«Շիքակօ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
No edit summary |
|||
Տող 77. | Տող 77. | ||
== Շիքակոյի համայնապատկերներ == |
== Շիքակոյի համայնապատկերներ == |
||
[[Պատկեր:Chicago sunrise 1.jpg| |
[[Պատկեր:Chicago sunrise 1.jpg|center|700px]] |
||
[[Պատկեր:20090524 Buildings along Chicago River line the south border of the Near North Side and Streeterville and the north border of Chicago Loop, Lakeshore East and Illinois Center.jpg| |
[[Պատկեր:20090524 Buildings along Chicago River line the south border of the Near North Side and Streeterville and the north border of Chicago Loop, Lakeshore East and Illinois Center.jpg|center|700px]] |
||
[[Պատկեր:Chicago skyline, viewed from John Hancock Center.jpg| |
[[Պատկեր:Chicago skyline, viewed from John Hancock Center.jpg|center|500px]] |
||
[[Պատկեր:Chicago from North Avenue Beach June 2015 panorama 2.jpg| |
[[Պատկեր:Chicago from North Avenue Beach June 2015 panorama 2.jpg|center|800px]] |
||
== Ծանօթագրութիւններ == |
== Ծանօթագրութիւններ == |
16:15, 11 Հոկտեմբեր 2016-ի տարբերակ
Շիքակօ (անգլ.՝Chicago) Ամերիկայի Միացեալ Նահանգներու մեծ քաղաքներէն մէկը, որ կը գտնուի Իլինոյս նահանգը:
Քաղաքը երկրի երկրորդ խոշոր ֆինանսական կեդրոնն է (Նիու Եորքէն յետոյ) եւ Հիւսիւսային Ամերիկայի խոշորագոյն փոխադրամիջոցի հանգոյցը: Կը գտնուի Միջիկն լճի հարաւ-արեւմտեան ափին, Իլինոյս նահանգը: Վարչական կեդրոնը Կուկ շրջանն է:
Շիքակոյի բնակչութիւնը (2014 թուականին դրութեամբ) կը կազմէր 2,722,389 մարդ: Շիքակոյի ագլոմերացիան (տարբեր արուարձաններու հետ միասին) կը կոչուի «Մեծ Շիքակօ» կամ «Շիքակօ Երկիր» (անգլ. Chicagoland, անունը առաջարկուած է Chicago Tribune թերթը 20-րդ դարու սկզբին)։ Ագլոմերացիա կը բնակուին 9,551,031 մարդ: Այն բնակչութեան թւով երկրին 37-րդ տեղը կ'զբաղեցնէ:
Շիքակօն նաեւ կը համարուի Միջին Արեւմուտքի տնտեսական, արդիւնաբերական, փոխադրամիջոցական եւ մշակութային մայրաքաղաքը: Ոչ պաշտօնապէս այն նաեւ կ'անուանուի «Երկրորդ Քաղաք» եւ «Քամիներու Քաղաք»: Առաջին անգամ Շիքակօ անուանուած է «Քամիներու Քաղաք» 1858 թուականին «Chicago Tribune» թերթի յօդուածը:
Պատմութիւն
17-19-րդ դարեր
1674 թուականին ժամանակակից Շիքակոյի տեղը ֆրանսացի ճիզուիտ Ժակ Մարքետի կողմէն հիմնադրուած է միսիոներական կէտ:
Շիքակոյի քարտեսի վրայ յայտ եկած է 1833 թուականին, որպէս 350 բնակչութիւն ունեցող գիւղ[1]: «Շիքակօ» անունը իրենց կը ներկայացնէ ֆրանսացիներուն կողմէն տեղական հնդակացիներուն լեզուի «shikaakwa» բառի փոփոխուած բառ, որը թարգմանաբար կը նշանակէ «վայրի սոխ» կամ «սխտոր»[2][3][4][5]:
1837 թուականին Շիքակօն քաղաքի կարգավիճակ ստացած է, իսկ արդէն 1840 թուականին բնակչութիւնը կազմուած է աւելի քան 4 հազար մարդ: Գրաւելով հարմար աշխարհագրական դիրք ԱՄՆ-ի արեւմուտքի եւ արեւելքի միջեւ, Շիքակոյի շատ արագ կը դառնան երկրի փոխադրամիջոցի հանգոյցը, ինչն իր հերթին կը զարգանայ քաղաքի արդիւնաբերութիւնը, ոնչպէս նաեւ կը գրաւէ ներգաղթաղներու աճ: 1856 թուականին քաղաքային մունիցիպալիտետը հաւանութիւն տուած է Ամն-ը առաջին կոյուղը կառուցման նախագիծը[6]:
1871 թուականին քաղաքի մեծ մասն այրուած է Շիքակոյի մեծ հրդեհի ժամանակ: ԱՆ հնարաւորութիւն տուած վերակառուցած է քաղաքը եւ առիթ հանդիսացած է ԱՄՆ-ը նոր շինարարական բումի համար, ինչ հանգեցրեց անոր, որ քաղաքը դարձած է ԱՄՆ-ի ճարտարապետական կեդրոն[7]:
Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր
Աշխարհագրական դիրք
Շիքակօ տեղակայուած է Իլինոյս նահանգի հիւսիս- արեւելքը, Միջիկն լճի հարաւ-արեւմտեան ափին: Քաղաքը կը գտնուի Շիքակոյի գետի Կալումետ գետի ափերուն: Շիքակոյի սանիտարա-նաւային ջրանցքը կը միացնէ Շիքակոյի գետը Դես Փլեյնս գետի հետ, որ կը հոսի քաղաքի միջոցով: Նախկին նաւարկութեան համար կ'օգտագործուէր Շիքակօ գետը, իսկ այժմ այդ նպատակներով հիմնականը կ'օգտագործուի Միջիկան լիճը:
Կլիմա
Շիքակօ կը գտնուի խոնաւ ցամաքային կլիմայական գոտիի վրայ (ըստ Կիոպենի կլիմաներու դասակարգման՝ Dfa)։ Ամառը երկարատեւ է եւ անձրեւոտ, խոնաւ եւ շոգ, ձմեռը համեմատաբար ցուրտ է, բայց կարճատեւ եւ փոփոխական: Յուլիսի օրեկան միջին ջերմաստիճանը կը կազմուի 23.3˚C, Յունուարին՝ -4.6˚C։
- Տեղումներու տարեկան քանակը կը կազմէ 940 մմ։
- Օդի տարեկան միջին քանակութիւնը՝ 9.9˚C
- Քամու միջին արագութիւնը՝ 4,3 մ/վ
- Օդի հարաբերական խոնավութիւնը՝ 71%
Քոյր քաղաքներ
Շիքակոն ունի 27 քոյր-քաղաք.[8]
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Պիրմինկհեմ (անգլերէն՝ Birmingham), Մեծ ՊրիԴանիա (1993)
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Հեմպըրկ (գերմաներէն՝ Hamburg), Գերմանիա (1994)
|
|
Քաղաք-գործընկերներ
Շիքակոյի համայնապատկերներ
Ծանօթագրութիւններ
- ↑ «Timeline: Early Chicago History»։ Chicago: City of the Century։ WGBH Educational Foundation And Window to the World Communications, Inc.։ 2003։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-05-26-ին։ արտագրուած է՝ 2009-05-26
- ↑ "Origin of the word Chicago"// History of Chicago, A. T. Andreas, Chicago (1884) pp 37–38.
- ↑ Swenson, John F. (Winter 1991)։ «Chicagoua/Chicago: The origin, meaning, and etymology of a place name»։ Illinois Historical Journal 84 (4): 235–248։ ISSN 0748-8149։ OCLC 25174749
- ↑ McCafferty, Michael (December 21, 2001)։ «"Chicago" Etymology»։ The LINGUIST List։ արտագրուած է՝ 2009-10-22
- ↑ McCafferty Michael (Summer 2003)։ «A Fresh Look at the Place Name Chicago»։ Journal of the Illinois State Historical Society (Illinois State Historical Society) 96 (2)։ ISSN 1522-1067։ արտագրուած է՝ 2009-10-22[յղումը չկայ]
- ↑ «Chicago Daily Tribune, Thursday Morning, February 14»։ Jonathanriley.net։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-07-31-ին։ արտագրուած է՝ 2009-05-04
- ↑ Bruegmann, Robert (2004—2005). Built Environment of the Chicago Region. Encyclopedia of Chicago (online version).
- ↑ Chicago Sister Cities (անգլերէն)
- ↑ Փարիզի քաղաք-գործընկերները (ֆր.)