«Էդուարդ Միրզոյեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Տող 57. Տող 57.
* [http://hamazkayin.org/faces.php?Lang=hy&date=3-2010 Էդուարդ Միրզոյեան (1921-2012)]:
* [http://hamazkayin.org/faces.php?Lang=hy&date=3-2010 Էդուարդ Միրզոյեան (1921-2012)]:


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=618}}


{{DEFAULTSORT:Միրզոյան, Էդուարդ}}
{{DEFAULTSORT:Միրզոյան, Էդուարդ}}

09:05, 18 Դեկտեմբեր 2018-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Կաղապար:Տեղեկաքարտ երաժիշտ (արեւմտահայերէն) Էդուարդ Միրզոյեան (12 Մայիս 1921, Կորի, Վրաստան - 5 Հոկտեմբեր 2012, Երևան) - հայ երգահան, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտ, մշակութային, հասարակական գործիչ։

Կենսագրութիւն

Էդուարդ Միրզոյեանի հայրացուն՝ ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ Միքայէլ Միրզոյեանը (1888 թ., Թիֆլիս1958 թ., Երևան), երգահան, խմբավար ու մանկավարժ էր։ 1908-ին աւարտած է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը, 1921-ին՝ երաժշտանոցը։ Գրել է հիմնականում կամերային գործեր, խմբերգեր, ռոմանսներ, մանկական օփերային պատկերներ, երգեր («Տօ­նա­ծառ ջան, տօնա­ծառ», «Ծի­տի­կի եր­գը» և այլն)։

Էդուարդ Միրզոյեանը 1941ին աւարտած է Երևանի պետական երաժշտանոցին մէջ՝ Վարդգէս Տալեանի ստեղծագործական դասարանը, այնուհետև 1946 - 1948 թուականներուն կատարելագործած է Հայ մշակոյթի տան երաժշտական սթիւտիոյին մէջ։ 1948-էն դասաւանդած է Երևանի երաժշտանոցին մէջ։

Միրզոյեանի ստեղծագործութիւններուն մէջ կ՛առանձնանան Աւետիք Իսահակեանի և Եղիշէ Չարենցի խօսքերով գրած ռոմանսները («Ասում են, թէ...», «Երազ տե­սայ» և այլն), «Հայ­րե­նիքն է կան­չում» խմբերգը։ Ընդգծուած ուժաբանութեամբ աչքի ինկած են անոր «սիմֆոնիք պա­րեր», «Տօնա­կան նա­խեր­գանք», «Ինտ­րո­դուկ­ցիա և Անընդ­հատ շար­ժում» (ջութակի և նուագախումբի համար) գործերը։ Երգահանի Լարային քառեակը հայ սենեկային երաժշտութեան ուշագրաւ երկերէն է։ Հայրենասիրական շունչով տոգորուած են՝ «Հա­յաս­տան», «Տօնա­կան» և այլ երգեր։ Հայկական սիմֆոնիք երաժշտութեան նուաճումներէն են Թաւ ջութակի և դաշնամուրի սոնաթը (նուագերգութիւն)։ Հարուստ և բազմատեսակ է Էդուարդ Միրզոյեանի ստեղծագործական ժառանգութիւնը։ Գրած է նաև «Ալ­պոմ թոռ­նի­կիս հա­մար» («Առա­ւօտ», «Մա­րի­ամ» և այլն), Պոէմ՝ դաշնամուրի, Պոէմ-էպիտաֆիա՝ սենեկանին նուագախումբի համար, և այլ գործեր։

Միրզոյեանի աշակերտներէն են երգահաններ՝ Ջիւան Տէր Թադևոսեանը, Կոնստանտին Օրբէլեանը, Աւետ Տէրտէրեանը, Խաչատուր Աւետիսեանը, Ռոպերթ Ամիրխանեանը և ուրիշներ։

1956 - 1991 թուականներուն եղած է Հայաստանի երաժշտահաններու միութեան վարչութեան նախագահ (1994-էն՝ պատուաւոր), իսկ 1962-էն ընտրուած է Խորհրդային Միութեան երաժշտահաններու միութեան նախագահութեան քարտուղար։ 1977-ին Է. Միրզոյեան եղած է Հայաստանի խաղաղութեան հիմնադրամի վարչութեան նախագահ (2009-էն՝ պատուաւոր)

Պարգևներ

Միրզոյեանը պարգևատրուած է «Կի­րիլ և Մեֆոտի» (1971 թ., Պուլկարիա), Հայ եկեղեցւոյ Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (երկուսն ալ՝ 2001 թ.), «Պետ­րոս Մեծ» (2005 թ., Գերմանիա) շքանշաններով, ՀՀ Մովսէս Խորենացիի (1998 թ.), ՀՀ ԳԱԱ ոսկէ (2006 թ.), Լէոնարտօ տա Վինչիի անուան միջազգային (2006 թ.), «Եկատերինա Բ.» (2006 թ., ՌԴ) մետալներով, 1988-ին արժանացած է Խորհրդային Հայաստանի մշակոյթի նախարարութեան Արամ Խաչատրեանի անուան մրցանակի։

Յիշատակ

2013 թուականի Յունուար 24-ին՝ Հայաստանի Հանրապետութեան հանրային խորհուրդը, կ՛որոշէ կայացնել՝ Դիլիջանի Կոմպոզիտորներու ստեղծագործական տունը անուանել Էդուարդ Միրզոյեանի անունով[1]:

Ստեղծագործութիւնները

  • Ասում են թէ... ռոմանս Աւետիք Իսահակեանի խօսքերով 1939
  • Երազ տեսայ ռոմանս 1941
  • Հայրենիքն է կանչում խմբերգ1941
  • սիմֆոնիք պարեր 1947
  • Տօնական նախերգանք 1947
  • Լարային կուարտետ 1947

Ծանօթագրութիւններ

Արտաքին Յղումներ

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ 


Կատեգորիա:Հայ երգահաններ (արւմտ․) Կատեգորիա:ՀԽՍՀ ժողովրդական արուեստագէտներ Կատեգորիա:Կորի ծնածներ Կատեգորիա:1921 ծնունդներ (արւմտ․) Կատեգորիա:12 Մայիսի ծնածներ Կատեգորիա:2012 մահեր (արւմտ․) Կատեգորիա:5 Հոկտեմբերի մահացածներ Կատեգորիա:Երևանի պատուաւոր քաղաքացիներ Կատեգորիա:Պատուոյ շքանշանի ասպետներ