Վռամշապուհ
Վռամշապուհ | |
---|---|
Մեծ Հայքի Արքայ | |
Իշխանութիւն | 389–414 |
Հանձնում | Շապուհ |
Ծնած է՝ | 4-րդ դար |
Մահացած է՝ | 414 |
Վախճանի վայր | Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք |
Քաղաքացիութիւն | Մեծ Հայք |
Ազգութիւն | Հայ |
Նախորդ | Խոսրով Դ |
Տոհմ | Արշակունիներ |
գերիշխան | |
Հայր | Վարազդատ |
Զաւակներ | Արտաշէս Դ. |
Կրօնական հաւատքներ | քրիստոնէութիւն |
Վռամշապուհ (ծննդեան թուականը՝ անյայտ – մահուան թուականը՝ 414), Հայոց Արշակունի տոհմի թագաւոր 389-էն կամ 400-էն։
Գահակալութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Յաջորդած է եղբորը՝ Խոսրով Դ–ին։ Գահակալած է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանին, հաշտ ու բարեկամական յարաբերութիւններ պահպանած է ինչպէս Սասանեան Պարսկաստանի, այնպէս ալ Հռոմէական կայսրութեան հետ։ 404–էն ոչ վաղ մեկնած է Հայկական Միջագետք, հաշտարար–միջնորդի դերով կարգաւորած պարսկա-հռոմէական վէճերը։ Այնտեղ ալ ան հայ եւ ասորի մտաւորականներէն տեղեկացած է հայկական հին նշանագրերու մասին, որ կարեւոր դեր խաղցած է հայ նոր գրերու ստեղծման գործին մէջ։ Վռամշապուհը մեծապէս աջակցած է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւին եւ Մեսրոպ Մաշտոցին՝ հայ գիրերու ստեղծման եւ լուսաւորական ձեռնարկումներուն։ Վռամշապուհ նաեւ յաջողած է միաւորել Մեծ Հայքի երկու մասերը։
|