Մայրիկ (ֆիլմ)

Mayrig
Պատկեր:Մայրիկ ֆիլմի պոստեր.jpg
Մայրիկ
Բեմադրիչ Հանրի Վերնէօյ
Արտադրիչ Թարակ Պեն Ամմար, Մարգ Լոմպարտո
Թատերագիր Հանրի Վերնէօյ
Գլխաւոր դերեր Գլոտիա Գարտինալէ
Օմար Շարիֆ
Իզապելա Սատոյեան
Պատմող Տիդա Վոն Դիզ
Երաժշտութիւն Ժան-Գլոտ Բըդիդ
Թողարկման
թուական
1991
Տեւողութիւն
157 վկն.
Երկիր Ֆրանսա
Լեզու Ֆրանսերէն

Մայրիկ, ֆրանսահայ բեմադրիչ Հանրի Վերնէօյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանուած 1991 թուականին։ Ֆիլմը կը պատմէ Հայոց ցեղասպանութեան մասին եւ կը ներկայացնէ Ֆրանսա գաղթած հայ ընտանիքի մը պատմութիւնը։

Ստեղծման Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Իր ընկերոջ՝ հայազգի գրող Հանրի Թրուայայի առաջարկով կը նկարահանէ «Մայրիկ» եւ «Փողոց Բարատի, Տուն 588» (Մալաքեաններու տան հասցեն Մարսէյ քաղաքի մէջ)։ Այդ պատմակենսագրական ֆիլմերուն մէջ իր ընտանիքի օրինակով ան կը պատմէ հայոց ցեղասպանութեան եւ անոր հետեւանքներուն մասին։ Ֆիլմի թատերագրութիւնը գրուած է աւելի քան 40 տարբերակներով, բայց միայն մէկը 1985 թուականին հրապարակուեցաւ եւ թարգմանուեցաւ տասը լեզուով, ընդհանուր 200,000 օրինակով։ Գիրքի հայերէն տարբերակը հրատարակուած է 1988 թուականին ԱՄՆ-ի մէջ։

Նիւթ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ֆիլմը կը պատմէ 1921 թ. Հայոց ցեղասպանութեան ժամանակ Մարսէյ տեղափոխուած հայ ընտանիքի մը մասին։ Վեցամեայ երեխայի հիշողութիւններու միջոցով կը ներկայացուի ընտանիքին պատմութիւնը՝ պարուրուած սիրով եւ հոգատարութեամբ։ Ազատ Զաքարեանը նաւահանգիստ կ'իջնէ ծնողներուն եւ երկու մորաքոյրներուն հետ։ Ընտանիքին մեծերը շատ բաներէ իրենք զիրենք կը զրկեն երեխային լաւ կրթութեան եւ ճարտարապետ դառնալուն համար։

Նկարահանող Անձնակազմ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Բեմադրիչ - Հանրի Վերնէօյ
  • Արտադրիչներ - Թարըգ Պըն Ամմար, Մարգ Լամպարտո
  • Թատերագիրներ - Հանրի Վերնէօյ («Մայրիկ» ինքնակեսագրական վէպը)
  • Օպերադոր - Էտմոն Ռիչըրտ
  • Երաժշտութիւն - Ժան-Գլոտ Բըթիթ
  • Կը կարդայ - Տիդա Վոն Դիզ

Դերերու Մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Օմար Շարիֆը 2009 թուական Վենետիկի Ֆիլմի Փառատօնի Ժամանակ

Երաժշտութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«Մայրիկ» երաժշտական ալպոմ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Dele Yaman (04։06)
  2. Mayrig (03։39)
  3. Les mendiants de feu (02։40)
  4. Vasken (06։19)
  5. Regard d'enfant (01։19)
  6. Ouvrières à domicile (02։12)
  7. Chant liturgique (01։35)
  8. Le marc de cafй (03։32)
  9. Le baiser du père (02։10)
  10. Prends ce qu'il te faut (02։55)
  11. La morte de tante Anna (03։26)
  12. L'arrivйe du hйros (03։52)
  13. Gйnйrique Mayrig (03։28)

Հետաքրքրական Փաստեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Գլխաւոր դերերէն մէկը մարմնաւորած Օմար Շարիֆ՝ ֆիլմին մէջ նկարահանուելու պատճառով արգիլուած է իրեն Թուրքիա մուտք գործել[1]։
  • «Ոսկէ Ծիրան» 7-րդ Ֆիլմի Փառատօնը բացուած է «Մայրիկ» ֆիլմով։[2]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին Յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]