Էդուարդ Խաչատուրովը ծնած է 1936 թուականին Թաշքենդի մէջ։ 1958-1959 թուականներուն կ'աշխատի «Ուզպեք-ֆիլմ»ին մէջ, որպէս բեմադրիչի օգնական։ 1959-1966 թուականներուն կը սորուի ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի բաժնին մէջ (Սերկէյ Գերասիմովի եւ Մակարովայի արհեստանոցը)։ Դիպլոմային աշխատանքը իր սցենարի հիման վրայ Թուքմենֆիլմին մէջ նկարահանած «Անապատը» ֆիլմն էր։[1]