Զարդիս մատենաշար
Զարդիս մատենաշար․ Մանկապատանեկան մատենաշար։ Կը հովանաւորուի Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքին կողմէն։ Իր յատուկ էջը ունի Զնտուկին մէջ։
Հակիրճ տեղեկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Զարդիս մատենաշարը ստեղծուած է ներշնցուած Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցած Նորարարութեան Աշխատանոցէն՝ Յուլիս 9-17, 2016, Քուլարէշ, Փորթուկալ։
Մանկապատանեկան գրականութեան մաս կազմող այս մատենաշարը, ընթերցողներուն կը հրամցնէ ժամանակակից եւ հետաքրքրաշարժ գիրքեր, որոնք ընդհանրապէս զանազան լեզուներէ թարգմանութիւններ են։ Զարդիսի գիրքերը, յաճախ փիլիսոփայական բնոյթ ունենալով, կ՛արթնցնեն մեծ տարիքի պատանիներու եւ չափահասներու հետաքրքրութիւնը։ Կը գործածուի նաեւ դպրոցական ծրագիրներու մէջ։
Նպատակը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Զարդիս մատենաշարին առաջնահերթ նպատակն է ընթերցելու հաճոյքը զարգացնել։ Զնտուկի «իր էջին մէջ» առաջարկուած տարիքային բաժանումները ընդհանուր գաղափար մը կու տան եւ ընթերցանութեան ընտրութիւնները կախեալ են ընթերցողին տարիքէն, ինչպէս նաեւ անոր լեզուային պատրաստութենէն եւ նախասիրութենէն։
Զարդիս մատենաշարի ցուցակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Մինչ մազերս կ՚երկննային (Մանկապատանեկան վիպակ)
- Հաւկիթ գնելու ճամբուս վրայ (Մանկապատանեկան վիպակ)
- Ռազմաձի (Մանկապատանեկան վիպակ)
- Վերջին հսկաները (Մանկապատանեկան վիպակ)
- Շունին վերաբերող գիշերային տարօրինակ պատահարը (Մանկապատանեկան վիպակ)
- Աստղագնաց ճամբորդին ուղեցոյցը (Վէպ)
- Օ՜, ինչ աղուոր է եղեր Փանաման (Մանկապատանեկան վիպակ)[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12]
Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Զնտուկ․ Զարդիս մատենաշար
- ↑ Մասիս փոստ, Զնտուկ առցանց մանկավարժական աղբիւր
- ↑ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն, հայկական բաժանմունք - Զարդիս մատենաշար
- ↑ issn - Զարդիս մատենաշար
- ↑ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն, հայկական բաժանմունք - Զարդիս մաենաշարի մասին
- ↑ Աբրիլ գիրքեր․ Զարդիս մատենաշար
- ↑ Համազգաին գրատուն
- ↑ Ռազմաձի, Աբրիլ գիրքեր
- ↑ Բագին․ Աստղագնաց ճամբորդին ուղեցոյցը
- ↑ Զանգակ գիրքեր․ Օ՛, ի՛նչ աղուոր է եղեր Փանաման
- ↑ Շունին վերաբերող գիշերային տարօրինակ պատահարը
- ↑ Վերջին Հսկաները