Jump to content

TechHaus Volantis

TechHaus VolantisԱմերիկեան ելեկտրոնային եւ օդային մեքենայ մըն է նախաձեռնուած աշխարհահռչակ երգչուհի Լէյտի Կակայի կողմէ: Նաեւ կը կոչուի «թռչող զգեստը»:

Ձեւաւորումը եւ Մշակումը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Volantis-ը կրնայ պարունակել միայն մէկ անձ իր վրայ: Ձեւաւորուած է անգլիական Studio XO[1] ընկերութեան կողմէ եւ շինուած է TechHaus-ի կողմէ 2 տարուայ ընթացքին:[2]

Volantis-ի ետեւ կայ փոքր տուփիկ մը, որմէ կ’ելլեն ապահովական գոտիները եւ կը պարունակեն պէտք եղած բարդերը: Առջեւէն կը տեսնենք ճերմակ «հագուստը»:[3]

6 հովահարներ իրար կապուած են հեքսակոնային ձեւով՝ որոնք «ծաղկած» են փոքր տութիկին ընդմէջէն, տալով մեքենային շուրջ մէկ մեթր գետնէն բարձր թռչելու կարելիութիւնը:[4][5] Ամէն մէկ հովահար ունի 2 հատ յայթայթող մեքենայ՝ մէկը քարպոնով լեցուն, վերի բաժինը, իսկ մոյսը՝ վարի. խողովակ մը կը միացնէ երկուքը: Բարդերուն պարունակութիւնը առաւելագոյնը 250 Ah է:[3]

Հագնողը կը կենայ տափակ ճերմակ կտորի մը վրայ եւ կարողութիւնը չ’ունի մեքենան վարելու, տեղը՝ օդային կապերով կը վարէ մեքենան:

Իր ArtRave-ի ժամանակ 2013-ին, «Brooklyn Navy Yard» սրահին մէջ Կական վարեց մամլոյ ասուլիս մը եւ առաջին անգամ ըլլալով ներկայացուց Volantis-ը իբրեւ աշխարհի առաջին թռչող հագուստը:.[4][5] It has been described by Entertainment Weekly as a "hover dress".[6] Երբ փորձեցին՝ Volantis օդը բարձրացաւ 1.778 մեթր:

Կական մանրամասութիւնները ետքը յայտնեց Twitter-ի վրայ այդ օրուայ առաւօտուն, գրելով.- «Ժամը 18:00-ին EST այսօր պիտի փորձենք VOLANTIS-ը աշխարհին դիմաց: Կը հրաւիրենք բոլորդ մասնակից դառնալու այս դէպքին»: ("At 6pm EST today we will beta test VOLANTIS with the world. We invite you into our creative process during her initial stages of lift off.")[7]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Dugdale Addy (2013-11-11)։ «Lady Gaga Unveils "Volantis," A Flying Dress | Fast Company | Business + Innovation»։ Web.archive.org։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-11-11-ին։ արտագրուած է՝ 2013-12-10 
  2. Shenton Zoe (November 11, 2013)։ «Lady Gaga debuts flying dress called Volantis at Artpop album launch party»։ Daily Mirror (London, United Kingdom)։ արտագրուած է՝ December 5, 2013 
  3. 3,0 3,1 Zolfagharifard E (November 11, 2013)։ «How the Gaga-copter works»։ Daily Mail (Dmg media)։ արտագրուած է՝ November 10, 2013 
  4. 4,0 4,1 Hampp Andew, Lipshutz Jason (November 11, 2013)։ «Lady Gaga's artRAVE Party: 'ARTPOP' Performance, Flying Dress & Costumes Galore»։ Billboard (Prometheus Global Media)։ արտագրուած է՝ December 3, 2013 
  5. 5,0 5,1 Hampp Andew (November 10, 2013)։ «Lady Gaga Unveils 'Flying Dress' Volantis»։ Billboard (Prometheus Global Media)։ արտագրուած է՝ December 4, 2013 
  6. Anderson Kyle (November 11, 2013)։ «Lady Gaga wears a hover dress, performs 'ARTPOP' songs at Brooklyn artRAVE»։ Entertainment Weekly (Time Warner)։ արտագրուած է՝ December 4, 2013 
  7. [1]

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]