Փիոթըր Չայքովսքի

Փիոթըր Չայքովսքի
ռուս.՝ Петръ Ильичъ Чайковскій
ռուս.՝ Пётр Ильич Чайковский
Ծնած է 25 Ապրիլ (7 Մայիս) 1840[1][2][3][…]
Ծննդավայր Վոտկինսկ, Վյատկայի գավառ, Ռուսական Կայսրութիւն[4]
Մահացած է 25 Հոկտեմբեր (6 Նոյեմբեր) 1893[5][1][2][…] (53 տարեկանին)
Մահուան վայր Մալայա Մորսկայա փողոց, 13, Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[6]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
Մայրենի լեզու ռուսերէն
Կրօնք Ուղղափառութիւն
Ուսումնավայր Սեն Փեթերսպուրկի Երաժշտանոց
Իրավագիտության կայսերական ուսումնարան?[7]
Երկեր/Գլխաւոր գործ Կարապի լիճ?, Մարդուկ-Ջարդուկը?, Քնած գեղեցկուհի?, Symphony No. 6?, Piano Concerto No. 1?, 1812 օվերտյուրա?, Violin Concerto?, Եվգենի Օնեգին? եւ Պիկովայա դամա?
Տեսակ համանուագ, օփերա, բալետ?, դասական երաժշտութիւն եւ ռոմանդիգ դարաշրջանի երաժշտութիուն
Մասնագիտութիւն երգահան, երգաթատերագիր, խմբավար, պարուսոյց, երաժշտութեան ուսուցիչ, դաշնակահար, ինքնակենսագիր, երաժշտական քննադատ, օրագրի հեղինակ, թարգմանիչ, համալսարանի դասախօս
Աշխատավայր Մոսկուայի երաժշտանոց
Վաշինգտոնի համալսարան?
Վարած պաշտօններ փրոֆեսոր
Ամուսին Անտոնինա Միլյուկովա?[8]
Ծնողներ հայր՝ Ilya Petrovich Tchaikovsky?[9], մայր՝ Aleksandra Tchaikovskaya?
Ստորագրութիւն

Փիոտր Իլյիչ Չայքովսքի (ռուս.՝ Пётр Ильич Чайковский, 25 Ապրիլ (7 Մայիս) 1840[1][2][3][…], Վոտկինսկ, Վյատկայի գավառ, Ռուսական Կայսրութիւն[4] - 25 Հոկտեմբեր (6 Նոյեմբեր) 1893[5][1][2][…], Մալայա Մորսկայա փողոց, 13, Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[6]), ռուս մեծ երաժշտահան, գեղարուեստական ղեկավար, մանկավարժ, երաժշտական քննադատ։ Հեղինակ է աւելի քան 80 ստեղծագործութիւններու, որոնցմէ՝ 7 սիմֆոնիայի, 10 օփերայի եւ 3 պալէի։ Նախնական կրթութիւնը ստացած է Սենթ Փեթերսպուրկի իրաւագիտութեան ուսումնարանին մէջ, որուն զուգահեռ խորութեամբ ուսումնասիրելով երաժշտութիւնը։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Երիտասարդ Չայքովսքին, 1874

1850–1859 թուականներուն սորված է Փեթերսպուրկի իրաւագիտութեան ուսումնարանին մէջ, 1865 թուականին՝ աւարտած քոնսերվաթորիան (Անտոն Ռուպինշտէյնի դասարան): 1866–1878 թուականներուն եղած է Մոսկուայի քոնսերվաթորիայի փրոֆեսէօր (աշակերտներէն է Սերգէյ Տանիեւը):

1868 թուականէն հանդէս եկած է նաեւ որպէս երաժշտական քննադատ:

1887 թուականէն՝ գեղարուեստական ղեկավար։

1892 թուականին Չայքովսքին ընտրուած է Ֆրանսայի Գեղեցիկ արուեստներու ակադեմիայի թղթակից անդամ:

1893 թուականին արժանացած է Քեմպրիճի համալսարանի տոքթորի պատուաւոր աստիճանի։

Չայքովսքիի երաժշտութիւնը իր հարուստ մեղեդայնութեամբ, սերտ կապով ժողովրդական երաժշտութեան եւ կենցաղային սիրոյ հետ, մտքի խորութեամբ, անկեղծ յուզմունքով մեծ տարածում ստացած եւ խոր հետք ձգած է ռուսական երաժշտութեան պատմութեան մէջ։ Անոր աւանդոյթներուն հիման վրայ աճած է երաժիշտներու ստուար խումբ մը։

Առնչութիւններ Հայերու Հետ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1886–1890 թուականներուն Չայքովսքին այցելած է Թիֆլիս, հայ երաժիշտներէն մտերիմ յարաբերութիւններ ստեղծուած են Կենարիոս Ղորղանեանի հետ։ Թիֆլիսի՝ հայկական եկեղեցւոյ մէջ, մեծ հետաքրքրութեամբ լսած է ժամերգութիւնը.

...Յաճախած եմ առաւել նշանաւոր եկեղեցիները եւ, ի միջի այլոց՝ հայկական եկեղեցին, ուր ինծի շատ հետաքրքրեցին ժամասացութեան առանձնայատկութիւնները՝ ընդհանրապէս եւ երգեցողութիւնը՝ մասնաւորապէս:
- Ն. ֆոն Մեկին ուղղուած նամակէն, 6.4.1886

[10]

Ստեղծագործութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Չայքովսքին Խարկովի մէջ, 1893(դիմանկարը՝ Ալֆրետ Ֆետեցկիի)

Չայքովսքին սերտ կապուած էր 19րդ դարու ռուսական առաջաւոր մշակոյթին հետ։ Իբրեւ արուեստագետ ձեւաւորուելով 1860-ական թուականներու տեմոկրատական գաղափարներու ազդեցութեամբ՝ իր երկերուն մէջ մեծ խորութեամբ, ճշմարտացիօրէն արտացոլած է կեանքը իր բազմազան դրսեւորումներով, ստեղծած է նաեւ ժողովրդական կենցաղի գունագեղ տեսարաններ, բնութեան բանաստեղծական նկարագրեր։ Ըլլալով հոգեբան երաժշտահան՝ իրապաշտական մեծ ուժով բացայայտած է մարդու ներաշխարհը, նուրբ քնարական զեղումներէն մինչեւ ողբերգական ապրումներ։

Չայքովսքիի ստեղծագործութեան առանցքային թեման անհատի բախումն է անողոք իրականութեան հետ։ Գրած է 10 օփերա, 3 պալէթ, 7 սիմֆոնիա (ինչպէս՝ «Մանֆրետը»), նախերգանքներ, սիուիտներ եւ այլ գործեր սիմֆոնիկ նուագախումբի համար, քանթատ, քամերային գործիքային համոյթներ, մօտ 100 սիրային երգեր, զուգերգներ, խմբերգներ, դաշնամուրի (100-էն աւելի), ջութակի, թաւջութակի կտորներ։

Սիմֆոնիկ Երկեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Չայքովսքին 19րդ դարու 2-րդ կէսի մեծագոյն սիմֆոնիստներէն է։ Ան զարգացուցած է քնարական–կատակերգական սիմֆոնիայի ժանրը (4-րդ, 5-րդ, 6-րդ սիմֆոնիաները): Սիմֆոնիկ լաւագոյն երկերն են՝ 6-րդ («Պաթետիկական») սիմֆոնիան (1893), «Ռոմէօ եւ Ժուլիէթ» նախերգանք–ֆանթազիան (1869, 2-րդ խմբ՝. 1870, 3-րդ խմբ.՝ 1880), «Ֆրանչեսկա տա Ռիմինի» նախերգանքը (1876), դաշնամուրի 1-ին (1875) եւ ջութակի (1878) համերգները։

Չայքովսքին դիմած է պատմական, կենցաղային, ֆանտաստիկ, քնարական, խոր հոգեբանական վիճակներու, ստեղծած՝ տարբեր ժանրերու օփերաներ՝ պատմահոգեբանական, կոմիկական–ֆանտաստիկ, քնարական, երաժշտական հոգեբանական թատերգութիւն։ Ձգտելով ստեղծել «մտերմիկ, բայց ուժեղ թատերգութիւն», Չայքովսքին ընտրած է սուր թատերգական բախումներով սիուժէներ, հիմնուած՝ կեանքի ճշմարիտ պատկերման, հակասութիւններու բացայայտման վրայ։ Օփերաներու հերոսը ուժեղ կուռքերու, բարդ հոգեկան աշխարհի տէր անձնաւորութիւնն է, ընդունակ՝ խորապէս վերապրելու տարբեր յոյզեր ու զգացմունքներ։

Օփերաներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Չայքովսքիի օփերաներուն բնորոշ են ընդհանրացման բարձր մակարդակն ու սիմֆոնիկ զարգացումը։ Անոնց մէջ երգային մասը առաջնային նշանակութիւն ունի, միեւնոյն ժամանակ նուագախումբը աշխուժ դեր կը խաղայ կերպարներու ստեղծման, թատերգական իրադրութիւններու, հերոսներու հոգեվիճակներու բացայայտման, կենցաղի պատկերման գործին մէջ։

Հասուն շրջանը սկսած է «Եւկենի Օնեկին» օփերայով (ըստ Ա. Փուշքինի, 1877–78), գլուխգործոցն է «Փիքովայա տամա»-ն (ըստ Փուշքինի, 1890), մեծ յաջողութիւն ունին «Օռլեանի կոյսը» (1879), «Մազեպա»ն (1883), «Չարոտեյքա»ն (1887), «Չերեւիչկի»ն (1885), «Իոլանտա»ն (1891):

պալէթներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Չայքովսքին պալէթային երաժշտութեան մեծ բարեփոխիչ է։ Կիրառելով երաժշտութեան սիմֆոնիկ զարգացման սկզբունքներ, խորացուցած է պալէթի հոգեբանական բովանդակութիւնը, ստեղծած՝ վառ կերպարներ։ Անոր պալէթներու երաժշտութիւնը ձեռք բերած է առաջնակարգ գեղարուեստական նշանակութիւն։

«Կարապի լիճը» (1876), «Քնացած գեղեցկուհին» (1889) եւ «Շչելկունչիկ» (1892) պալէթները նոր դարաշրջան են ժանրի պատմութեան մէջ։

Այլ Ստեղծագործութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Չայքովսքիի երեք լարային քուարթեթները, դաշնամուրային եռեակը եւ սեքսթեթը ռուսական դասական քամերային գործիքային երաժշտութեան լաւագոյն օրինակներ են։ Մեծ տարածում ունին սիրայինները, որոնց բնորոշ է կերպարներու հարստութիւնը, զգացմունքներու արտայայտման անմիջականութիւնը։

Արգասաբեր էր Չայքովսքիի գործունէութիւնը քննադատութեան ասպարէզին եւ կատարողական արուեստին մէջ։ Ան մեծապէս նպաստած է ազգային երաժշտութեան տարածման Ռուսիոյ եւ արտասահմանի մէջ։

Հիմնական Ստեղծագործութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Օփերաներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

պալէթներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յիշատակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«Չայքովսքի» բարձրաքանդակը Երեւանի Չայքովսքիի անուան երաժշտական դպրոցի պատին

Չայքովսքիի անունով կո կոչուին Մոսկուայի եւ Քիեւի քոնսերվաթորիաները, Փերմի օփերայի եւ պալէթի թատրոնը, Երեւանի երաժշտական տասնամեակը եւ այլն։ Երեւանի մէջ իր անունով անուանակոչուած է փողոցներէն մէկը:

1958 թուականէն Մոսկուայի մէջ տեղի կ'ունենայ Չայքովսքիի անուան միջազգային մրցոյթ։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Брянцева В. Н. Чайковский Петр Ильич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 29 : Чаган — Экс-ле-Бен. — С. 12–13.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Poznansky A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Н. Соловьев Чайковский, Петр Ильич // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1903. — Т. XXXVIII. — С. 373–375.
  6. 6,0 6,1 6,2 (unspecified title) — է. 105. — ISBN 978-0-19-165761-0
  7. Tchaikovsky: The Quest for the Inner ManSchirmer Books, 1991. — է. 50. — ISBN 978-0-02-871885-9
  8. https://www.classical-music.com/features/articles/the-desperately-sad-marriage-between-tchaikovsky-and-antonina-milyukova/
  9. 9,0 9,1 Чайковский, Илья Петрович // Русский биографический словарь / под ред. А. А. ПоловцовСПб.: 1905. — Т. 22. — С. 17–18.
  10. Թադեւոսեան Ա., էջեր հայ–ռուսական երաժշտական կապերու պատմութենէն, 1977, էջ 57

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Մելիք–Վրթանեսեան Կ., Փիոթըր Ւլյիչ Չայքովսքի, Ե., 1940
  • Корганов В. Д., Чайковский на Кавказе, Е., 1940
  • Асафьев Б. В., Избранные труды, т. 2, М., 1954
  • Протопопов Вл., Туманина Н., Оперное творчество Чайковского, М., 1957
  • Житомирский Д., Балеты Чайковского, М., 1957
  • Николаева Н., Симфонии П. И. Чайковского, М., 1958
  • Туманина Н., Чайковский. Путь к мастерству, М., 1962
  • Туманина Н., Чайковский. Великий мастер, М., 1968
  • Ларош Г. А., Избранные статьи, в. 2, Л., 1975
  • Орлова Е., Петр Ильич Чайковский, М., 1980
  • Должанский А., Симфоническая музыка Чайковского, Д., 1981

Արտաքին Յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։