Ակսել Բակունցի Տուն-Թանգարան

Ակսել Բակունցի Տուն-Թանգարան
Տեսակ հուշային թանգարան?[1]
Երկիր  Հայաստան
Տեղագրութիւն Գորիս
Հասցէ Մաշտոցի 41, Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան
Հիմնադրուած է 1968
39°30′40″N 46°20′27″E / 39.511064°N 46.3408°E / 39.511064; 46.3408
Քարտէս
Քարտէս


Ակսել Բակունցի տուն-թանգարան, հիմնադրուած է 1968-ին Գորիսի այն տան մէջ, ուր ծնած է 20-րդ դարու հայ արձակագիր Ակսել Բակունցը ( 1899- 1937)։ Ե. Չարէնցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանի մասնաճիւղն է։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տուն-թանգարանի հանդիսաւոր բացումը տեղի ունեցած է 17 Սեպտեմբեր 1970-ին։ Մինչ այդ տան կէսը վաճառուած եղած է։ 1970-ին Բակունցի 90-ամեակի կապակցութեամբ տունը ետ գնուած է։ Տուն-թանգարանի ստեղծման եւ զարգացման մէջ մեծ ներդրում ունեցած է թանգարանի տնօրէն Քաջիկ Միքայէլեանը։ 2011-ին կատարուած է թանգարանի հիմնանորոգում. փոխուած է տանիքը, ներքին յարդարման աշխատանքներ կատարուած են։ Զգալի աշխատանքներ իրականացուած են նաեւ բակին մէջ։ 2012-ին աւելի շատ աշխատանքներ կատարուած են դուրսի յարդարման վրայ. տեղադրուած է բազրիք, թանգարանը լուսաւորուած է փողոցի կողմէ։

Ցուցադրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ակսել Բակունցի թանգարանը Գորիսի մէջ, գծանկարը՝ Լեւոն Լաճիկեանի

Թանգարանը ունի շուրջ 500 ցուցանմուշ, ինչպէս՝ լուսանկարներ, իրեր, առկայ են նաեւ հազարաւոր գիտաօժանդակ նիւթեր։ Անոնք կը ներկայացնեն գրողի ուսումնառութեան տարիները, զինուորական կեանքը, գրական բեղնաւոր գործունէութիւնը։ Այստեղ կը պահուի նաեւ հարուստ գրադարանը։

Միջոցառումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տուն-թանգարանին մէջ կը կազմակերպուին Բակունցի ստեղծագործութեան, արդի գրական խնդիրներուն վերաբերող տարաբեր միջոցառումներ, ամէնամեայ բակունցեան օրեր։

Հասցէ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թանգարանը կը գտնուի Սիւնիքի մարզի Գորիս քաղաքին մէջ, Մաշտոցի փողոցի 41 հասցէով։

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.