Վահագն Դաւթեան

Վահագն Դաւթեան
Ծնած է 15 Օգոստոս 1922(1922-08-15)[1][2][3]
Ծննդավայր Արաբկիր, Խարբերդի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[2][3]
Մահացած է 21 Փետրուար 1996(1996-02-21) (73 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ազգութիւն Հայ[2]
Ուսումնավայր Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք[2]
Կոչում թղթակից անդամ[3]
Մասնագիտութիւն բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախօս, հասարակական գործիչ, Խմբագիր
Աշխատավայր Գրական թերթ[2]
Հայրենիքի ձայն?[2]
Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե?[2]
Վարած պաշտօններ գլխաւոր խմբագիր
Անդամութիւն Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն եւ Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[3]
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[2]

Վահագն Դաւթեան (15 Օգոստոս 1922(1922-08-15)[1][2][3], Արաբկիր, Խարբերդի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[2][3] - 21 Փետրուար 1996(1996-02-21), Երեւան, Հայաստան), հայ բանաստեղծ եւ խմբագիր։

Ծնած է Արաբկիր, Սեբաստիոյ մօտ։ Ինք դեռ մանուկ՝ ընտանիքը փոխադրուած է Ռուսիա, ապա՝ Երեւան (1932)։ Աւարտած է Երեւանի համալսարանի հայոց լեզուի եւ գրականութեան բաժինը։ Դեռ ուսանող՝ հրատարակած է քերթուածներու առաջին ժողովածուն։ Վահագն Դաւթեանի ստեղծագործութիւնները սկսած են տպագրուիլ 1935 թուականէն։ «Առաջին սէր» (1947), «Աշխարհի Առաւօտը» (1950) բանաստեղծութիւններու հաւաքածուներուն մէջ արտայայտուած են, հայրենական մեծ պատերազմին մասնակցողի, հայրենասիրական զգացմուները, սէրը հարազատ հողի ու բնութեան նկատմամբ։ 1948-էն գործած է մամուլի մէջ («Աւանգարդ» եւ «Գրական Թերթ»)։ Եղած է ասոնցմէ երկրորդի, ապա սփիւռքի հետ մշակոյթի կապի Կոմիտէի թերթերու՝ խմբագիր, նաեւ կոմիտէի վարիչ։ Հրատարակած է քերթուածներու ժողովածուներ, երկ-պոէմներ, թատերգութիւն, ուղեգրական-յուշագրական երկեր։ Ունի թարգմանական մեծ վաստակ՝ ժամանակի խորհրդային գրականութենէն (ռուս եւ այլ)։ Իր գործերէն ոմանք եւս թարգմանուած են այլ լեզուներու։ Մահացած է Երեւան։

Գործերէն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Առաջին Սէր» (1947)
  • «Լուսաբացը Լեռներում» (1957)
  • «Թոնդրակեցիները», (պատմական վէպ, 1961)
  • «Ամառային ամպրոպ» (1964)
  • «Գինու Երգը» (1966)
  • «Ծուխ Ծխանի» (1969)
  • «Ծիրանի Ծառ» (թատերգութիւն)
  • «Զուզահեռ Ճանապարհ» (յուշ)
  • «Կապոյտ Գիրք» (1978)

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]