Քանյէ Ուեսթ

Քանյէ Ուեսթ
Kanye West (2009)

Քանյէ Օմարի Ուէսթ, (անգլերէն՝ Kanye Omari West, ծնած է 8 Յունիս, 1977): Նաեւ յայտնի է որպէս Յէ[1][2][3] (անգլերէն՝ Ye), ամերիկացի ռափըր, երգիչ, երգերու հեղինակ, երաժշտական արտադրող եւ դերասան։

Ուէսթ կը համարուի բոլոր ժամանակներու ամէնէն շատ ձայնասկաւառակ վաճառող արուեստագէտներէն մէկը։ Ան ամբողջ աշխարհին մէջ վաճառած է 21 միլիոն ալպոմ եւ 66 միլիոն երգ [4]:

Վաղ կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քանյէ Ուէսթ ծնած է Աթլանթիոյ մէջ, Ճորճիա, ուր կ'ապրէր իր ծնողներուն հետ։ Երբ ան երեք տարեկան էր, ծնողները կ'ամուսնալուծուին, եւ ինքն ու մայրը կը տեղափոխուին Շիքակօ, Իլինոյս։ Անոր հայրը Ռէյ Ուէսթը այժմ քրիստոնեայ խորհրդական է։ Ուէսթի մայրը, բժիշկ Տոնտա Ուէսթը անգլերէն լեզուի փրոֆէսօր էր Գլարք-Աթլանթիոյ համալսարանին մէջ եւ անգլերէն բաժնի նախագահ Շիքակոյի համալսարանին մէջ մինչեւ, որ կը դառնայ Ուէսթի խորհրդատուն։

Անձնական կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2002 թուականէն Ուէսթ սկսած է հանդիպիլ ծրագրողներ Ալէքսիս Փայֆըրի (անգլերէն՝ Alexis Phifer) հետ, սակայն անոնք բաժնուած են 2008-ին[5]: Նոյն տարին ան սկսած է հանդիպիլ Էմպեր Ռոուզի հետ, սակայն անոնց յարաբերութիւնները աւարտած են 2010-ի ամառը[6]: 2012-ի Ապրիլին Ուէսթ կը սկսի հանդիպիլ ամերիկահայ Քիմ Քարտաշեանի հետ[7], իսկ յաջորդ տարուան Յունիսին կը ծնի անոնց աղջիկ զաւակը՝ Նորթ Ուէսթը[8][9]: Ուէսթ եւ Քարտաշեան ամուսնացած են 24 Մայիս 2014-ին Ֆլորանսի մէջ, Իտալիա[10]: Ապրիլ, 2015-ին անոնք իրենց աղջկան հետ կ'այցելեն Հայաստան, Երեւան[11]: Նոյն տարուան Դեկտեմբերին կը ծնի անոնց մանչը[12]:

Սկաւառակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աշխատական ալպոմներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «The College Dropout» (2004)
  • «Late Registration» (2005)
  • «Graduation» (2007)
  • «808s & Heartbrea»k (2008)
  • «My Beautiful Dark Twisted Fantasy» (2010)
  • «Watch the Throne» (Ճէյ Զիի հետ) (2011)
  • «Yeezus» (2013)
  • «The Life of Pablo» (2016)

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. BBC Kanye West: Rapper changes his name to Ye (անգլերէն)
  2. Twitter the being formally known as Kanye West I am YE
  3. «Hear Ye: Kanye West announces name change ahead of SNL»։ The Guardian (անգլերեն)։ 29 September 2018։ արտագրուած է՝ 29 September 2018 
  4. Barnes Steve (13 Փետրուար, 2014)։ «Kanye the quotable»։ Times Union (Albany)։ արտագրուած է՝ 27 մայիս, 2014 
  5. «Kanye West's Ex-Fiancee Alexis Phifer Talks About Breakup»։ MTV News։ 21 Ապրիլ, 2008։ արտագրուած է՝ 18 Սեպտեմբեր, 2009 
  6. «Kanye West Confirms Amber Rose Split»։ MTV UK։ 13 Օգոստոս, 2010։ արտագրուած է՝ 31 Դեկտեմբեր, 2012 
  7. Garibaldi Christina (21 Յունիս, 2012)։ «Kim Kardashian Explains Why It Took 'So Long' To Date Kanye West»։ MTV։ արտագրուած է՝ 12 Օգոստոս, 2012 
  8. Shira Dahvi (15 Յունիս, 2013)։ «Kim Kardashian Is a Mom!»։ People։ արտագրուած է՝ 15 Յունիս, 2013 
  9. Garcia Jennifer, Dyball Rennie (20 Յունիս, 2013)։ «Kim Kardashian's Baby Name: Finally Revealed!»։ People։ արտագրուած է՝ 21 Յունիս, 2013 
  10. Corriston Michelle (24 մայիս, 2014)։ «It's Official: Kim Kardashian and Kanye West Are Married»։ People։ արտագրուած է՝ 24 մայիս, 2014 
  11. «Քիմ Քարտաշեան. «Ես շատ երջանիկ եմ» (տեսանիւթ)»։ a1plus.am։ 8 Ապրիլ, 2015։ արտագրուած է՝ 9 Ապրիլ, 2015 
  12. «Kim Kardashian Has Given Birth to Her and Kanye West's Son»։ Complex։ 5 Դեկտեմբեր, 2015։ արտագրուած է՝ 5 Դեկտեմբեր, 2015 

Արտաքին հղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]