Քրիս Պոհճալեան

Քրիս Պոհճալեան
անգլերէն՝ Christopher Aram Bohjalian
Ծնած է 12 Օգոստոս 1962(1962-08-12)[1] (61 տարեկան)
Ծննդավայր Ուայթ Փլէյնզ, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ուսումնավայր Ամհերսթ Քոլէճ
Երկեր/Գլխաւոր գործ «Մանկաբարձուհիներ», «Եդեմի գաղտնիքները», «Կմախքներ` խնճոյքին», «Աւազէ ամրոցի աղջիկները» եւ The Flight Attendant?
Տեսակ քրեական վեպ?
Մասնագիտութիւն վիպասան, լրագրող, գրագէտ
Աշխատավայր «Պըրլինկթըն Ֆրի Փրէս»
Անդամութիւն Phi Beta Kappa?
Ամուսին Վիքթորիա Պլիւէր
Երեխաներ 1
Կայքէջ chrisbohjalian.com(անգլերէն)

Քրիս Պոհճալեան (12 Օգոստոս 1962(1962-08-12)[1], Ուայթ Փլէյնզ, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ-Ամերիկացի հեղինակ։ Ունի 18 գիրքեր, որուն ամէնէն ճանչցուածներն են՝ «Midwives» եւ «The Sandcastle Girls»:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քրիս Պոհճալեան աւարտած է Ամհերսթ (Amherst) համալսարանէն, 1980-ական թուականներուն[2]: 1987 թուականին ան տեղափոխուած է Լինքոլն[3][4] եւ հոն աշխատած է տեղական թերթերու մէջ, ուր պզտիկ սիւնակի մը մէջ ան կը գրէր պատմութիւններ: Շուրջ 12 տարի իր պատմութիւնները այս սիւնակին մէջ կը գրէ, որոնք կը պատմեն ամէնօրեայ կեանքին եւ Ամերիկայի փոխարկումներուն մասին[5]:

Պոհճալեանը նաեւ գրած է տարբեր թերթիկներու մէջ, օրինակ՝ «Cosmopolitan», «Reader's Digest» եւ «Boston Globe Sunday Magazine»[6]:

Քրիսին առաջին վէպը, «A Killing in the Real World» հրատարակուած է 1988 թուականին: Իսկ անոր երրորդ վէպը, «Past the Bleachers» թողարկուած է 1992 թուականին եւ 1995-ին անոր վրայ հիմնուեած է հեռատեսիլի ֆիլմ[7]:

1998 թուականին Պոհճալեան գրած է իր 5-րդ վէպը՝« Midwives»-ը որ ստացաած է դրական քննարկումներ եւ ունեցած է մեծ շահ[8][9]:

Անձնական կեանքը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քրիս Պոհճալեանին հայրը, Հայ է իսկ մայրը՝ շուէտացի: Անոր մեծ հայրն ու մեծ մայրը, Հայոց ցեղասպանութեան ազատուողներէն էին: 13 Հոկտեմբեր 1984-ին, Քրիս Պոհճալեան ամուսնացած է Վիքթորիա Պլիւէրին հետ, Նիւ Եորքի մէջ[2]:

Քրիս եւ Վիքթորիա ներկայիս կ'ապրին Լոնքոլնի մէջ, իրենց զաւակին՝ Կրէյսին հետ[10]:

Հրատարակած գործեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Կեսթ Ռում», The Guest Room (2016)
  • Close Your Eyes, Hold Hands (2014)
  • The Light in the Ruins (2013)
  • «Տը սենտքեսըլ կըրլզ» («Աւազէ ամրոցի աղջիկները»), The Sandcastle Girls (2012)
  • «Տը նայթ ըսթրէյնճըրզ» («Գիշերուան  օտարականները»), The Night Strangers (2011)
  • «Սիքրըթց աֆ իտըն» («Եդեմի գաղտնիքները»), Secrets of Eden (2010)
  • «Սքելեթընզ էթ տը ֆիսթ» («Կմախքներ` խնճոյքին»), Skeletons at the Feast (2008)
  • «Տը տապըլ պայնտ» («Կրկնակի կապը»), The Double Bind (2007)
  • «Պիֆոր եու նօ քայնտնես» («Նախքան բարիութիւն գիտնալդ»), Before You Know Kindness (2004)
  • Idyll Banter: Weekly Excursions to a Very Small Town (2003)
  • The Buffalo Soldier (2002)
  • Trans-Sister Radio (2000)
  • The Law of Similars (1999)
  • Midwives (1997)
  • Water Witches (1995)
  • Past the Bleachers (1992)
  • Hangman (1991)
  • A Killing in the Real World (1988)

Իր «Միտուայվզ» («Մանկաբարձուհիները») վէպը արժանացած է «Տը Նիւ Եորք թայմզ»-ի ամենաշատ  վաճառուած գիրքերու առաջին դիրքը գրաւելու պատիւին, ընտրուած  է Օփրայի «Պուք քլապ»-ի կողմէ եւ ստացած է «Փապլիշըրզ ուիքլի»-ի «Լաւագոյն գիրք» մրցանակը:

Պոհճալեանի գործերը թարգմանուած են աւելի քան քսանհինգ լեզուներու եւ երեք առիթներով վերածուած են ժապաւէններու[11]:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 https://autority.snk.sk/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?marc=1&authid=160981
  2. 2,0 2,1 «Miss Blewer Has Nuptials»։ Նիւ Եորք Թայմս]]։ 1984-10-14 (անգլերէն)
  3. Shouldis Victoria (2007-10-18)։ «Of cabs, classics and the Oprah embrace»։ Concord Monitor։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-03-ին (անգլերէն)
  4. Matsushita Elaine (սեպտեմբերի 2, 2009)։ «The noose stays»։ Snooping with the Stars։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-12-16-ին (անգլերէն)
  5. «Idyll Banter by Chris Bohjalian»։ Random House (անգլերէն)
  6. «Chris Bohjalian, author of Skeletons of the Feast»։ North Country Public Radio (անգլերէն)
  7. Walker Rebecca (1997-07-06)։ «Mysteries of birth, death most compelling we face»։ San Antonio Express-News (անգլերէն)
  8. Mills Bart (2001-04-01)։ «Spacek Feels at Home in "Midwives"»։ Daily News (New York) (անգլերէն)
  9. «Call from Oprah gives Vermont author new notoriety»։ Telegram & Gazette։ 1999-02-12 (անգլերէն)
  10. Bohjalian Chris։ «Chris Bojhalian: Behind the Book»։ Random House (անգլերէն)
  11. «Հաղորդագրութիւն - Aztag Daily» (en-US)։ արտագրուած է՝ 2021-11-09 

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]