«Յունարէն» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ արեւմտահայերէն յօդուածներուն բարելաւման նպատակով oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{ԱՀ|Q9129}}
{{ԱՀ|Q9129}}
{{Արևելահայերեն|Հունարեն}}
{{Արևելահայերեն|Հունարեն}}
{{Տեղեկաքարտ Լեզու արւմտ.
|գույն = Indo-European
|տեսակ = Բնական
|անվանում = Յունարէն
|ինքնանվանում = Ελληνικά
|մատենագիր_նմուշ =
|մատենագիր_նմուշի_լայնությունը = 250px
|մատենագիր_նմուշի_նկարագիրը =
|երկրներ =
|շրջաններ =
|լեզվակիրների թիվ = 13 մլն.
|ռեյտինգ =
|կատեգորիա =
|դասակարգում = *Հնդեւրոպական<br />
**[[Յունարէն]]
|գրեր = Յունարէնի այբուբեն
|պաշտոնական լեզու = [[Պատկեր:Flag of Greece.svg|22px]] [[Յունաստան]] <br />[[Պատկեր:Flag of Cyprus.svg|22px]] [[Կիպրոս]] <br /> [[Պատկեր:Flag of Europe.svg|22px]] [[Եւրոպական Միութիւն]]
|ԳՕՍՏ 7.75–97 =
|ISO1 = {{ստեղ|el}}
|ISO2 =
|ISO3 = {{ստեղ|ell}}
|քարտեզ = Idioma Griego.PNG
|քարտեզի_լայնությունը = 250px
|քարտեզի_նկարագիրը = Յունարէնի տարածքը
|քարտեզ2 =
|քարտեզի_լայնությունը2 = 160px
|քարտեզի_նկարագիրը2 =
}}</pre>
[[Պատկեր:HundertDrachme.jpg|մինի|աջից|270px|Յունական տրախմայ]]
[[Պատկեր:Greek inscriptions Vrettanikos Astir greek magazine 6 Sept 1860.png|մինի|աջից|270px|19<sup>-րդ</sup> դարու յունական մամուլ]]
'''Յունարէն''' (ինքնանուն՝ Ελληνικά ''էլլինիկա''), [[Հնդեւրոպական լեզուներ|հնդեւրոպական լեզուաընտանիքի]] անհատական խումբի լեզու։ Յունարէն կո խօսին աշխարհին 15 միլիոն մարդը։ Յունարէնը պաշտօնական լեզու է [[Յունաստան]]ի մէջ, [[Կիպրոս]]ի մէջ։ Ըստ աշխարհի լեզուներու դասակարգման յունարէնը 74-րդն է։
'''Յունարէն''' (ինքնանուն՝ Ελληνικά ''էլլինիկա''), [[Հնդեւրոպական լեզուներ|հնդեւրոպական լեզուաընտանիքի]] անհատական խումբի լեզու։ Յունարէն կո խօսին աշխարհին 15 միլիոն մարդը։ Յունարէնը պաշտօնական լեզու է [[Յունաստան]]ի մէջ, [[Կիպրոս]]ի մէջ։ Ըստ աշխարհի լեզուներու դասակարգման յունարէնը 74-րդն է։



19:05, 30 Ապրիլ 2016-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Կաղապար:Տեղեկաքարտ Լեզու արւմտ.

Յունական տրախմայ
Պատկեր:Greek inscriptions Vrettanikos Astir greek magazine 6 Sept 1860.png
19-րդ դարու յունական մամուլ

Յունարէն (ինքնանուն՝ Ελληνικά էլլինիկա), հնդեւրոպական լեզուաընտանիքի անհատական խումբի լեզու։ Յունարէն կո խօսին աշխարհին 15 միլիոն մարդը։ Յունարէնը պաշտօնական լեզու է Յունաստանի մէջ, Կիպրոսի մէջ։ Ըստ աշխարհի լեզուներու դասակարգման յունարէնը 74-րդն է։

Պատմութիւն

Յունարէնի զարգացման պատմութիւնը կը բաժնուի երեք շրջանի[1]։

  • հին յունարէն (XIV դ. Ք․Ա․ — Ք․Ե․ IV դ.),
    • արխաիկ շրջան (Ք․Ա․ XIV - VIII դդ.),
    • դասական շրջան (Ք․Ա․ VIII - IV դդ.),
    • հելլենիստական շրջան (Ք․Ա․ IV - I դդ.)
    • ուշ յունարէնի փուլ (Ք․Ե․ I—IV դդ.),
  • բիւզանդերէն (միջին հունարեն, V—XV դդ.), յոյներիու ու Բիւզանդիայի ժողովրդի լեզուն։ Գիտնականներէն ոմանք չեն ընդունիր այդ տերմինը՝ պատճառաբանելով, որ այդ ժամանակ լեզուն միաբնոյթ չէ եղած։ Անոնք կը կարծն, որ այդ շրջանին միասին գոյութիւն ունեցած են հին յունարէնն ու վաղ նոր յունարէնը։
  • նոր յունարէն (XV դարէն մինչեւ մեր օրերը), Բիւզանդիոնի մէջ, Օսմանեան Թուրքիոյ մէջ, ապրած յոյներու լեզուն, ինչպէս նաեւ ժամանակակէն Հունաստանի ու Կիպրոսի Հանրապետութիւններու պաշտօնական, խոսակցական ու գրական լեզուն։ Նոր յունարէնը ձեւուորուած է XVIII—XIX դարերուն հիւսիսային բարբառներու հիման վրայ։ Նոր յունարէնը ընդգրկուած է, այսպէս կոչուած, Լեզուներու Պալքանեան միութեան մէջ[2]։

Հին յունարէնը բաժանուած էր բազմաթիւ բարբառներու։ Ընդունուած է առանձնացնել բարբառներու չորս խումբ՝ արեւելեան (իոնեան, ատտիկեան բարբառներ), արեւմտեան (դորիական), արկդոկիպրոսեան (հարաւախէյան) եւ էոլեան (հիւսիսախէյան)։ Ատտիկեան բարբառի հիման վրայ ալ հետագային (Ալեքսանդր Մակեդոնացու արշաւանքներէն ետք) ձեւաւորուած է համայունական լեզուն՝ այսպէս կոչուած կոյնեն (κοινή), որ դարձաւ պաշտօական ու խոսակցական լեզու Միջերկրական ծովու արեւելեան ափին ձգուող հսկայական տարածքներուն։ Կոյնէէն առաջացած են ժամանակակէն յունարէնի գրեթէ բոլոր բարբառները։ Բացառութիւն կը կազմէ մէկուսացած ցակոնեան բարբառը կամ լեզուն (յուն.՝ τσακωνικά), որ աւանդաբար առաջացած կը համարուի դորիական բարբառէն[2]։

Հին յունարէնի քերականական կառուցոպածքը բաւական բարդ էր. գոյականը ունէր հոլովման երեք տիպ, հինգ հոլով, բայը ունէր խոնարհման մի քանի տիպ, բազմաթիւ էին դերանունները, նախդիրներն ու մասնիկները։

XIX-XX դարերուն, Յունաստանի մէջ գոյութիւն ունէր լեզուի երկու տարբերակ՝ կաֆարեւուսա (καθαρεύουσα), որ կը բխէր յունական գրականութեան աւանդութիւններէն եւ կը հետեւէր գիրի հին յունական նորմերուն, բայց ժամանակակէն արտասանութեամբ, եւ XIX դարուն առաջացած դիմոտիկան (δημοτική)։ 1976 թուականէն Յունաստանի պաշտօնական լեզուն դիմոտիկան է (կաֆարեւուսայի որոշ տարրերով)[2]։

Մինչեւ 1982 թուականը գրութեան մէջ կ'օգտագործուէր դիակրիտիկ նշաններու հարուստ համակարգ, սակայն բանաւոր խօսքին մէջ այդ նշաններով արտաձայտուող տարբերութիւնները այլեւս չէին նկատուեր, ուստի 1982 թուականէն պաշտօնապէս կը գործածուի միաբնոյթ համակարգ։

Քերականական Համակարգը

Գոյական Անուն

Գոյականը ունի քերականական երեք սեռ (արական, իգական, չեզոք), երկու թիւ (եզակի, հոգնակի)։ Հոլովները չորս են՝ ուղղական, սեռական-տրական, հայցական, կոչական։ Ինչպէս Պալքանեան տարածաշրջանի շատ լեզուներուն մէջ, այնպէս ալ նոր յունարէնին մէջ, սեռականի ու տրականի իմաստները խառնուած են (կ'արտայայտուի հին սեռականի ձեւով)։ Այսինքն՝ հին յունարէնի տրականի փոխարէն կը գործածուի սեռական հոլովաձեւը կամ հայցական հոլովաձեւը σε նախդիրի հետ։

Գոյականներու հոլովման օրինակներ՝

Արական սեռ.

Եզակի թիւ
Ուղղական ο πατέρας ο μαθητής ο ώμος
Սեռական του πατέρα του μαθητή του ώμου
Հայցական τον πατέρα τον μαθητή τον ώμο
Կոչական πατέρα! μαθητή/-ά! ώμε!
Յոգնակի թիւ
Ուղղական οι πατέρες οι μαθητές οι ώμοι
Սեռական των πατέρων των μαθητών των ώμων
Հայցական τους πατέρες τους μαθητές τους ώμους
Կոչական πατέρες! μαθητές! ώμοι!

Իգական սեռ.

Եզակի թիւ
Ուղղական η ώρα η κόρη η οδός
Սեռական της ώρας της κόρης της οδού
Հայցական την ώρα την κόρη την οδό
Կոչական ώρα! κόρη! οδό!
Հոգնակի թիւ
Ուղղական οι ώρες οι κόρες οι οδοί
Սեռական των ωρών των κορών των οδών
Հայցական τις ώρες τις κόρες τους οδούς
Կոչական ώρες! κόρες! οδοί!

Չեզոք սեռ.

Եզակի թիւ
Ուղղական, Հայցական το ρούχο το παιδί το σώμα
Սեռական του ρούχου του παιδιού του σώματος
Կոչական ρούχο! παιδί! σώμα!
'Հոգնակի թիւ
Ուղղական, Հայցական τα ρούχα τα παιδιά τα σώματα
Սեռական των ρούχων των παιδιών των σωμάτων
Կոչական ρούχα! παιδιά! σώματα!

Ժամանակէն յունարէնի մէջ, սեռական հոլովաձեւը, ինչպէս նշուեցաւ վերը, կը կատարէ ինչպէս սեռականի, այնպէս ալ տրականի գործառոյթ։ Օրինակ՝ ես գիրքը կու տամ աղջկան արտայայտութիւնը յունարէն կ'ըլլայ՝ δίνω το βιβλίο της κοπέλας (←'η κοπέλα), թէեւ աւելի տարածուած է այս դէպքին մէջ գործածել σε նախդիրն ու հայցական հոլովը δίνω το βιβλίο στην κοπέλα (στην = σε + την

Հայ-յունական Լեզուական Առնչութիւններ

Հայ-յունական լեզուական առնչութիւնները սկսած են հայերէնի նախագրային շրջանէն (մ.թ.ա. VI-IV դդ.), ատոնք աւելի խորացած են Ալեքսանդր Մակեդոնացու արշաւանքներով, այնուհետև յունական մշակութային եւ կրօնադաւանաբանական ազդեցութեամբ։ Հայաստանի մէջ, մնացած են դրամներ յունարէն մակագրութիւններով։ Հայաստանի մէջ, յունարէնէն փոխառեալ բառերը բաւական շատ են. ատոնց մէջ կան անձնանուններ՝ Աթանաս, Անդրեաս, Անտոն, Բարսեղ, Գէորգ, Գրիգոր, Հեղինե, Ղազար, Ղեւոնդ, Պետրոս եւ այլն, եւ հայերէնի բառապաշարի տարբեր շերտերուն վերաբերող բառեր՝ ադամանդ, արգասիք, բէմ, զմուռս, կամար, կարկին, մետաքս, պալատ, սպունգ, ստամոքս եւ այլն։ Յունարէնէն փոխառութիւններու թիւը հայերենում աւելի մեծցած է, երբ հայերը սկսած են յունարէնէն թարգմանել գիտութեան այլևայլ բնագաւառներուն վերաբերող երկեր, որմով եւ սկիզբ դրուած է յունաբան հայերէնին։ Յունարէնէն փոխառեալ շատ բառեր եւ քերականական մասնիկներ գործածական են ժամանակէն հայերէնին մէջ։

Աղբիւր

  • Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003

Տե՛ս նաեւ

Ծանօթագրութիւններ

  1. В. П. Нерознак, Греческий язык // Лингвистический энциклопедический словарь. — С. 118.
  2. 2,0 2,1 2,2 Нерознак В. П. Греческий язык // Лингвистический энциклопедический словарь. — С. 119.
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։

Կատեգորիա:Հնդեւրոպական լեզուներ Կատեգորիա:Յունարէն