Արշաւիր Շաւարշեան

Արշաւիր Շաւարշեան
Ծնած է 14 (26) Մայիս 1884[1]
Ծննդավայր Գաւառ, Նոր Բայազետի գավառ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1]
Մահացած է 11 Սեպտեմբեր 1960(1960-09-11)[1] (76 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Ներսիսեան դպրոց[1]
Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1]
Ենայի Համալսարան[1]
Լայփցիկի Համալսարան[1]
Կոչում փրոֆէսոր[1]
Մասնագիտութիւն դասախօս
Աշխատավայր Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1]
Երեւանի Պետական Համալսարան[1]
Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[1]
Ամուսին Եղիսաբեթ Իսաբեկյան?

Արշաւիր Մեսրոպի Շաւարշեան (14 Մայիս1884 - 1960, Երեւան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, փրոֆեսոր (1936), ՀԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ (1954)։

Կրթութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արշաւիր Շաւարշեանի կիսանդրին Երեւանի թիւ 40 դպրոցի դիմաց, քանդակագործ՝ Գաբրիէլ Եփրոյեան

Նախնական կրթութիւնը ստացածէ Իգտիրի մէջ (Սուրմալուի գաւառ), ապա սորված է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցին մէջ (1896-1998 ), Էջմիածինի Գէորգեան ճեմարանին մէջ (1898-1906 թուականներ)։ Իբրեւ մանկավարժ աշխատած է Եկատերինոդարի (Կրասնոդար) հայկական ծխական դպրոցին մէջ (1906-1910 )։ 1910-1914-ականներուն սորված է Ենայի, ապա՝ Լայպցիգի համալսարաններուն մէջ, Արշաւիր Շաւարշեանը աւարտած է փիլիսոփայութեան ֆակուլտետի մանկավարժութեան բաժինը։ 1914-1918-ականներուն մանկավարժութիւն եւ հոգեբանութիւն է դասաւանդել Գեւորգեան ճեմարանում։ 1918-ին փոխադրուած է Երեւան՝ դպրոցներու տեսուչի պաշտօնով։ Խորհրդային կարգեր հաստատուելէն ետք աշխատած է լուսժողկոմատին մէջ (1921): 1921-ին Երեւանի մէջ եղած է Ն. Կրուպսկայայի անուան դպրոցի հիմնադիրը եւ առաջին տնօրէնը: Երեւանի պետական համալսարանի մանկավարժութեան ֆակուլտետի հիմքի վրայ, նկատի առած ուսուցչական կազմի մեծ պահանջին, հիմնուած է մանկավարժական ինստիտուտը եւ նշանակուած առաջին տնօրէն: Աշխատած է Երեւանի պետական համալսարանին մէջ (1921-1934 ), այնուհետեւ, մինչեւ կեանքի վերջը՝ Խաչատուր Աբովեանի անուան հայկական մանկավարժական ինստիտուտին մէջ՝ իբրեւ դասախօս (1934-1940 ), ամպիոնի վարիչ (1940-1960 ), միաժամանակ տնօրէնի տեղակալ (1943-1948 )[2][3]։

Յիշատակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1963-1964-ականներուն Երեւանի թիւ 40 դպրոցը վերանուանուած է Արշաւիր Շաւարշեանի անունով։ Դպրոցի առջեւ 1965-ին տեղադրուած է Արշաւիր Շաւարշեանի կիսանդրին (քանդակագործ՝ Գաբրիէլ Եփրոյեան)[4]:

Ուսումնասիրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Շաւարշեանը հայ մանկավարժութեան պատմութեան գիտական ուսումնասիրութեան հիմնադիրներէն է։ Հեղինակ է «Հայ մանկավարժներ» (գիրք 1-2, 1958-1961) մենագրութեան եւ բազմաթիւ գիտական յօդուածներու[5][6]։

  • Հայ գիրք, 2012: 1921-1930 թթ. էջ 5,57,102, 627
  • Հեքիաթներ, 1937: տիտղթ. (խմբ.՝ Արշ. Շաւարշեան)
  • Հայ մանկավարժներ : XIX-XX դդ.(1920 թ.) Գիրք Բ, 1961: տիտղթ. (կազմ. եւ խմբ.՝ Արշաւիր Մեսրոպի Շաւարշեան)
  • Թուաբանական խնդիրների եւ վարժութիւնների ժողովածու: Մաս 1, Տարրական դպրոցի երրորդ դասարանի համար, 1937: տիտղթ. (թարգմ. Ա. Շաւարշեան)
  • Բուգոսլավսկայա, Ն. Մաթեմատիկական գրագիտութիւն, 1921: տիտղթ. (Թարգմ.`Ա.Շ.)
  • Աշակերտների առաջադիմութեան գնահատման նորմաները մաթեմատիկայից : V-VII դաս., 1941: տիտղթ. (Խմբ.՝ Ա.Մ. Շաւարշեան)
  • Աշակերտների առաջադիմութեան գնահատման նորմաները մաթեմատիկայից : V-VII դաս., 1941: տիտղթ. (Խմբ.՝ Ա.Մ. Շաւարշեան)

Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պարգեւատրուած է Աշխատանքային կարմիր դրօշի շքանշանով։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8. — է. 456.
  2. «AV Production - Արշաւիր Շաւարշեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-10-ին։ արտագրուած է՝ 2018-12-04T17:40:33Z 
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003
  4. «Monuments - Յուշարձաններ»։ www.armmonuments.am։ արտագրուած է՝ 2018-12-04T17:17:05Z [permanent dead link]
  5. «Կոհա առցանց քարտարան › Հեղինակաւորի որոնում › Շաւարշեան, Արշաւիր Մեսրոպի 1884-1960 (Personal Name)»։ armunicat.nla.am։ արտագրուած է՝ 2018-12-04T17:53:41Z 
  6. «ԵՊՀ գրադարան քարտարան, Շաւարշեան, Արշաւիր Մեսրոպի»։ 89.249.207.20 (hy-Armn)։ արտագրուած է՝ 2018-12-04 [permanent dead link]


Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։