«Քոփենհակընի Արեւմտեան Գերեզմանատուն» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
No edit summary |
Չ 9 տարբերակ: Importing from hy.wikipedia.org |
(Տարբերութիւն չկայ)
|
18:21, 7 Ապրիլ 2019-ի տարբերակ
Արեւմտեան հանգստարան (Կաղապար:Լեզու da Վեսթրէ Քիրքէկորտ)՝ Քոփընհակընի մէջ գերեզմանատուն, Դանիոյ մէջ ամէնամեծ գերեզմանատունն է, 54 հեկտար տարածքով[1]:
Ճանչուած է մարդոց կողմէ որպէս հին գերեզմաններու եւ յուշարձաններու տեսավայր[2]:
Տեղը Եւ Նշանակութիւնը
Տեղակայուած է քաղաքի կեդրոնի հարաւարեւմտեան մասին չորս երկաթուղային կայարաններու միջեւ, Քարլսպերկ շրջանին հարեւանութեամբ:
Գերեզմանատունն ունի կաթողիկէ հատուած, որուն ետեւը հրէական հանգստարանն է:
Հոս զանգուածաբար թաղուած են Երկրորդ համաշխարհային պատերազմէն ետք Դանիոյ մէջ մեռած հազարաւոր փախստական գերմանացիներ, ինչպէս նաեւ Նազիական Գերմանիոյ 4643 զինուորներ:
Պատմութիւն
Vestre Kirkegård-ը բացուած է 1870-ի Նոյեմբեր 2-ին[3] Քոփընհակընի աճող բնակչութեան համար: Մինչ այդ գլխաւոր գերեզմանատուն կը համարուէր Assistens-ը: Գերեզմանատունը կառուցուած է ճարտարապետ Էտուարտ Եյոսելի (Edvard Glæsel, 1858-1915) նախագիծով[4]: Սկզբնապէս ընչազուրկներուն համար նախատեսուած ըլլալով , 1990-ականներէն Vestre Kirkegård-ը կարեւոր թաղումներու վայր մը դառած է:
Նշանաւոր Գերեզմաններ
- գրող Հերման Պանկ (Herman Bang 1857–1912) Յղում
- վարչապետ Վիլհէլմ Պուլ (Vilhelm Buhl 1881–1954) [1]
- քանդակագործ Էդւարտ Էրիքսէն[5] (Edvard Eriksen 1876–1959) [2]
- նկարիչ Վիլհէլմ Համարշեոյ (Vilhelm Hammershøi 1864–1916) [3]
- վարչապետ Վիկոյ Քամփման (Viggo Kampmann 1910–1975) [4]
- դերասանուհի Ասթա Նիլսէն (Asta Nielsen 1881–1972) [5]
- երգահան Քարլ Նիլսէն (Carl Nielsen 1865–1931) [6]
- թուաբանագէտ Եուլիւս Փեթերսէն (Julius Petersen 1839–1910) [7]
- բեւեռախոյզ Քնուտ Ռասմուսէն (Knud Rasmussen 1879–1933) [8]
- վարչապետ Թորւալտ Սթաունինկ (Thorvald Stauning 1873–1942) [9]
- հեղինակ Եալմար Սեոտերպերկ (Hjalmar Söderberg 1869–1941) [10]
- քանդակագործ, նկարիչ Լաւրից Թուքսէն (Laurits Tuxen 1853–1927) [11]
Գերեզմանաքարեր
Արտաքին Յղումներ
- Pamphlet գերեզմանատան քարտէզով
- CWGC: Քոփէնհակընի Արեւմտեան Գերեզմանատուն (անգլերէն)
Ծանօթագրութիւններ
- ↑ «http://www.aok.dk/byen-rundt/vestre-kirkegaard»։ AOK։ արտագրուած է՝ 2010-08-25
- ↑ «København får mere liv på kirkegårdene»։ Politiken։ արտագրուած է՝ 2010-08-25
- ↑ «Vestre Kirkegård» (Danish)։ Københavns Kommune։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 14 October 2013-ին։ արտագրուած է՝ 6 October 2013
- ↑ «Kunst og bygninger på Vestre Kirkegård»։ Copenhagen Municipality։ արտագրուած է՝ 2014-01-24
- ↑ Յայտնի է Փոքրիկ Ջրահարսի արձանով