«Յօդաբորբ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
No edit summary |
clean up oգտվելով ԱՎԲ |
||
Տող 4. | Տող 4. | ||
== Պատճառներ == |
== Պատճառներ == |
||
Յօդաբորբ կը յառաջանայ հետեւեալ պատճառներով. |
Յօդաբորբ կը յառաջանայ հետեւեալ պատճառներով. |
||
* Մարմնի ինքնավարակամերժութեան հիւանդութիւն (autoimmune disease). |
* Մարմնի ինքնավարակամերժութեան հիւանդութիւն (autoimmune disease). |
||
Տող 14. | Տող 14. | ||
Յօդաբորբը կը յայտնուի տարբեր ախտանշաններով՝ տեղային եւ մարմնական ընդհանուր. |
Յօդաբորբը կը յայտնուի տարբեր ախտանշաններով՝ տեղային եւ մարմնական ընդհանուր. |
||
Տեղային ախտանշաններն են. |
Տեղային ախտանշաններն են. |
||
* [[Յօդացաւ (արեւմտահայերէն)|Յօդացաւ]]. |
* [[Յօդացաւ (արեւմտահայերէն)|Յօդացաւ]]. |
||
Տող 23. | Տող 23. | ||
* Յօդային այտաքին տարբեր ձեւաւորումներ, աղաւաղումներ եւ տձեւութիւններ. |
* Յօդային այտաքին տարբեր ձեւաւորումներ, աղաւաղումներ եւ տձեւութիւններ. |
||
Մարմնական ընդհանուր ախտանշաններն են՝ |
Մարմնական ընդհանուր ախտանշաններն են՝ |
||
* յոգնածութիւն. |
* յոգնածութիւն. |
||
Տող 29. | Տող 29. | ||
* Ընդհանուր կարողութեան նուազում. |
* Ընդհանուր կարողութեան նուազում. |
||
* [[Գիրութիւն]]՝ [[Նստակեաց Կեանք|նստակեաց կեանքի]] հետեւանքով. |
* [[Գիրութիւն]]՝ [[Նստակեաց Կեանք|նստակեաց կեանքի]] հետեւանքով. |
||
* [[Ընկճուածութիւն]] եւ [[ |
* [[Ընկճուածութիւն]] եւ [[անձկութիւն]]. |
||
== Տեսակներ == |
== Տեսակներ == |
||
Տող 40. | Տող 40. | ||
== Ախտաճանաչում == |
== Ախտաճանաչում == |
||
Յօդաբորբի ախտաճանաչումը կը կատարուի յօդի զանազան նկարումներով եւ արեան ու ձուսպահեղուկի քննութիւններով: |
Յօդաբորբի ախտաճանաչումը կը կատարուի յօդի զանազան նկարումներով եւ արեան ու ձուսպահեղուկի քննութիւններով: |
||
== Դարմանում == |
== Դարմանում == |
17:50, 16 Փետրուար 2019-ի տարբերակ
Կաղապար:ԱՀ Յօրաբորբը (arthritis) յօդի բորբոքում, որուն պատճառը ընդհանրապէս ոչ-մանրէական է (infalmmation): Յօդաբորբը կը պատահի որեւէ տարիքի՝ առանց սեռի խտրութեան: Յօդաբորբը կրնայ անցողակի-ժամանակաւոր ըլլալ եւ կամ մնայուն-երկարատեւ:
Պատճառներ
Յօդաբորբ կը յառաջանայ հետեւեալ պատճառներով.
- Մարմնի ինքնավարակամերժութեան հիւանդութիւն (autoimmune disease).
- Ոսկրային կոտրուածք.
- Յօդերու երկարատեւ գործածութիւն եւ ծանրաբեռնութիւն.
- Մանրէական եւ ժահրային բորբոքում.
Ախտանշաններ
Յօդաբորբը կը յայտնուի տարբեր ախտանշաններով՝ տեղային եւ մարմնական ընդհանուր.
Տեղային ախտանշաններն են.
- Յօդացաւ.
- Յօդի կարմրութիւն, ջերմութիւն, ուռեցք.
- Յօդին շուրջ ջրակուտակում եւ յօդաւիշային հեղուկի կուտակում յօդախոռոչին մէջ.
- Յօդի անշարժութիւն կամ շարժումի նուազում.
- Յօդամկանային ցաւ եւ տկարութիւն.
- Յօդային այտաքին տարբեր ձեւաւորումներ, աղաւաղումներ եւ տձեւութիւններ.
Մարմնական ընդհանուր ախտանշաններն են՝
- յոգնածութիւն.
- Քալելու դժուարութիւն կամ բոլորովին անկարողութիւն.
- Ընդհանուր կարողութեան նուազում.
- Գիրութիւն՝ նստակեաց կեանքի հետեւանքով.
- Ընկճուածութիւն եւ անձկութիւն.
Տեսակներ
Գոյութիւն ունին յօդաբորբի տարբեր տեսակներ.
- Ոսկրաբորբ (osteoarthritis) կամ հիւծիչ յօդաբորբ (degenerative arthritis), որ կը յառաջանայ ծերութեանէ, յօդի վնասումին եւ մանրէական յօդավարակումի պատճառով.
- Շարահիւսուածքային յօդաբորբ (rheumatoid arthritis).
- Մանրէախտածին յօրաբորբ կամ մանրէայօդաբորբ (septic infectious arthritis).
- Բորակածնային յօդաբորբ (gout).
Ախտաճանաչում
Յօդաբորբի ախտաճանաչումը կը կատարուի յօդի զանազան նկարումներով եւ արեան ու ձուսպահեղուկի քննութիւններով:
Դարմանում
Յօդաբորբի դարմանումին հիմնական նպատակը իրավիճակը մեղմացնելն է, այսինքն չէզոքացնել կամ մեղմացնել յօդացաւը, կասեցնել յօդաբորբը եւ կանխել յօդի մաշումը եւ անշարժութիւնը: Յօդաբորբը հիմնական դարմանում չունի, սակայն կարելի է մեղմացնել կացութիւնը որոշ միջոցներով, օրինակ՝
- Ջերմութիւն կամ պաղութիւն կիրարկել յօդին վրայ.
- Մարզանք ընել.
- Յօդը անշարժ պահել ոսկրակալի-բեկակալի (splint) գործածութեամբ.
- Մարձում կատարել (massage).
- Լաւ եւ բաւարար քնանալ, այսինքն նուազագոյնը 8 ժամ.
- Երկար ժամանակի ընթացքին նոյն ձեւով չնստիլ կամ ոտքի չկանգնիլ.
- Մտախոհութիւն կատարել (meditation).
- Կանոնաւոր սնունդի հետեւիլ, առատ պտուղ եւ բանջարեղէն ուտել.
- E կենսանիւթ, կրածին (calcium) եւ Օմեկա 3 գործածել.
- Հակաբորբոքիչ եւ ցաւաբեկ դեղեր գործածել.
- Վիրաբուժական միջոցառումներ կատարել, օրինակ՝ յօդի վերակենդանացում (arthroplasty), յօդի փոխարինում:
Աղբիւրներ
- «Բժիշկին Դ. Խօսքը», Բժիշկ Կարպիս Հապոյեան, Հրտրկ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիաս-Լիբանան, 30 Ապրիլ 2014 , էջ 45-46: