«Վարդան Պետրոսեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Beko (քննարկել | Ներդրումներ) No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{արևելահայերեն|Վարդան Պետրոսյան}} |
{{ԱՀ}}{{արևելահայերեն|Վարդան Պետրոսյան}} |
||
'''Վարդան Պետրոսեան''', ծնած [[է Երեւան]], [[1959]] [[Փետրուար 27]]-ին: |
'''Վարդան Պետրոսեան''', ծնած [[է Երեւան]], [[1959]] [[Փետրուար 27]]-ին: |
||
13:39, 19 Մարտ 2015-ի տարբերակ
Կաղապար:ԱՀ Վարդան Պետրոսեան, ծնած է Երեւան, 1959 Փետրուար 27-ին:
1983-ին աւարտած է Երեւանի Գեղարուեստա-թատերական Հիմնարկի Արդիւնաբերութեան եւ Ձեւաւորման բաժինը:
1983-85 ծառայած է Խորհրդային բանակին մէջ:
1985-ին ընկերներու հետ ստեղծած է «Ոզնի» երգիծական հանդէսին կից «Երիտասարդ Ոզնիներ» երգիծական թատերախումբը, որ 1988-էն ետք պաշտօնապէս կը ճանչցուի «Ոզնիներ» թատրոն անունով:
1988-1992 Վարդան Պետրոսեան կը գրէ ու կը բեմադրէ մօտ տասնեակ մը ներկայացումներ, որոնք իրենց քաղաքական համարձակութեամբ եւ կատարման ոճով մեծ աղմուկ կը բարձրացնեն Երեւանի թատերական կեանքին մէջ:
1990-ին Վարդան Պետրոսեան եւ «Ոզնիներ» թատերախումբը կը հրաւիրուին Փարիզ, ուր կը ներկայացնեն «Հեռուստատեսային կատակներ` ծիծաղում են Ոզնիները»:
1992-էն սկսեալ Վարդան Պետրոսեան կ՛ապրի ու կը ստեղծագործէ Փարիզի մէջ հանդէս գալով իր սեփական հեղինակային ներկայացումներով (հայերէն եւ ֆրանսերէն):
1997-էն Վարդան Պետրոսեան հիւրախաղերով հանդէս կու գայ Հայաստանի սահմաններէն դուրս` ԱՄՆ, Ֆրանսա, Անգլիա, Գանատա, Պելճիքա, Իրան, Սուրիա, Լիբանան, Ռուսաստան, Կիպրոս, եւայլն: Վարդան Պետրոսեանի բոլոր ստեղծագործութիւններուն կարելի է ծանօթանալ այցելելով www.vardanpetrosyan.com կայքէջը։