Ուքրաներէն

Ուքրաներէն (ինքնանուանում՝ українська мова [ukrɑˈjinʲsʲkɑ ˈmɔwɑ]), հնդեւրոպական լեզուաընտանիքի արեւելա-սլաւոնական լեզուախումբի լեզու։ Ուքրաներէն կը խօսին աշխարհին մէջ 41 միլիոն հոգի։ Ուքրանիոյ պետական լեզուն է։ Ըստ աշխարհի լեզուներու դասակարգման, խօսողներու թիւով 26-րդն է։

Ուքրաներէն

Ընդհանուր տեղեկութիուններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Խոսողներու թիւ - 45 միլիոն
  • Լեզուի քոտ - uk
  • Անուանում - uk - українська мова (ukrains’ka mova); en - Ukrainian; eo - Ukraina
  • Տառատեսակ - Կիրիլիցա

Պետական կարգավիճակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պետական լեզու է։

Աշխարհագրական տարածում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ուքրաներէնը տարածուած է Ուքրանիոյ, Պելառուսիոյ, Ռուսիոյ եւ անոնց հարակից շրջաններուն մէջ, Քուպանի, Լեհաստանի, Սլովաքիոյ, ինչպէս նաեւ Քանատայի, ԱՄՆ-ի, Արժանթինի եւ Աւստրալիոյ մէջ։

Այբուբեն եւ գիր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

ուքրանատառ այբբենական անուանում մօտաւոր արտասանութիւն
А а ա ա
Б б բե բ
В в վե գ
Г г հե հ
Ґ ґ գե գ[1]
Д д դե դ
Е е է է
Є є ե ե (IPA։ je, ʲe)
Ж ж ժե ժ
З з զե զ
И и ի ի (IPA։ I)
І і ի ի (IPA։ i)
Ї ї յի յի (IPA։ ji)
Й й յոտ յ (IPA։ j)
К к կա կ
Л л էլ լ
М м էմ մ
Н н էն ն
О о օ օ
П п պե կ
Р р էռ ռ
С с էս ս
Т т տե տ
У у ու ու
Ф ф էֆ ֆ
Х х խա խ
Ц ц ցե ց
Ч ч չե չ
Ш ш շա շ
Щ щ շչա շչ
Ь ь (ռուս.՝) мягкий знак – (IPA։ ʲ )
Ю ю յու յու (IPA։ ju, ʲu)
Я я յա յա (IPA։ ja, ʲa)
(ապաթարց)

Բառապաշար[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Բարի օր/Բարեւ/Ողջոյն - Добрий день (Dobri den); Привіт (Pryvit)
  • Բարի լոյս - Доброго ранку (Dobroho ranku)
  • Բարի երեկոյ - Добрий вечір (Dobryy̆ vechir)
  • Ինչպէ՞ս էք - як ви поживаєте? (yak vy pozhyvayete?)
  • Ինչպէ՞ս ես - як поживаєш? (yak pozhyvayesh?)
  • Բարի գալուստ - Ласкаво просимо (Laskavo prosymo); Вітаємо (Vitaemo)
  • Ինչպէ՞ս են Ձեր գործերը - Як у вас справи? (Yak u vas spravy?)
  • Շնորհակալութիւն - Дякую (Dyakuyu); Спасибі (Spasybi)
  • Այո | Ոչ - Так | Ні (Tak / Ni)
  • Խնդրեմ - Будь ласка (Bud' laska); Прошу (Proshu)
  • Ցտեսութիւն/Յաջողութիւն - До побачення (Do pobachennya)

Թիւեր

  • 1 - один (ody'n) արական սեռ
  • 1 - одна (odna) իգական սեռ
  • 1 - одне (odne) միջին սեռ
  • 2 - два (dva) եւ՛ արական, եւ՛ միջին սեռ
  • 2 - дві (dvi) իգական սեռ

(մնացած թուանշաններու անուանումները ընդհանուր են)

  • 3 - три (tri)
  • 4 - чотири (choty'ry)
  • 5 - п'ять (pyat')
  • 6 - шість (shist')
  • 7 - сім (sim)
  • 8 - вісім (vísim)
  • 9 - дев'ять (devyat')
  • 10 - десять (desyat')

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Ґ տառը ուքրաներէնի մէջ կը հանդիպի շատ հազուադէպ։ Գլխաւորաբար կը հանդիպի անձնանուններու մէջ։ Ուքրանացիները այս տառը կ՛արտասանեն „գ“ (կ)-ի նման, թէեւ այդ աւելի նման է հայերէն „ղ“-ի (որոշ պարագաներու կը հնչէ „ղ“ եւ „հ“ տառերու միջեւ գտնուող հնիչիւնի նման)։

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]