«Միհրան Ասքանազեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
No edit summary |
No edit summary |
||
Տող 44. | Տող 44. | ||
== Աղբիւրներ == |
== Աղբիւրներ == |
||
Պոտուրեան Հ. Մկրտիչ Վ., Հայ Հանրագիտակ, Հատոր Բ., [[Պուքրէշ]], 1938 |
Պոտուրեան Հ. Մկրտիչ Վ., Հայ Հանրագիտակ, Հատոր Բ., [[Պուքրէշ]], 1938 |
||
[[Կատեգորիա: 1854 ծնունդներ (արւմտ․)]] |
|||
[[Կատեգորիա: 1904 մահեր (արւմտ․)]] |
|||
[[Կատեգորիա: հայ ուսուցիչներ (արւմտ․)]] |
|||
[[Կատեգորիա: հայ խմբագիրներ (արւմտ․)]] |
10:38, 19 Օգոստոս 2016-ի տարբերակ
Կաղապար:Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն) Միհրան Ասքանազեան (1854 - 1904), հայ գրող, խմբագիր, մանկավարժ։
Կենսագրութիւն
Ծնած է Կ. Պոլսոյ Գատըգիւղ թաղամասը։ Անդրանիկ սանն է Պոլսահայ մանկավարժ ու հրապարակագիր՝ Ռեթէոս Պէրպէրեանի։ Պատանի տարիքէն նետուած է ուսուցչական ասպարէզ, դասաւանդելով հայ լեզու։ Ուսուցչագործած է Պոլսոյ Կեդրոնական, Պէրպէրեան, Արամեան, Մեզպուրեան վարժարաններուն մէջ։ Տնօրէն եղած է Ռոտոսթոյի ազգային վարժարանին։ 1896ին գաղթած է Եգիպտոս։ Հոն շարունակած է վարել ուսուցչական պաշտօններ մինչեւ իր մահը՝ 20 Դեկտեմբեր 1904ին։
Աշխատութիւններ
Ասքանազեան 4 Յունուար 1891էն սկսեալ հրատարակած է «Ծաղիկ Մանկանց» կրթական շաբաթաթերթը՝ 22 թիւ, որ Պոլսահայ ուսուցիչներու կողմէ գրուած մասնագիտական յօդուածներ կը պարունակէր։ Եգիպտոս տեղափոխութենէն ետք՝ 1903 - 1904ին հիմնած է տպարան, ուրկէ լոյս ընծայած է «Պարտէզ» գրական, գիտական, մանկավարժական թերթը, որ իր մահուամբ կը դադրի գիրծելէ։«Պարտէզ»ի մէջ հեղինակած է «Մտային Հովեր» անուն յօդուածաշարք մը։ Աշխատակցած է նաեւ Եգիպտոսի «Փեթակ» հանդէսին՝ «Մեղրածած» ծածկանունով։[1]
Երկեր
Գրագիտութիւն (երեք հատոր), Պոլիս, 1884
Հոմանիշներու Բառարան (անտիպ)
Աղբիւրներ
Պոտուրեան Հ. Մկրտիչ Վ., Հայ Հանրագիտակ, Հատոր Բ., Պուքրէշ, 1938
Կատեգորիա: 1854 ծնունդներ (արւմտ․) Կատեգորիա: 1904 մահեր (արւմտ․) Կատեգորիա: հայ ուսուցիչներ (արւմտ․) Կատեգորիա: հայ խմբագիրներ (արւմտ․)
- ↑ Թէոդիկ (1911)։ Ամենուն Տարեցոյցը։ Կ. Պոլիս։ էջ 244