Կալենց Թանգարան
Կալենց Թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան? |
Երկիր | Հայաստան |
Տեղագրութիւն | Երեւան |
Հիմնադրուած է | 27 Ապրիլ 2010 |
40°11′56″N 44°29′22″E / 40.198878°N 44.489514°E | |
Կայքէջ | galentz.am |
Կալենց թանգարան, բացուած է 27 Ապրիլ 2010-ին՝ Յարութիւն Կալենցի 100 եւ Արմինէ Կալենցի 90-ամեակի կապակցութեամբ։
Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
«Կալենց» թանգարանը կառուցուած է Արմինէ եւ Յարութիւն Կալենցներու տուն-արուեստանոցի հիման վրայ, թանգարանի կառուցման նախագիծը կեանքի կոչուած է Արմինէ եւ Յարութիւն Կալենցներու որդիի՝ Սարօ Կալենցի ջանքերով։ Դեռ 1968-ին Խորհրդային Հայաստանի կառավարութիւնը որոշում ընդունած էր Յարութիւն Կալենցի թանգարանի կառուցման վերաբերեալ, որ խորհրդային տարիներուն այդպէս ալ իրականութիւն չդարձաւ։
Յարութիւն Կալենցի մահէն ետք ընտանիքը ձեռնամուխ եղաւ թանգարանի ստեղծման։ Շինարարական աշխատանքները սկսած են 2002-ին եւ աւարտած 2010-ին։
Ցուցադրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Թանգարանը ունի երկու յարկ. մէկուն մէջ ներկայացուած է Յարութիւն Կալենցի, միւսին՝ Արմինէ Կալենցի արուեստը։ Թանգարանին մէջ կը պահուին Յարութիւն եւ Արմինէ Կալենցներու 1000-ից աւելի աշխատանքներ, գրաֆիկական գործեր, ինչպէս նաեւ արխիւային նիւթեր, որոնցմէ ցուցասրահներուն մէջ ներկայացուած են շուրջ 300-ը։
Միջոցառումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
«Կալենց» թանգարանի ծրագրերուն մէջ ընդգրկուած են ժամանակակից արուեստի ցուցադրութիւններ, ուսուցողական եւ գիտական ուսումնասիրութիւններու ծրագրեր, արուեստի արդի խնդիրներուն վերաբերող քննարկումներ, կինոդիտումներ, հրատարակչական նիւթերու պատրաստում եւ տարածում[1]։
Հասցէ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Թանգարանը կը գտնուի Երեւանի Արաբկիր համայնքի՝ Յարութիւն Կալենցի 18 հասցէին վրայ։
Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- All articles with dead external links
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- Articles with invalid date parameter in template
- Articles with permanently dead external links
- Ուիքիտուեալների մէջ ՕՍՄ-ի ID չունեցող mapframe քարտեզներ
- Թանգարաններ այբբենական կարգով
- Երեւանի թանգարաններ
- Pages with maps