Շարժում (մեքենագիտութիւն)
Արտաքին տեսք
(Վերայղուած է Մասնակից:Marale Jo-L/Շարժում (մեքենագիտութիւն)-էն)
Շարժում, մեքենագիտութեան մարզին մէջ մարմնի մը կամ նիւթական կէտերու տեղափոխումն է անշարժ կէտի մը վերաբերեալ, տարածքին մէջ եւ ժամանակի ընթացքին: Շարժագիտութիւն (ֆր.՝ cinématique) եւ ոյժագիտութիւն (ֆր.՝ dynamique) յատկապէս շարժումները կ՛ուսումնասիրեն:
Շարժում մը կը սահմանուի իր շաւիղով եւ իր արագութեան փոփոխութիւններով: Զոր օրինակ,
- շրջագիծ հաւասարաչափ շարժում մը, կէտի մը շարժումն է, որուն շաւիղը շրջագիծ մը կը գծէ, եւ արագութիւնը հաստատ արժէք ունի:
Յարաբերական եւ բացարձակ շարժում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նիւթոնեան մեքենագիտութեան մէջ, շարժումը կը նկարագրուի տուեալ համակարգի մը վերաբերեալ (այսինքն տարածք եւ իր կենդրոն),
- Բացարձակ շարժում՝, անշարժ կամ հաստատ համակարգի վերաբերեալ, տեղական փոփոխութիւն
- Յարաբերական շարժում՝, որեւէ համակարգի վերաբերեալ
Բացարձակ շարժման գաղափարը կը դադրի գործադրուելէ Հենրի Փուանքարէի (ֆր.՝ Henri Poincaré) աշխատանքէն ի վեր («Լa science et l’hypothèse», 1902)[1] եւ մասնաւորապէս Ալպերթ Այնշթայնի յարաբերականութեան սկզբունքէն ի վեր:
Հիմնական շաւիղներ[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարզ շաւիղներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ուղղագիծ (Ֆր.՝ Rectiligne) շարժում, շաւիղը շիտակ գիծ է
- Շրջագիծ կամ թաւալական շարժում - շաւիղը աղեղ կամ շրջանակ կը գծէ
- Կորագիծ (Ֆր.՝ Curviligne) շարժում, որեւէ շաւիղ
Բարդ շաւիղներ կամ բաղադրեալ շարժումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թրթռում, ծածանում (ֆր.՝ vibratoire) : մարմնի մը շարժումը իր հաւասարակշռութեան կէտին մէկ կողմէն միւսը անցնելով
- Բոլորածեւ, բոլորահետ կամ բոլորակահետ շարժում (ֆր.՝ cycloïdal[3])
- Պրաունեան շարժում (ֆր.՝ brownien) : պատահական շարժում, վիճակագրական եւ թուաբանական օրէնքներով կը նկարագրուի
- Թերատաձեւ շարժում (ֆր.՝elliptique), շրջագիծ շարժման ընդհանրացում
- Զուգորդական շարժում (ֆր.՝parabolique)
- Պարուրաձեւ hélicoïdal շարժում, ուղղագիծ եւ թաւալական շարժումի մը արդիւնքը
Շարժումի արագութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հաւասարաչափ շարժում, երբ արագութիւնը հաստատ արժէք ունի
- Դանդաղող շարժում, երբ արագութեան արժէքը ժամանակի ընթացքին կը նուազի
- Արագացող շարժում, երբ արագութեան արժէքը ժամանակի ընթացքին կը բարձրանայ
- Փոփոխական շարժում, երբ արագութեան արժէքը ժամանակի ընթացքին կը փոխուի:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Poincaré, Henri (1854-1912), La science et l'hypothèse, 1902, Éd. de la Bohème (Rueil-Malmaison), Gallica (bnf.fr), « Il n'y a pas d'espace absolu et nous ne concevons que des mouvements relatifs ; cependant on énonce le plus souvent les faits mécaniques comme s'il y avait un espace absolu auquel on pourrait les rapporter. » (p. 113)
- ↑ Եղիշէ Գաֆտանճեան, Բովանդակութիւն գիտութեանց եւ արուեստից, որ է բնական, բարոյական, պատմական, ուսումնական ու արուեստական գիտելեաց համառօտ նկարագիրը, Մխիթարեանց տպարան, Վիեննա, 1861
- ↑ Dictionnaire des Arts, des Sciences et des Lettres, P. Emanuel Dr. Kaciuni - cycloïde (nayiri.com)