Jump to content

Միա Մարթինի

Միա Մարթինի

Միա Մարթինի (20 Սեպտեմբեր 1947[1][2], Պանիարա Քալապրա, Ռեճիոյ Քալապրա, Քալապրա, Իտալիա[1] - 11 Մայիս 1995[3] կամ 12 Մայիս 1995[1][2], Միլան, Իտալիա իտալացի երգչուհի[4][5]։

Միա Մարթինին ծնած է 1947-ին Պանիարա Քալապրայի մէջ։ Ընտանիքի չորս դուստրերէն ամենաերիտասարդը՝ Լորետանա Պերթին ծնած է նոյն օրն ու ամիսը, ինչպէս Մարտինին եւ նոյնպէս դարձած է յայտնի երգչուհի։ Անոր հայրը՝ Ճուզեպպէ Ռատամէս Պերթին (մահացած է 2017-ին), եղած է լատիներէնի եւ յունարէնի ուսուցիչ։ Մայրը՝ Մարիա Սալուինա Դատօն (մահացած է 2003-ին), եղած է տարրական դպրոցի ուսուցչուհի։ Միմին մանկութիւնը անցուցած է Պորտօ Ռեկանատիոյ մէջ։ 1962-ին ան մօրը համոզեց իրեն ուղարկել Միլան՝ լսումներու։

Միայ Մարթինին իր առաջին սկաւառակները ձայանագրած է որպէս Միմի Պերթի, բայց շուտով փոխած է անունը եւ դարձած Միա Մարտինի։ Ան երկու անգամ մասնակցած է Եւրատեսիլ երգի մրցոյթին․ 1977-ին «Լիպերա» եւ 1992-ին «Ռապսոտիա» երգերով։ Նոյն տարին ան ձայնագրած է «Per amarti» երգը՝ գրուած Պրունօ Լաուզիի եւ Մաուրիսիոյ Ֆապրիսիոյի կողմէ։ Միա Մարտինին յաղթած է Տոկիոյի «Աշխարհի հանրաճանաչ երգ» փառատօնին «Ritratto di donna» երգով, որ առաջին տեղը գրաւեց ճաբոնական աղիւսակին մէջ։ 1982-ին մասնակցած է Սան Ռէմօ փառատօնին:

1989-ին ան վերադարձաւ Սան Ռէմօ փառատօնին՝ «Almeno tu nell'universo» երգով, որ արժանացաւ քննադատներու մրցանակին:

1992-ին Սան Ռէմօ փառատօնին Միա Մարթինին ներկայացաւ «Gli uomini non cambiano» երգով՝ գրուած Ճանկարլօ Բիգացիի եւ Պեփփի Տաթիի կողմէ[5]: Ան զբաղեցուց երկրորդ տեղը, որ թոյլ տուաւ կրկին ներկայացնել Իտալիան Եւրատեսիլին։ Մրցոյթը տեղի ունեցաւ Շուէտի մէջ, որտեղ Միան զբաղեցուց 4-րդ հորիզոնականը՝ «Ռապսոտիա» երգով:

ուսուցչուհի։ Միմին մանկութիւնն անցկացրել է Պորտոյ Ռեկանատիում։ 1962 թուականին նա մօրը համոզեց իրեն ուղարկել Միլան՝ լսումների։

Միա Մարտինին 1973-ին
Միա Մարտինին 1973-ին
Միա Մարտինին 1975-ին

Միայ Մարթինին կը տառապէր մկանուռուցքով, որու համար ան դեղատոմսով դեղորայք կ՛ընդունէր: 14 ՄՄայիս 1995-ին անոր մարմինը յայտնաբերուած է Վիա Լիկուրիա 2 բնակարանին մէջ, Կարդանօ ալ Կամպոյի մէջ։ Զեկոյցի համաձայն ան մահացած է սրտի կաթուածէ, որ առաջացած է թմրեցուցիչի չափազանց մեծ քանակէ: Անոր մարմինը դիակիզած են[6]:

Սկաւառակագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Որպէս Միմի Պերտէ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • "I miei baci non puoi scordare" / "Lontani dal resto del mondo" (1963)
  • "Insieme" / "Let me tell you" (1963)
  • "Il magone" / "Se mi gira l'elica" (1964)[5]
  • "Ed ora che abbiamo litigato" / "Non pentrti dopo" (1964)
  • "Non sarà tardi" / "Quattro settimane" (1966)
  • "Coriandoli spenti" / "L'argomento dell'amore" (1969; Withdrawn single, released in 2000 as part of compilation "Mia...Mimì")

Որպէս Միա Մարթինի

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • "Padre davvero..." / "Amore...amore...un corno!" (1971)
  • "Gesù è mio fratello" / "Lacrime di marzo" (1971)
  • "Credo" / "Ossessioni" (1972)
  • "Piccolo uomo" / "Madre" (1972)
  • "Donna sola" / "Questo amore vero" (1972)
  • "Minuetto" / "Tu sei così" (1973)
  • "Il guerriero" / "Bolero" (1973, release cancelled)
  • "Inno" / "...e stelle stan piovendo" (1974)
  • "Al mondo" / "Principessa di turno" (1975)
  • "Donna con te" / "Tutti uguali" (1975)
  • "L'amore è il mio orizzonte" / "Sabato" (1976)
  • "Che vuoi che sia...se t'ho aspettato tanto" / "Io donna, io persona" (1976)
  • "Libera" / "Sognare è vita" (1977)
  • "Per amarti" / "Se finisse qui" (1977)
  • "Vola" / "Dimmi" (1978)
  • "Danza" / "Canto alla luna" (1979)
  • "Ti regalo un sorriso" / "Ancora grande" (1981)
  • "E ancora canto" / "Stai con me" (1981)
  • "E non finisce mica il cielo" / "Voglio te" (1982)
  • "Quante volte" / "Solo noi" (1982, two editions)
  • "Bambolina" / "Guarirò guarirò" (1982)
  • "Spaccami il cuore" / "Lucy" (1985)
  • "Almeno tu nell'universo" / "Spegni la testa" (1989)
  • "La nevicata del '56" / "Danza pagana" (1990)
  • "Chica chica bum (remix)" / "Chica chica bum (instrumental)" (1990, release cancelled)
  • "Stiamo come stiamo" (with Loredana Bertè) / "Dormitorio pubblico" (L.Bertè) (1993)
  • Oltre la collina (1971)
  • Nel mondo, una cosa (1972)
  • Il giorno dopo (1973)
  • È proprio come vivere (1974)
  • Sensi e controsensi (1975)
  • Un altro giorno con me (1975)
  • Che vuoi che sia... se t'ho aspettato tanto (1976)
  • Per amarti (1977)
  • Danza (1978)
  • Mimì (1981)
  • Quante volte... ho contato le stelle (1982)
  • Miei compagni di viaggio (1983)
  • Martini Mia (1989)
  • La mia razza (1990)
  • Mi basta solo che sia un amore (1991)
  • Mia Martini in concerto (da un'idea di Maurizio Giammarco) (1991)
  • Lacrime (1992)
  • Rapsodia Il meglio di Mia Martini (1992)
  • La musica che mi gira intorno (1994)
  • In Concerto (in concert 1982, recorded for Italian language Swiss television; also released on VHS)
  • E ancora canto
  • Per aspera ad astra (also released on VHS)

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]