«Ջաւախք» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
+{{Ծանցանկ}}, փոխարինվեց: <references/> → {{Ծանցանկ}} oգտվելով ԱՎԲ
հեռացվել է Կատեգորիա:Գուգարք նահանգ ՀոթՔաթ գործիքով
Տող 73. Տող 73.


[[Կատեգորիա:Ջաւախք]]
[[Կատեգորիա:Ջաւախք]]
[[Կատեգորիա:Գուգարք նահանգ]]

12:33, 17 Յունուար 2017-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ Կաղապար:Արևմտահայերեն

Պատկեր:Parvana.JPG
Ջաւախքի Փարվանա լիճը
Ջաւախքի սահմանները Վրաստանի քարտեսի վրայ։

Ջաւախք, Հայաստանի պատմական շրջան։ Հայկական աղբիւրներուն մէջ առաջին անգամ կը յիշատակուի Մովսէս Խորենացու մօտ[1]։ Ըստ «Աշխարհացույց»-ի՝ Վերին Ջավախք գավառը մտնում էր Գուգարք նահանգի կազմի մեջ։

Այսօր Ջաւախքն իր մեջ կ'ընդգրկէ Վրաստանի Սամցխե-Ջաւախք նահանգը (6 շրջաններ) և Քւեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջանը.[2]

Շրջաններ Հայաբնակ բնակավայրեր
Ախալքալաքի մունիցիպալիտետ 59
Նինոծմինտայի մունիցիպալիտետ 32
Ասպինձայի մունիցիպալիտետ 2
Ախալցխայի մունիցիպալիտետ 16
Բորժոմի մունիցիպալիտետ 8
Ադիգենի մունիցիպալիտետ 2
Ծալկայի մունիցիպալիտետ 13

Անուան ծագումը

Ջաւախքի նախկին անուանումը եղած է «Զաբախա» և այն ենթարկուած է փոփոխութիւններու, «Զ»-ին փոխարինել է «Ջ»-ն եւրոպական լեզուներով խոսողները «բ»-ն փոխարինել են «վ»-ի, դարձնելով Ջաւախա, իսկ հայերը վերջին «ա»-ն սղել են աւելցնելով «ք» տառը, այն դարձած է Ջաւախք։

Վրացական աղբիւրներու մէջ կոչուած է Ջաւախեթ (վրաց.՝ ჯავახეთ), Ջաւախեթի (վրաց.՝ ჯავახეთი)։ Կոչուած է նաև Վերին Ջաւախք։

Աբրահամ Կրետացի կաթողիկոսը կը յիշատակուի «Ջաւախեթու նահանգ» անուամբ[3]։

Պատմական ակնարկ

Ջաւախքը Մեծ Հայքի հիւսիսին ընկած Գուգարք աշխարհի ինը գավառներից մէկն է։ Այն մ. թ. ա. 2–րդ հազարամեակին մաս կազմած է Հայասա պետական կազմաւորմանը, «Զաբախա» ձևով կը յիշատակվուի Արգիշտի I թագաւորի (մ. թ. ա. 786–764) վիմագիր արձանագրութիւններուն մէջ։

Մ. թ. ա. VI–IV դարերուն Ջաւախքը մտաւ Երւանդեան թագաւորութեան կազմի մեջ։ III դարուն այն անջատուած է Հայաստանէն և անցած Վիրքի իշխանութեան տակ, սակայն նորէն վերանվաճուած է Արտաշես Ա (մ. թ. ա. 189–160 թթ.) կողմէն Գուգարք նահանգի այլ տարածքներու հետ միասին։ Մեծ Հայքի կազմում մնացել է մինչև Արշակունեաց հարստութեան անկումը։ Արշակունիներու օրոw գաւառը կը յիշատակուի որպէս Վարձաւունի նախարարական տան կալուածք։

Հայաստանի առաջին բաժանումէն ետք Գուգարքի բդեշխությունը ենթարկվել է ուղղակիորեն Սասանեան Պարսկաստանի կենտրոնական իշխանութիւններուն։ VII դարու երկրորդ կէսին այն գրաւուած է արաբներու կողմէն։ X դարուն Ջաւախքը հայ Բագրատունիներու թագավորութեան կազմին մէջ էր, որու կործանումէն ետք կարճ ժամանակով՝ XI դարի կէսերուն ենթարկուած է վրաց պետութեանը՝ մինչև Սելճուk թուրքերու արշաւանքները։ XII դարի վերջին, ի թիւս Հիւսիսային Հայաստանի այլ գաւառներու, Ջաւախքն իր Թմուկ (Թմկա) բերդի ու Ախալքալաքի (Նոր քաղաք) հետ տրուած է հայ Զաքարեաններու նախարարական տոհմին՝ որպէս ժառանգական կալուածք։ Այնտեղի հայ հոգևոր կենդրոնը եղել է Զրեսկ աւանը։ 1266 թ. այս տարածաշրջանը եղել է Սամցխե–Ջավախք իշխանութեան կազմին մէջ։ 1587 թ. այն գրաւուած են օսմանեան թուրքերը և մտցուցած են Չլդրի (ապա՝ Ախալցխա) էյալեթի (վիլայեթ, նահանգ) մէջ՝ իբրև առանձին սանջակ (գաւառ)։

Ինչպէս կը վկայեն հայկական, վրացական, արաբական, թրքական և այլ աղբիւրները Ջաւախքը հինէն ի վեր բնակեցուած եղաղ է հայերով։ Ըստ վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու՝ IV դարու սկիզբին սուրբ Նունէի, վրաց՝ Նինոյի Քրիստոնէական քարոզչութեան օրերուն Ջաւախքին մէջ՝ Փարվանա լիճի մօտ ան տեղի հովիւներու հետ հաղորդակցուած է հայերենով։ XVI–XVIII դդ. թրքական հարկացուցակներու տւեալներով՝ Ջաւախքի ու հարակից գաւառներու բնակավայրերու մեծ մասին մէջ կ'ապրէին հայեր։

1828-29 թթ. ռուս-թրքական պատերազմի արդիւնքին Ջաւախքը միացաւ Ռուսական կայսրութեանը։ 1830 թ. Արևմտեան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի, Դերջանի և այլ գաւառներէն 7300 հայ ընտանիքներ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունիի գլխաւորութեամբ գաղթեցին և բնակութիւն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի և Ծալկայի (պատմական Գուգարքի Թռեղք գավառը) շրջակայքին մէջ՝ վերականգնելով ու հիմնադրելով աւելի քան 60 գիւղ և 50 եկեղեցի։ Տեղացի 1716 ընտանիք (մոտ. 10–11 հազ. շունչ) հայերու, 639 ընտանիք մուսուլմաններու ու 179 ընտանիք վրացիներու կողքին հաստատուեցան 58 հազար արևմտահայեր։

1840–ական թթ. սկզբներուն Ռուսաստանի տարբեր մարզերէն աքսորուած ռուս աղանդաւորները՝ դուխոբորները, գաւառի հարաւային մասին (այժմեան Նինոծմինդայի շրջան) կը հիմնեն 8–9 գիւղ։ 1886 թ. գավառում հաշվվում էր 110 գիւղ, որոնք միավորվում էին 10 գիւղական համայնքներու մէջ՝ ընդամենը մօտաւորապէս 63,8 հազար բնակչությամբ, որմէ 46,386-ը, այսինքն՝ 72,7%–ը՝ հայեր էին։ Մուսուլմանները 10.7% էին, ռուս դուխոբորները՝ 10.4%, վրացիները՝ 5.8%[4]։

Ռուսական տիրապետութեան շրջանին մէջ Ախալքալաքի գաւառը սոցիալ–տնտեսական և մշակութային զգալի վերելք ապրեցաւ։ Ախալքալաքը դարձաւ արհեստաւորական կենդրոն, իսկ գիւղերը սկսան կարևոր դեր խաղալ Անդրկովկասի մէջ հացահատիկի ու մսամթերքի արտադրութեան բնագաւառին մէջ։ Ախալցխայի մէջ բացուեցան Կարապետեան, Ախալքալաքի մէջ՝ Մեսրոպեան ծխական արական դպրոցները։

1856 թ. վերջացաւ Ախալքալաքի Ս. Խաչ եկեղեցիի վերաշինութիւնը։ 1870 թ. սկսան գործել Սանդխտեան օրիորդաց, իսկ 1880–ական թթ. սկզբին՝ ռուսական դպրոցները, 1889 թ.՝ քաղաքային ուսումնարանը, ստեղծուեցան թատերական խումբ։

19–րդ դարու վերջին Ախալքալաքի մէջ գործունէութիւն ծաւալեցան Հայ յեղափոխական դաշնակցութիւն կուսակցութիւնը։ Արևմտեան Հայաստանի ազատագրութեան գաղաբարները ջերմ արձագանք գտան ախալքալաքցիներու շրջանում, որոնց զգալի մասը, ծագումով լինելով արևմտահայեր, շարունակում էր պահպանել հոգևոր կապը իրենց նախկին հայրենիքի՝ Էրզրումի նահանգի հետ։ Ջավախքը ծնունդ տուած է ազգային այնպիսի յայտնի դէմքերու, ինչպիսին են Յովհաննես Քաջազնունին, Համօ Օհանջանեանը, Ռուբէն Տեր-Մինասեանը, Ռուբէն Դարբինեանը, գրողներ Վահան Տէրեանը, Դերենիկ Տեմիրճեանը, Մկրտիչ Սարգսեանը, աշուղ Ջիւանին և ուրիշներ։

1918 թ. Մայիսին Ախալքալաքի գաւառ թուրքական զօրքերու ներխուժման պատճառով բնակչութեան ճնշող մեծամասնութիւնն արտագաղթեց Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազ. հայերէն 35–40 հազ. զոհուաւ։ Նոյեմբերի վերջին գաւառէն թրքական զօրքերու հեռանալէն ետք Ջաւախքի նկատմամբ տարածքային հավակնութիւն հանդես բերեց մենշևիկեան Վրաստանը։ Դեկտեմբերին Ախալքալաքի ու Լոռիի համար ծագած հայ–վրացական պատերազմն վերջացաւ անգլիացիներու միջամտութեամբ։ Ջավախքը թողնվեց Վրաստանի հսկողության տակ, սակայն Հայաստանի Հանրապետութիւնն իր գոյութեան ողջ ընթացքում (1918–1920) չդադրեցուց դիւանագիտական ջանքերն այն վերադարձնելու ուղղութեամբ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարութիւնը, ընդառաջ գնալով բնակչութեան ցանկութեանը, նոյնպէս հանդես եկաւ Ախալքալաքն ու հարևան Ծալկան մայր հայրենիքի հետ միաւորելու պահանջով։ Սակայն վրաց–ատրպեճանական պոլշևիկ մեծամասնութիւնը, գործելով միասնաբար, 1921 թ. Յուլիսին հասաւ ինչպէս Ախալքալաքի, այնպէս ալ հայկական այլ տարածքներու բռնակցմանը Վրաստանին ու Ատրպեճանին։ 1921 թ. նոյեմբերի 6–ին կնքուեցաւ պայմանագիր Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջև հայ–վրացական սահմանագծի վերաբերեալ, որ մասնակի փոփոխութիւններով պահպանուած մինչ օրս։

Ախալքալաքի նախկին գաւառի մեծ մասէն կազմուեցաւ նոյնանուն վարչական գաւառը (հետագայում՝ շրջան)։ Հիւսիսային հայաբնակ գիւղերէն Տաբածղուրը, Մոլիտը և Չխարոլան մտցուցին Բորժոմի, իսկ Դամալան՝ աւելի ուշ կազմաւորուած Ասպինձայի շրջաններու մեջ։ 1930 թ. Ախալքալաքի շրջանից անջատուեցաւ նրա հարաւ արևելեան մասը՝ կազմելով Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանը։

Ջաւախքի հայ կաթոլիկներ

Ջաւախքի հայ կաթոլիկները (ֆռանգ, ֆռանկ)[5]։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու արևելաեւրոպական թեմին պատկանող ներկայացուցիչներն են, որոնք հաստատուած են Ախալքալաքի գաւառին մէջ 19-րդ դարու կէսերէն։ Այսօր Վրաստանի Սամցխե-Ջաւախքի կաթոլիկներու թիւը կը կազմէ մօտաւորապէս 50 հազար և տեղաբաշխուած է Ախալքալաքի շրջանի Ալաստան, Տուրցխ, Վարևան, Բաւրա, Խուլգումօ, Կարտիկամ, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա, Ժդանովական, Թորիա, Ուջմանա, Ասփարա, Նոր Խուլգումո, Կաթնատու և Ախալցխայի շրջանի Սուխլիս, Ղուլալիս, Ծղալթբիլա, Ծինուբան, Մոխրեբ (Նիոխրեբ, Աբաթխսև, Ջուլղա գյուղերում։

Ծանօթագրութիւններ

  1. http://raa.am/JAVAKHK/2_1.htm
  2. http://www.yerablur.am/viewmenu/1089/
  3. Թ. Խ. Հակոբեան, Ստ. Տ. Մելիք-Բախշեան, Հ. Խ. Բարսեղեան (1998)։ Հայաստանի եւ հարակից շրջաններու տեղանուններու բառարան։ Երևան: «Երևանի պետական համալսարան» 
  4. http://horizonworld.com/vb/archive/index.php/t-48.html
  5. Հռոմի Աթոռի հետ միութեան կողմնակիցներին Հայաստանի մէջ կ'անուանէին նաև «ծայթ», «աղթարմա», «ֆռանգ»: Միջնադարին «ծայթ» էին անուանում քաղկեդոնական հայերուն։

Արտաքին յղումներ

Կատեգորիա:Ջաւախք