Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին (Ռուսիա)
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, Ռուսիոյ Վլատիմիր քաղաքին մէջ:
Եկեղեցւոյ օծումը կատարուած է 13 Օգոստոս 2017-ին:
Կառուցողական աշխատանքները տեւած են շուրջ 10 տարի, հոն գտնուող հայերուն ջանքերով:
Հայկական ճարտարապետութեան աւանդութիւնները ամփոփող սրբավայրին բարձրութիւնը 37 մեթր է, իսկ երեսապատման համար օգտագործուած է 250 թոն հայկական տուֆ:
Ռուսիոյ մէջ շուրջ 30,000 հայ կ'ապրի: Հայաստանի դեսպան Վարդան Տողանեանի տուեալներուն համաձայն, Ռուսիոյ մէջ ներկայիս կը գործէ 47 հայկական եկեղեցի[1]: