«Վրաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

No edit summary
Չ 5 տարբերակ: Importing from hy.wikipedia.org
(Տարբերութիւն չկայ)

17:57, 7 Ապրիլ 2019-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Վրաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա

Վրաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիա (ՎԳԱԱ) (վրաց.՝ საქართველოს მეცნიერებათა ეროვნული აკადემია), մինչեւ 1990 թուական, կոչուած է Վրացական ԽՍՀ գիտութիւններու ակադեմիա։ Ակադեմիան կը համակարգէ գիտական հետազոտութիւնները Վրաստանի մէջ եւ կը զարգացնայ յարաբերութիւններ օտարերկրեայ այլ պետութիւններու ակադեմիաներու ու գիտական կեդրոններու հետ[1]։

Պատմութիւն

Վրաստանի գիտութիւններու ազգային ակադեմիան հիմնադրուած է 1941 Փետրուարին։ Ակադեմիայի հիմնադիրները եղած են՝ Գէորգ Ախուլեդիան (լեզուաբանութիւն), Իվանի Բերիտաշուիլին (ֆիզիոլոգիա), Առնոլդ Չիկոբաւան (Իբերո-կովկասեան լեզուներ), Կիորկի Չուբինաշուիլին (արուեստ), Սիմոն Ճանաշիան (պատմութիւն), Ալեքսանդր Ջանելիձեն (երկրաբանություն), Կորնելի Կակելիձնե (բանասիրություն), Նիկո Կեցխովելին (բուսաբանություն), Տարասի Կվարացխելիան (մերձարևադարձային մշակույթներ), Նիկո Մուշխելիշվիլին (մաթեմատիկա, մեխանիկա, Ակադեմիայի առաջին նախագահը), Իլյա Վեկուան (մաթեմատիկա, Ակադեմիայի երկրորդ նախագահը), Ակակի Շանիձեն (լեզվաբանություն), Ալեքսանդր Թուալչրելիձէն (հանքաբանութիւն), Դիմիտրի Ուզնաձէն (հոգեբանութիւն), Կիրիակ Զաւրեւին (կառուցողական մեխանիկայ) եւ Ֆիլիբ Զայցեւը (կենդանաբանութիւն)։

Ակադեմիայի յայտնի անդամներէն են՝ Եկուտիմ Տակաիշուիլին (պատմութիւն), Շալուա Նուտսուբիձէն (փիլիսոփայութիւն), Գէորգ Ծերեթելին (արեւելագիտութիւն), Սիմոն Կաուկչիշուիլինշ (դասական բանասիրութիւն), Կոնստանդին Գամսախուրդիան (գրականութիւն), Գէորգի Մելիքիշուիլին (պատմութիւն), Նիկոլոս Բերդձենիշուիլին (պատմութիւն), Ռեւազ Դոգոնաձէն (ֆիզիկա), Մալխաս Աբդուշելիշվիլին (մարդաբանություն), Գուրամ Մխելիձեն (պալեո-կենսաբանություն) եւ Լեւան Չիլաշուիլին (հնեաբանութիւն)։

Ծանօթագրութիւններ

Արտաքին Յղումներ

Կաղապար:Commons category