«Մաքս Մաքսուտեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{ԱՀ}} {{Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն) | անուն ազգանուն = Մաքս Մաքսուտեան | բնագիր ԱԱՀ = | պատկեր = Մա...»:
(Տարբերութիւն չկայ)

17:26, 22 Մարտ 2016-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ Կաղապար:Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն) Մաքս Մաքսուտեան (1881 Յունիս 12, Իզմիր- 1976, Յուլիս 20 Օ-դը-Սեն, Ֆրանսա), ֆրանսահայ դերասան:

Կենսագրութիւն

Մաքս Մաքսուտեան ծնած է Իզմիր: 12 տարեկանին ծնողներուն հետ արտագաղթած է Ֆրանսա: 1904 թուականին աւարտած է փարիզի երաժշտանոցի դրամատիկական բաժինը, աշակերտած է «Կոմետի Ֆրանսեզի» նղանաւոր դերասան Սիլվենին: Տրիպոլէի (Վիկդոր Հիուգոյի «Արքայն զբոսնու») մենախօսութեան համար արժանացած է ողբերգութեան առաջին մրցանակին: Դերասանի արուեստին բնորոշ եղած է ողբերգական խաղառքը, ներքին մեծ թափը, յստակ առոգանութիւնը, շարժուձնի ներդաշնակութիւնը, անկեղծ կատարումը, որոնց շնորհիվ ընդունուած է Փարիզի «Օդեռն» ազգային թատրոն, հանդես եկած է Շոլիերի «Ագահ», «Տարտյուֆ» եւ այլ պիեսներով: Խաղցած է Սառա Բեռնարի խումբին՝ կատարելով գլխաւոր դերեր, շարջագայել Եւրոպա, Ամերիկա (1911)[1]։

1912-1949 թուականներուն նկարահանուած է մի քանի տասնեակ կինոնկաներով[2]`

  • «Ատրիէնա Լեկուվրիոր»
  • «Էլիզապէթ, Անգլիոյ թագուհին» (Սառա Բեռնարի մասնակցութեամբ, 1913)
  • «Երկաթէ մարդը», 1914
  • «Սպիտակ գոգնոց», 1917
  • «Անիվ», 1923 [3]
  • «Հոգու աչքերը», 1924
  • «Սիրո շատրուանը», 1924
  • «Արաբը», 1924
  • «Արթնացում», 1925
  • «Իմ Փարիզը», 1927
  • «Նաբոլիոն», 1927
  • «Կանաչ թութակ», 1928
  • «Աշտարակով տունը» (La Maison de la Fléche), 1930
  • «Վենեցիական գիշերներ», 1931
  • «Երեք վալս», 1935
  • «Tondelayo» («Սպիտակ բեռ»), 1937
  • «Երեք վալս», 1938
  • «Մարմին ունեցող սատանան», 1947
  • «Յիշողությունները ենթակա չեն վաճառքի», 1948

Գրականութիւն

Jung, Uli & Schatzberg, Walter. Beyond Caligari: The Films of Robert Wiene. Berghahn Books, 1999.

Ծանոթագրութիւններ