«Վաչէ Տաղլեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6. Տող 6.
| չափ =
| չափ =
| նկարագրութիւն =
| նկարագրութիւն =
| ծնած է = [[8 Հոկտեմբեր]], [[1964]]
| ծնած է = [[8 Հոկտեմբեր]] [[1964]]
| ծննդավայր = [[Պէյրութ]], ([[Լիբանան (արեւմտահայերէն)|Լիբանան]])
| ծննդավայր = [[Պէյրութ]], ([[Լիբանան (արեւմտահայերէն)|Լիբանան]])
| վախճանած է = [[27 Յուլիս]], [[1983]]
| վախճանած է = [[27 Յուլիս]] [[1983]]
| վախճանի վայրը = [[Լիզպոն]], [[Փորթուկալ]]
| վախճանի վայրը = [[Լիզպոն]], [[Փորթուկալ]]
| քաղաքացիութիւն = Լիբանանահայ
| քաղաքացիութիւն = Լիբանանահայ
Տող 48. Տող 48.
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}


{{DEFAULTSORT:Տաղլեան, Վաչէ}}
[[Կատեգորիա:1964 ծնունդներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:1964 ծնունդներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:8 Հոկտեմբեր ծնածներ]]
[[Կատեգորիա:8 Հոկտեմբերի ծնածներ]]
[[Կատեգորիա:Պէյրութ ծնածներ]]
[[Կատեգորիա:1983 մահեր (արւմտ․)]]
[[Կատեգորիա:1983 մահեր (արւմտ․)]]
[[Կատեգորիա:27 Յուլիսի մահացածներ]]
[[Կատեգորիա:27 Յուլիսի մահացածներ]]

14:45, 27 Մայիս 2016-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ Կաղապար:Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն)

Վաչէ Տաղլեան (8 Հոկտեմբեր 1964, Պէյրութ (Լիբանան) - 27 Յուլիս 1983, Լիզպոն, (Փորթուկալ)), Լիզպոնի գործողութիւնը իրականացող հինգ երիտասարդներէն մէկը:

Կենսագրութիւն

Վաչէ Տաղլեան ծնած է հայաշունչ ընտանիքի մը մէջ: Հայրը կ'ըլլայ իր առաջին դաստիարակը, որ Վաչէին մէջ կ'արթնցնէ ազգին սէրը եւ Հայ Դատի պայքարելու ոգին: Կը յաճախէ թաղի Ազգային Վարժարանը, ուր իր մէջ աւելի եւս կը թրծուի ազգային նկարագիրը:

Նախակրթութիւնը աւարտելէ ետք կը մտնէ արհեստի ասպարէզը եւ կը դառնայ ինքնաշարժ նորոգող: Տակաւին պատանի, արդէն իսկ ծայր կ'առնէ Լիբանանի Երկարամեայ պատերազմը: Պատերազմի ընթացքին, Վաչէն իր կարգին կ'ուզէ տէր կանգնիլ հայկական թաղերու պաշտպանութեան գործին, սակայն սկիզբը կը մերժուի, տարիքը փոքր ըլլալուն համար բայց կարճ ժամանակ անց ան կը մասնակցի պահակութեան գործին:

Հայութեան ծառայելու իր բաղձանքը, որ պատանի տարիքին կը դրսեւորուէր պահակութեան ճամբով, գոհացում չի տար անոր եւ գաղափարական կազմաւորման ճամբով կ'ուզէ անցնիլ ուղղակի գործօն պայքարի: Ոչ ոք կը մտածէր Վաչէին խօսքերուն մասին եւ ոչ ոք կ'անդրադառնար անոր երաւներուն լրջութեան:

Ան ըսած է:

«Ես բնական մահով պիտի չմեռնիմ, զոհը պիտի չըլլամ ճակատագրի խաղերուն: Ես Հայ Դատի զինուոր եմ. Կեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ:»

Այս էր Վաչէին միշտ կրկնած խօսքը որ սակայն, նկատի չէր առնուեր իր շրջապատին կողմէ իբրեւ որոշում կամ յանձնառութիւն:

Բոլոր ընկերներն ալ Վաչէին մէջ կը տեսնէին զուարթ, կատակասէր, խանդավառութիւն ստեղծող ընկերային այն տղան, որ միշտ հաճելի մթնոլորտ կը ստեղծէր իր շուրջ:

Արձակուրդի երթալու պարունակով Վաչէ տունէն կը մետնի 18 Յուլիսին, ըսելով թէ 15 օր կ'ուզէ Յունաստան անցընել[1]: Այդ կ'ըլլայ անոր վերջին մեկնումը: Վաչէ Տաղլեան կը մասնակցի Լիզպոնի անձնասպանութեան գործողութեան[2] ու կը զոհուի յանուն Հայ դատի միջազգայնացման աշխատանքին համար իր ընկերներուն հետ, 27 Յուլիս 1983 թուականին:

Ծանօթագրութիւններ


Կատեգորիա:1964 ծնունդներ (արւմտ․) Կատեգորիա:8 Հոկտեմբերի ծնածներ Կատեգորիա:Պէյրութ ծնածներ Կատեգորիա:1983 մահեր (արւմտ․) Կատեգորիա:27 Յուլիսի մահացածներ Կատեգորիա:Լիզպոն մահացածներ Կատեգորիա:Հայ մարտիկներ (արւմտ․)