Ավափթիսթօ, Արքի
Անբնակ կղզիակ | |
---|---|
Ավափթիսթօ, Արքի | |
Αβάπτιστο Αρκιών | |
Արքի կղզեխումբ | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Բնակչութիւն | 0 մարդ (2021) |
Ավափթիսթօ կամ Ավաթիսթօ (յուն․՝ Αβάπτιστο, Αβάθιστο), Էգէականի անբնակ կղզիակ, Արքի, Տոտեքանիսա, Յունաստան։
Հակիրճ տեղեկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Արքի կղզեխումբին պատկանող կղզիակ։ Կը գտնուի Արքի կղզիին շատ մօտիկ՝ անոր հարաւը, Ղանաքիա ծովափին ճիշդ դիմացը եւ Մաքրոնիսիին մօտ։ Տարածութիւնն է 0,0451 քլ․²։ Վարչականօրէն մաս կը կազմէ Փաթմոս քաղաքապետութեան։
Բնապահպանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Արքի կղզեխումբը յայտարարուած է NATURA 2000 Բնապահպանման շրջան։ Կը հիւրասիրէ բազէ (Falco eleonorae տեսակ), Էգէականի ճայ (αιγαιόγλαρος), Միջերկրականեան միհոս ջրահատ եւ կատար ունեցող ջրագռաւ (Phalacrocorax aristotelis) թռչունները։ Ավափթիսթօ կղզիակին ջուրերը ապաստան են մոնահուս-մոնահուս (Monachus monachus) միջերկրականեան փոկին եւ քարեթա-քարեթա ծովակրիային[1]։