«Խրիմի Հայկական Դպրոցներ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ փոխարինվեց: I-րդ դար → I դար oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 3. Տող 3.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Հայերը Ռուսաստանում]]
[[Կատեգորիա:Հայերը Ուկրաինայում]]

09:57, 27 Յունուար 2017-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ Ղրիմի Հայկական Դպրոցներ, կը գործեն XI դարէն ի վէր, զարգացած են ապրիլ XIV-XV-րդ դդ․։ Նշանաւոր էին Կաֆաի (Թեոդոսիա) ոչ հեռու գտնուող Ս․ Անթոն անապատի դպրոցը (1425-1450) և Ս․ Խաչ վանքի ճեմարանը (XIV-XVII-րդ դդ․)։ Անապատի դպրոցին մէջ աչքի ինկած է հռետոր, իմաստասէր Սարգիսը, Ս․ Խաչ վանքի ճեմարանին մէջ՝ Ստեփանոս Թոխաթեցին, Հակոբ Կաֆայեցին։ Դպրոցներ եղած են նաեւ Ղարասուբազարի, Սուրխաթի հայկ․ եկեղեցիներուն կից։ Անոնց կեանքին մէջ աշխուժացած կը նկատուի Ղրիմը Ռուսաստանին միանալէն (1783) հետո։ Նոր Նախիջեւան արտագաղթած հայերու որոշ մասը վերադառցած է Ղրիմ։ XX-րդ դ․ սկզբին կը ստուարանայ Արեւմտեան Հայաստանէն գաղթած հայերու թիւը։ Օգտուելով ռուս կառավարության տուած արտօնութիւններէն՝ հայերը դպրոցներ կը հիմնեն Ղրիմի տարբեր քաղաքներուն մէջ։ Անոնց նց մեջ առանձնացած է Մանուել Գիւմուշխանեցիի նախաձեռնութեամբ եւ հայ հասարակայնութեան աջակցութեամբ հիմնադրուած Ղարասուպազարի միտասեան (1880-ական թթ․ երկդասեան) դպրոցը (1816), որ Լազարեան ճեմարանի նախապատրաստականներէն մէկն Էր։ Այստեղ սորված է Կարա-Մուրզան։ Ղարասուբազարին մէջ գործած է նաեւ հայ կաթողիկէներու դպրոց (1822-ից)։ 1800-ին Սիմֆերոպոլի մէջ հիմնադրուած է միդասեան ծխական երկսէռ դպրոցը, ինչ որ վերելք ապրած է Ա․ Պահաթրեանի, Հովհ․ Նազարեանի օրոք։ Այստէղ 1895-ին քառաձայն երգչախումբ ստեղծած է անոր սան Ա․ Սպենդիարեանը։ 1860-ին Սիմֆերոպոլի մէջ հիմնուած է եւս մէկ երկդասեան ծխական դպրոց։ Սիմֆերոպոլի կաթողիկէ հայերը նոյնպէս ունէին իրենց դպրոցը (հիմն․ 1863-ին)։ Դպրոցներ հիմնադրուած են նաեւ Թեոդոսիայի մէջ (1817), Կերչի մէջ, Արմեանսկի, Եվպատորիաի, Յալթայի, եւ այլն։1903-ին Ղրիմի մէջ գործած է տարրական ծխական երկսէռ 10 դպրոց, ուր կ'աւանդուէին հայոց լեզու, թուաբանութիւն, ռուսաց լեզու, հետագային՝ բարոյագիտութիւն, քերականութիւն, աշխարհագրութիւն եւ այլն։ Ղրիմի հայկական դպրոցներիէն ամէնանշանաւորը Թեոդոսիայի Խալիբեան վարժարանն էր։

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։