն սկսեալ՝ Մոսկուայի Գեղարուեստական թատրոն, 1919-էն` Մոսկուայի Գեղարուեստական Ակադեմական թատրոն, 1932-էն` Մ.Կորքի անուան ԽՍՀՄ Մոսկուայի Գեղարուեստական Ակադեմական թատրոն։

1987-էն սկսեալ բաժանուեցաւ 2 թատրոնի, որոնք անուանուեցան Մ. Կորքիի անուան Մոսկուայի Գեղարուեստական Ակադեմական թատրոն եւ Ա. Պ. Չեխովի անուան Մոսկուայի Գեղարուեստական Ակադեմական թատրոն։

2004-ին Չեխովի անուան Մոսկուայի Գեղարուեստական Ակադեմական թատրոնը իր անուանումէն հանեց «ակադեմական» բառը եւ հիմա յայտնի է իբրեւ Չեխովի անուան Մոսկուայի Գեղարուեստական թատրոն։

Ստեղծման պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գեղարուեստական թատրոնի սկիզբը 1897 թուականը կը համարուի, «Սլաւոնական շուկայ» ճաշարանին մէջ Ստանիսլավսկի եւ Դանչենկոյի հանդիպումը։ Հանդիպման ընթացքին կազմուեցաւ նոր թատրոնի ծրագիրը, որ իր բնոյթով նորարարական էր։ «Մենք բողոքեցինք,- ըսած է Ստանիսլավսկին,- հին խաղաոճի դէմ...եւ՛ դերասանական խաղին, եւ՛ բեմանկարչութեան, եւ՛ բեմադրութեան,եւ ընդհանրապէս այն ժամանակուան թատրոնի կառոյցին[1]։

Թատրոնի «հանրայնութիւնը» առաջին հերթին, թատրոնի տոմսերու ցած գիները կը նշանակէր, որուն համար Մոսկուայի Պետական Դումային դիմեցին։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Соловьёва И. Н. Московский Художественный академический театр СССР имени М. Горького // Театральная энциклопедия (гл. ред. П. А. Марков). — М.: Советская энциклопедия, 1961—1965. — Т. 2.