Jump to content

Լիտիա Ալեքսանտրա Դուռնովօ

Լիտիա Ալեքսանտրա Դուռնովօ
Ծնած է 1 Մայիս 1885(1885-05-01)[1] կամ 1885[2]
Ծննդավայր Սմոլենսկ, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 7 Յունուար 1963(1963-01-07)[1] կամ 1963[2]
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոց
Մասնագիտութիւն արուեստագէտ, արվեստի տեսաբան

Լիտիա Ալեքսանտրովնա Դուռնովօ1 Մայիս 1885(1885-05-01)[1] կամ 1885[2], Սմոլենսկ, Ռուսական Կայսրութիւն - 7 Յունուար 1963(1963-01-07)[1] կամ 1963[2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն, ռուս արուեստաբան, վերականգնող նկարիչ։

ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ 1945-էն։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Սմոլենսկ, 1885-ին:

1915-ին աւարտած է Փեթերսպուրկի գեղարուեստը խրախուսող ընկերութեան դպրոցը։

1918-էն սկսեալ աշխատած է ռուսական թանգարաններու մէջ։

1936-էն Հայաստանի պետական պատկերասրահի հրաւէրով տեղափոխուած է Հայաստան։

Դուռնովոյի ղեկավարութեամբ թանգարանին մէջ սկսած է միջնադարեան հայկական որմնանկարներու եւ մանրանկարներու գիտական ուսումնասիրութիւնը եւ պատճէնահանումը։ Երիտասարդ նկարիչներէն կազմուած խումբը` Ե. Խաչատրեան, Մ. Չուբարեան, Ռ. Լորիս-Մելիքով, Վ. Պաղտասարեան, Գէորգ Խանաղեան, Հայկազ Ղարագիոզեան եւ ուրիշներ, սորված են պատճէնահանողներու եւ վերականգնողներու բարդ մասնագիտութիւնները։ Հայաստանի տարբեր շրջաններու մէջ կազմակերպուող արշաւներուն անոնք յայտնաբերած, հետազօտած, թուագրած եւ պատճէնահանած են հայկական կոթողային գեղանկաչութեան յուշարձանները[3]։

Մահացած է Երեւան՝ 1963-ին։

Գործունէութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ուսումնասիրած է հայկական միջնադարեան կոթողային գեղանկարչութիւնը, քանդակագործութիւնը ու մանրանկարչութիւնը։ Վերականգած է Էջմիածինի եւ ընդօրինակած՝ Արուճի, Թալինի, Տաթեւի եւ Հաղբատի որմնանկարները։ Վերականգնած է աւելի քան 300 հայկական մանրանկարներ։

1953-ին հայկական գիտական աշխարհին մէջ մեծ իրադարձութիւն կը դառնայ Լիտիա Դուռնովոյի կողմէ տպագրուած «Հին հայկական մանրանկարչութիւնը» (ռուսերէն) ալպոմը, որ տպագրուած է նաեւ արտերկրի մէջ, գրաւելով տարբեր բնագաւառներու մարդոց ուշադրութիւնը՝ դէպի հայ միջնադարեան արուեստը[4]:

Բազմաթիւ յօդուածներու եւ գիրքերու հեղինակ է[5]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #106666010 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991)СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
  3. Յասմիկ Յարութիւնեան, «Հայ արուեստ» մշակութային հանդէս, 2005, Հայաստանի ազգային պատկերասրահ։
  4. «Լիտիա Ալեքսանտրովնա Դուռնովօ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-04-29-ին։ արտագրուած է՝ 2023-04-29 
  5. Հայկական Սովետական Հանրագիտարան