Տուտուկ

Տուտուկ

Տուտուկ կամ Ծիրանափող, հայկական փողային գործիք, որ նաեւ տարածուած է Մերձաւոր Արեւելքի մէջ։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տուտուկի կրկնակի լեզուակաւոր եղեգնեայ մունդշտուկը (ղամիշ[1])

Ըստ որոշ փաստերու տուտուկը կը գործածուի մ․թ.ա. 1200 թուականէն, սակայն կան տեսակէտներ, որ ան 1,500 տարուան պատմութիւն ունի։[2] Հայկական տուտուկի պատմութիւնը կը հասնի մինչեւ հայ արքայ Տիգրան Մեծի ժամանակները, որ կառավարեր է Ք․Ա․ 95–Ք․Ա․ 55 թուականները։[3] Ըստ էթնօ-երաժշտագէտ Եոնաթան ՄաքՔոլլումի՝

Այն [տուտուկը] միակ հայկական երաժշտական գործիքն է, որ հասած է մինչեւ մեր օրերը, եւ հայկականութեան խորհրդանիշն է։ Տուտուկի գլխաւոր առանձնայատկութիւնը լսողին հայերէնի իւրայատկութիւններու փոխանցումն է։[4]
  • 2005 թուականին հայկական տուտուկի նուագը ճանչցուած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նիւթական մշակութային ժառանգութեան գլուխ գործոց[5]

Կառուցուածք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տուտուկի նուագ SERGO.TEL.-ի կատարմամբ

Տուտուկը կը պատրաստուի ծիրանենիի փայտէն։ Փողի երկարութիւնը կ'ըլլայ 28, 33 կամ 40 սմ.։

Նուագելու համար վերի կողմը ունի եօթ կամ ութ անցք, հակառակ կողմը, բութ մատի համար՝ մէկ կամ երկու։ Եղեգէն պատրաստուած կրկնակի լեզուակն ունի 9-14 սմ. երկարութիւն։

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Գեորգ Դաբաղյանը դուդուկի մասին
  2. Encyclopedia.com:DJIVAN GASPARYAN
  3. "Հայկական տուտուկի պատմութիւնը կը հասնի մինչեւ հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է մ․թ.ա. 95–մ․թ.ա. 55 թթ.:": "00092 The Duduk and its Music. ԵՈՒՆԵՍՔՕ. Ըստ փետրուարի 8, 2010.
  4. Turpin, Andy. «Nothing Sounds Armenian Like a Duduk: ALMA Lecture»։ The Armenian Weekly։ 2010-02-12։ արտագրուած է՝ 2010-02-22 
  5. UNESCO: Հայկական տուտուկը մարդկութեան բանաւոր եւ ոչ նիւթական ժառանգութեան գլուխգործոց է: (eng.)