«Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան (Լառնաքա)» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ clean up, փոխարինվեց: → , է: → է։, ը: → ը։ (2), մ: → մ։, ն: → ն։, ջ: → ջ։ (2), ք: → ք։ oգտվելով ԱՎԲ
Տող 32. Տող 32.


{{Commonscat|Armenian Genocide memorial (Larnaca)}}
{{Commonscat|Armenian Genocide memorial (Larnaca)}}

[[Կատեգորիա:Կիպրոսի հուշարձաններ]]
[[Կատեգորիա:Հայոց ցեղասպանության հուշարձաններ]]
[[Կատեգորիա:Հայերը Կիպրոսում]]

11:02, 27 Յունուար 2017-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ Կաղապար:Տեղեկաքարտ հուշարձան

Հայոց ցեղասպանութեան յուշարձան, յուշարձան Կիպրոսի Լառնաքա քաղաքին մէջ։

Պատմութիւն

Յուշարձանը տեղադրուած է 2008 թուականի մայիս 28-ին` ի յիշատակ հայոց ցեղասպանութեան զոհերուն։ Յուշարձանը կը հանդիսանայ հայ ժողովրդի երախտապարտութեան արտայայտումը Կիպրոսի ժողովրդին` հիւրասիրութեան եւ աջակցութեան համար, որոնց համար Կիպրոսը դարձաւ երկրորդ հայրենիք։ Յուշարձանը բազմաբովանդակ եւ աբստրակտ կոթող է` կը նմանի խաչի, վեր յառնող փիւնիկի, ձեռքերը երկինք պարզած կնոջ։

Յուշարձանի բացման արարողութեանը մասնակցած են Կիպրոսի Հանրապետութեան նախագահ Դէմետրիոս Կրիստոֆիասը + Յունաստանի Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահրամ Կաժոյեանը[1][2]:

Տուեալներ

Յուշարձանը ստեղծուած է Հայաստանի եւ Կիպրոսի կառավարութիւններու համատեղ ծրագրի արդիւնքով, որը նախաձեռնած են Կիպրոսի հայ համայնքի ղեկավար Պետրոս Քալաջեանը։ Յուշարձանի կառուցման ֆինանսաւորումը ապահոված է Կիպրոսի կառավարութիւնը։ Յուշարձանի ճարտարապետները Անջելոս Դէմետրիուն եւ Մայքլ Թրասուն են, քանդակագործը` յոյն Գէորգիոս Կալակալասը: Յուշարձանը կառուցուած է բրոնզէ եւ շրջապատուած է նռնենու եւ նոճու ծառերի շարքով: 4 յուշատախտակներ փակցուած են յուշարձանի պատուանդանին վրայ, եւս 4-ը` համալիրի մուտքին երկու կողմերում։ Հենքի գրանիտէ չորս յուշատախտակները, որոնք կը նկարագրէն յուշարձանը յունարէնով, հայերենով, անգլերենով եւ թրքերենով (սա միակն տեղն է, որ թրքերենով գրուած է "soykirim" - ցեղասպանութիւն), ստեղծուած է Հայաստանի կառավարութեան կողմէ։ Յուշարձանի վրայ մակագրուած է.

Այս յուշարձանը վեր կը խոյեանայ այն վայրին մէջ, ուր 1915 թուականի ցեղասպանութեան կոտորածներէն մազապուրծ հազարաւոր հայեր առաջին անգամ ոտք դրին Կիպրոս: Այն կ'արտայայտէ հայ ազգի երախտագիտութիւնը Կիպրոսի ժողովրդէն` իր բարեսրտութեան եւ օգնութեան համար: Այս յուշարձանը կը յաւէրժացնէ Մեծ Եղեռնի անթիւ նահատակներուն յիշատակը:


Ծանօթագրութիւններ

Կաղապար:Քոյրյղումներ