Սիլվա Կապուտիկեան

Սիլվա Կապուտիկեան
Ծննդեան անուն հայ.՝ Սիրվարդ Բարունակի Կապուտիկյան
Ծնած է 20 Յունուար 1919(1919-01-20)[1][2]
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Առաջին Հանրապետութիւն[3][1][2]
Մահացած է 25 Օգոստոս 2006(2006-08-25)[4] (87 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Հայաստանի Առաջին Հանրապետութիւն
 Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան[1]
Ա.Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացներ?[1]
Տեսակ բանաստեղծութիւն եւ հրապարակախօսութիւն
Մասնագիտութիւն բանաստեղծուհի, հասարակական գործիչ, գրագէտ, հրապարակախօս
Անդամութիւն Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն, Հայաստանի Գրողներու Միութիւն եւ Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[2]
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն
Ամուսին Յովհաննէս Շիրազ
Երեխաներ Արա Շիրազ

Սիլվա Կապուտիկեան ( 20 Յունուար 1919(1919-01-20)[1][2], Երեւան, Հայաստանի Առաջին Հանրապետութիւն[3][1][2] - 25 Օգոստոս 2006(2006-08-25)[4], Երեւան, Հայաստան), հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ։

ԽՍՀՄ Պետական մրցանակներու դափնեկիր, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Սիլվա Կպուտիկեան՝ ծնած է Երեւան, ուր ստացած է երկրորդական եւ համալսարանական ուսումը՝ բանասիրական ճիւղ, ապա աւարտած՝ Մոսկուայի գրականութեան հիմնարկին բարձրագոյն դասընթացքները։

Բանաստեղծութիւններ գրած է պատանեկան տարիքէն, իսկ առաջին ժողովածուները հրատարակուած են 1940-ական տարիներէն սկսեալ։

Գործօն մասնակցութիւն բերած է հասարակական կեանքին, համապատասխան պահու գաղափարա-քաղաքական չափանիշներուն։ Իր այս դիմագիծը արտայայտող ունի հրապարակագրական գործեր։ Մշակած է նաեւ մանկական գրականութիւն։

Իր բանաստեղծութիւնները, օրին, թարգմանուած են օտար լեզուներու։ Իր կարգին, ունեցած է թարգմանական ծաւալուն գործունէութիւն։ Ունի ռուսերէն՝ աւելի քան 20 ժողովածոյ։ Գրած է նաեւ թատերգութիւններ։

Երեւանի մէջ կայ՝ Կապուտիկեանի անունը կրող, դպրոց եւ փողոց, իսկ 2009-ին բացուած՝ անոր տուն-թանգարանը։

Գործերէն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Օրերի Հետ» (1945)
  • «Սրտաբաց Զրոյց» (1955)
  • «Մտորումներ Ճանապարհի Կէսին» (1961)
  • «Երգ Երգոց» (1970)
  • «Դէ­պի խոր­քը Լերան» (1972)

Աղբիւր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 248:
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. 3,0 3,1 3,2 Капутикян Сильва Барунаковна // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.